18:16 06.11.2023
Նախորդ ընդամենը երկու օրվա ընթացքում մահվան ելքով երկու ավտովթար է տեղի ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզում, որոնց հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ անչափահաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2023թ․ նոյեմբերի 4-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում․ միմյանց են բախվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրում հաշվառված, 36-ամյա վարորդի կողմից վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի և ՌԴ քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ 31-ամյա վարորդի վարած «Հոնդա CRV» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Honda CRV» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի 64-ամյա ուղևորը մահացել են։ Իսկ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 32-ամյա ուղևորը, ինչպես նաև «Honda CRV»-ի 33-ամյա ուղևոր ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ԱԿ ընկերություն, ապա Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչականկոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում 2023 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Մյուս դեպքը կատարվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ հատվածում։ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրի 45-ամյա բնակչի վարած «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից վարորդի 11-ամյա որդին ստացված վնասվածքներից մահացել է տեղում, իսկ 16-ամյա դուրստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից մահացել է բուժկենտրոն տեղափոխելու ճանապարհին։
Ավտոմեքենայի մյուս ուղևորները՝ վարորդի 20-ամյա դուստրը, 42-ամյա կինը, ինչպես նաև վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բ/կ։
Նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային դեպքերի վայրերի, տրանսպորտային միջոցների զննություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Վնասվածքներ ստացած անձանց հետ դեռևս հնարավոր չի եղել կատարել համապատասխան քննչական գործողություններ։Դեպքերին առնչվող էական հանգամամանքների պարզման նպատակով համապատասխանաբար ոստիկանության Գավառի և Ճամբարակի բաժիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ։
Կատարվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ողբերգական ելքով վթարների պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է»։
12:25 21.05.2025
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը․ Միրզոյանը՝ ԼավրովինԸնթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»: ...
12:23 21.05.2025
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ գործընկերության մասին համաձայնագրի մասին օրինագծինԻրանի խորհրդարանը (մեջլիսը) հաստատել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրինագիծը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Խորհրդարանի անդամները հաստատել են Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթները», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի […] ...
12:14 21.05.2025
Փրկվողներն ու փրկողները աշակերտներն էին. ուսումնական վարժանք ՍպիտակումԱշակերտ-փրկարարների երբևէ հանդիպե՞լ եք: Մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև ականտես եղանք, թե ինչպես են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները հրշեջ-փրկարար ջոկատի հետ ուսումնական վարժանք իրականացնում՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները։ Ցուցադրական վարժանքին հետևում են ՆԳ նախարարության, ոստիկանության ներկայացուցիչները, Լոռու մարզային փրկարար վարչության ղեկավար կազմը , մանկավարժներ, հյուրեր: Սա սովորական […] ...
12:07 21.05.2025
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվելԻրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Յասին Հուսեյնզադեի վերաբերյալ դատարանի որոշումը կատարվել է այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 08:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Հարձակումը կանխելիս վիրավորվել են դեսպանատան անվտանգության երկու […] ...
11:50 21.05.2025
Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով. դատախազը հայցադիմում է ներկայացրել իրավասու դատարանՄեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով: Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին […] ...