13:13 20.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 17-20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 155 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 27-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի իրացման՝ 12-ական, խարդախության` 8, դրամանենգության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 4-ական, հոգեկան […]
13:00 20.11.2023
Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, 2023 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և […]
12:14 20.11.2023
Նոյեմբերի 18-ին, ժամը 13.45-ին, Ագարակ-Աղձք ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» վարորդը և 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Նոյեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, Մասիս-Նորաբաց ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու կողաշրջվել. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: […]
11:00 20.11.2023
Հոկտեմբերի 5-ին «Ֆիատ» մակնիշի մեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքի Գրիգոր Մագիստրոս փողոցի շենքերից մեկի բակում հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել 1938 թ. ծնված Վոլոդյա Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
10:44 20.11.2023
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգում փոթորկի հետևանքով խորտակվել է Kafkametler բեռնատար նավը, որոնողական աշխատանքներ են տարվում անձնակազմի 12 անդամին գտնելու ուղղությամբ, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը: Թուրքական դրոշով նավը կիրակի առավոտյան ահազանգ է հնչեցրել: Ըստ իշխանությունների տվյալների՝ անձնակազմի 12 անդամով նավը ռուսական Տեմրյուկ նավահանգստից շարժվում էր դեպի Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիագա նավահանգիստ և տեղափոխում էր 1542 […]
10:30 20.11.2023
Ինդոնեզական Լումաջանգ շրջանում բախվել են գնացքը և միկրոավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է միկրոավտոբուսի 15 ուղևորներից 11-ը, իսկ մյուս չորսը՝ վիրավորվել, հայտնում է ինդոնեզական Kompas TV հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, երբ միկրոավտոբուսն անցնում էր չհսկվող երկաթուղային անցումով։ Բախումն անխուսափելի է եղել: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ երկրում գնացքների վթարների մինչև 85%-ը տեղի է ունենում […]
10:21 20.11.2023
Ֆիլիպիններում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 15-ը վիրավորվել է, հայտնում է Philippine Star տեղական թերթը: Ուրբաթ օրը Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել. ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ դրա ուժգնությունը կազմել է 6,7 մագնիտուդ։ Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհի մասին: Երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 12,8 հազար մարդ։ Ամբողջությամբ ավերվել […]
08:35 20.11.2023
Նոյեմբերի 19-ին, ժամը 21։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղի ավտոլվացման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սայաթ Նովա գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., […]
19:39 19.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Սամվել Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում: Հայտնում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, վթարի հետևանքով […]
17:33 18.11.2023
Նոյեմբերի 17-ին, ժամը 16.00-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 17-ին, ժամը 15.50-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Միցուբիշին» բախվել է կայանված «Ֆոլքսվագենին»: «Կիայի» և «Միցուբիշիի» վարորդները մարմնական վնասվածքներով […]
17:14 18.11.2023
Նոյեմբերի 17-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, վրաերթի է ենթարկել 67-ամյա Մանազար Միքայելյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն:
16:46 18.11.2023
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 03.36-ին, Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից hայտնել են, որ «գլխի, դեմքի, կրծքավանդակի ծակած-պատռած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի 46-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 46-ամյա տղամարդը 50-ամյա համաքաղաքացու հետ նոյեմբերի 16-ի ժամը 22.00-ի սահմաններում անասուններին փնտրելու նպատակով գնացել է […]
15:34 18.11.2023
Թուրքիայի արևմտյան Բուրսա նահանգի առողջապահության վարչությունը մեկ ամսով փակել է մասնավոր ատամնաբուժական կլինիկան և հետաքննում է ատամի հեռացումից հետո հինգ տարեկան երեխայի մահվան դեպքը, հայտնում է Hürriyet թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տղայի ծնողները ոստիկաններին պատմել են, որ նոյեմբերի 10-ին նրան տարել են մասնավոր ատամնաբուժական կլինիկա, որտեղ նրա մոտ կարիես է ախտորոշվել։ Բժիշկները ընդհանուր անզգայացման […]
15:22 18.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Ախթամար» հուշարձանի դիմացի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է երեխայի գանգ՝ ամբողջական վիճակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը, վարչության պետի […]
14:50 18.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում՝ Բագրևանդի փողոցում, թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Պ.-ի վարած Kia մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարութ Հ.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mitsubishi-ն էլ բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված, Կոտայքի մարզի […]
08:47 18.11.2023
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր X սոցիալական ցանցի ցանկացած օգտատեր, ով հրապարակայնորեն աջակցում է ցանկացած էթնիկ խմբի ցեղասպանությանը, կարգելափակվի։ «Յուրաքանչյուր ոք, ով քարոզում է ցեղասպանություն որևէ խմբի համար, կարգելվի օգտվել այս հարթակից»,- գրել է Մասկը իր X-ում։ Նախկինում Մասկին քննադատել էին սոցցանցի օգտատերերից մեկի հրապարակումը մեկնաբանելու համար, որում ասվում էր, […]
08:35 18.11.2023
Տուժածների հետ փոխհրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը ամերիկյան Կոնկորդ քաղաքի (Նյու Հեմփշիր) քաղաքային հիվանդանոցում, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Պատահարի հետևանքով մի քանի մարդ մահացել է։ Հրաձգության մասին հաղորդագրությունից որոշ ժամանակ անց իրավապահները X սոցիալական ցանցում հրապարակել են գրառում, որում նշել են, որ հիվանդանոցում իրավիճակը «վերահսկվում է»։ «Կասկածյալը մահացել է: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը»,- հայտնել […]
21:57 17.11.2023
Ուզբեկստանի զինված ուժերի Մի-8 ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ, անձնակազմը զոհվել է. այս մասին հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «2023 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 20:15-ին ՀՕՊ-ի և օդուժի հրամանատարության Մի-8 ուղղաթիռը կործանվել է Կատակուրգանի ուսումնավարժական հրապարակում [Սամարկանդի շրջանում] ուսումնական թռիչք կատարելիս: Վթարի հետևանքով ուղղաթիռի անձնակազմը զոհվել է: Ներկայումս հատուկ հանձնաժողովն աշխատում է կործանման պատճառները […]
21:49 17.11.2023
Նոյեմբերի 17-ին, ժամը 18։43-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. […]
19:29 17.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Ա.-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մանազար Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դեպքի վայր ժամանած «Արտաշատ» […]
14:55 17.11.2023
Մյանմայի արևելքում՝ Թաիլանդի հետ սահմանին, 6,4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի (TMD) երկրաշարժերի մոնիթորինգի բաժինը։ Գերատեսչության տվյալներով՝ ուրբաթ օրը մոտավորապես ժամը 8.37-ին, ցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա՝ Չունթուն քաղաքից 76 կմ հարավ-արևմուտք: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Թաիլանդի Չիանգ Մայ, Լամպհուն, Նան, Մաե Հոն Սոն, […]
14:50 17.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 28 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում […]
14:06 17.11.2023
Նոյեմբերի 15-ին, ժամը 19.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 16-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նուբարաշենի փողոցում շղթայական վթար է տեղի ունեցել երկու «Նիսան», «ՎԱԶ-212140» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաների մասնակցությամբ: Հարվածող «Նիսանի» 27-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
13:33 17.11.2023
Նոյեմբերի 17-ին, ժամը 09։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 14/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 09։59-ին։ Ավտոտնակում այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և երկու ներքնակ:
12:06 17.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 4-ական, հոգեկան ներգործության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, […]
11:47 17.11.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:
11:41 17.11.2023
Նոյեմբերի 17-ին, ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների […]
10:46 17.11.2023
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի […]
10:04 17.11.2023
Մոսկվայի մետրոյի «Ռյազանսկի պրոսպեկտ» կայարանի նախասրահում տղամարդը կրակ է բացել. այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։ «Հարձակվողը սկսել է կրակել պոմպային որսորդական հրացանից», – ասել է նա: Տղամարդուն արագ բերման են ենթարկել։ Նրա խոսքով՝ ինքը կրակելով ցանկացել է վախեցնել դիմացինին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։
09:42 17.11.2023
Նոյեմբերի 16-ին, ժամը 17։45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշտուն գյուղի մոտակա սարալանջում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 17-ին, ժամը 08:12-ին, մարվել՝ 08:20-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ։