TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+16.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 11-ամյա աղջիկ երեխա, որը տուժել է 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով

17:39 01.11.2023

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 11-ամյա աղջիկ երեխա, որը տուժել է 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով: Ինչպես տեղեկացնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արված համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

12:40 01.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենան ու թիվ 48 երթուղին սպասարկող Երևանի քաղաքային քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, ZHONG TONG մակնիշի ավտոբուսը:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 6 հոգի, ովքեր ավտոբուսի […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները` Հայաստանում

12:10 01.11.2023

Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.10-ին, Երևանի Տերյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Ֆորդ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» և «ՎԱԶ-21099»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 31-ին, […]

̰
Գյումրիում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած

23:53 31.10.2023

Հոկտեմբերի 31-ին, ժամը 20։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասի մոտակայքում կողաշրջվել է կցորդիչով բեռնատար․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ առկա է վառելիքի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով […]

̰

17:22 31.10.2023

Չիլիի ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական կենտրոնն իր կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 9.33-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Ուասկո քաղաքից 55 կմ հարավ-արևմուտք: Օջախը 38 կիլոմետր խորության վրա է։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

̰
Ֆիջիի ափերի մոտ 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

16:00 31.10.2023

Ֆիջիի ափերի մոտ 6,4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 11.10-ին՝ 77 հազար բնակչությամբ Սուվա քաղաքից 278 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 548 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Արամուս գյուղում բախվել են Ford-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

15:33 31.10.2023

Հոկտեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Արամուս գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 31-ամյա Կարեն Ս.-ի վարած Ford մակնիշի և 41-ամյա Աշոտ Հ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 12-ամյա Արտաշես Խ.-ն և 07-ի վարորդը […]

̰
Բ2 թաղամասի թիվ 119 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ընկել է նկուղը

15:28 31.10.2023

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի թիվ 119 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ընկել է նկուղը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Վ․ Ս․-ին (ծնված 1936 թ․) դուրս են […]

̰
Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի ճանապարհին

14:04 31.10.2023

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի Մ-1 ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Սքանիա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 66-ամյա վարորդ Հրաչիկ Ավետիսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Ավտովթար-վրաերթ՝ Արարատի մարզում. կան վիրավորներ

13:17 31.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:44 31.10.2023

Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Լեքսուսի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 39-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 21-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
«ՎԱԶ-2106»-ի 67-ամյա վարորդը մահացել է

12:18 31.10.2023

Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Տավուշի մարզի Աղավնավանք բնակավայրում իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի 67-ամյա վարորդ Ռաֆիկ Բեգյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
«ԿամԱԶ»-ը գլորվել է ձորը, վարորդը մահացել է

12:07 31.10.2023

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Շինուհայր-Կապան ճանապարհի 29-րդ կմ-ին «ԿամԱԶ-5511»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: 22-ամյա վարորդ Վահե Ասատրյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Շենքի տանիքում ծուխ է նկատվել․ փրկարարները դեպքի վայրում են

10:23 31.10.2023

Հոկտեմբերի 31-ին, ժամը 09։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Ըստ նախնական […]

̰
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա

09:25 31.10.2023

Ավստրալիայի հարավային ափին գտնվող Streaky Bay լողափում շնաձուկը կծել է տղամարդուն. նա ծանր վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Հարավային Ավստրալիայի նահանգի ոստիկանությունը։ Ինչպես նշել են վարչությունում, գիշատիչը հարձակվել է տղամարդու վրա մոտավորապես ժամը 10:30-ին Սթրեյկի Բեյ քաղաքային լողափում (գտնվում է Ադելաիդայից 700 կմ դեպի արևմուտք): «Շնաձկան հարձակման մասին ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել […]

̰
Կարագանդայում հանքի վթարի զոհերի թիվը հասել է 46-ի. որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են

09:12 31.10.2023

Փրկարարները Կարագանդայում Arcelormittal Temirtau ընկերության Կոստենկոյի հանքավայրում վթարի հետևանքով մահացած վերջին մարդու մնացորդները հայտնաբերել են։ Այսպիսով, ողբերգության զոհերի ընդհանուր թիվը հասել է 46-ի, կառավարության նիստում հայտնել է Ղազախստանի ԱԻՆ ղեկավար Սիրիմ Շարիֆանովը։ «Այսօր որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 45 հանքափորների դիեր և, ենթադրաբար, 46-րդ մահացածի աճյունը, 40 մահացածի ինքնությունը պարզվել է, 6-ի ինքնությունը անհայտ է: […]

̰
Վլադիվոստոկում երեխայի դի է հայտնաբերվել

08:42 31.10.2023

Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննություն են անցկացնում Վլադիվոստոկում 2018 թվականին ծնված երեխայի սպանության փաստով, որի հանցագործության մեջ կարող է ներգրավված լինել նրա մայրը, հայտնում է Պրիմորիեի դատախազությունը։ «2023 թվականի հոկտեմբերի 31-ի առավոտյան ՆԳ մարմնում հաղորդում է ստացվել 2018 թվականին ծնված տղայի՝ դանակահարված վնասվածքներով հայտնաբերելու մասին: Վլադիվոստոկ քաղաքի Դեմյան Բեդնոգո փողոցի տներից մեկում դեպքի վայրի նախնական զննության արդյունքում […]

̰
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կան վիրավորներ

23:32 30.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 39 կմ հատվածում բախվել է ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչին պատկանող խաղողի այգու տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]

̰
ՃՏՊ՝ Կիրանց գյուղում․ կա տուժած

22:12 30.10.2023

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18:44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիրանց գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1996 թ.) և […]

̰
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

21:51 30.10.2023

4,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում, որը փետրվարին արդեն իսկ տուժել էր ուժգին ցնցումներից, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Ըստ X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.25-ին Գոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,07 կմ խորության վրա։

̰
Ջամայկայում երկրաշարժ է տեղի ունեցել

21:14 30.10.2023

5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնի մոտակայքում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամը 15.57-ին՝ Քինգսթոն քաղաքից 29 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է ավելի քան 583 հազար մարդ, և Պորտ Անտոնիո քաղաքից 16 կմ հեռավորության վրա՝ մոտ 14,5 հազար մարդ բնակչությամբ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր […]

̰
Մեքսիկայում «Օտիս» փոթորիկը առնվազն 45 մարդու կյանք է խլել

18:37 30.10.2023

Անցած շաբաթ Մեքսիկայի Գերերո նահանգը պատուհասած «Օտիս» փոթորիկը խլել է 45 մարդու կյանք, իսկ 47-ը անհետ կորել է, հայտնել է նահանգապետը: «Նախնական տվյալներով՝ 45 մարդ զոհվել է, 47 մարդ անհետ կորել է», – ասել է նա Մեքսիկայի կառավարության կողմից սոցիալական ցանցերում հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ։ Նախօրեին երկրի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել էր տարերային աղետից 48 […]

̰
Հնդկաստանում պայթյուններ են իրականացվել՝ թիրախավորելով «Եհովայի վկաներին»․ կան զոհեր և վիրավորներ

17:56 30.10.2023

Հնդկաստանի Քերալայի նահանգում «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժման հանդիպման ժամանակ մի շարք պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով 3 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Դեպքը տեղի է ունեցել Կոչի քաղաքի մերձակայքում, հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ․ եռօրյա միջոցառմանը ներկա էր ավելի քան 2000 մարդ։ Միջադեպից կարճ ժամանակ […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 411 դեպք,130-ը՝ արտակարգ․ շաբաթվա ամփոփում

15:56 30.10.2023

Հոկտեմբերի 23-30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 411 դեպք, որից 130-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, քարաթափման, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 3, ինքնասպանության փորձի՝ 10, օձի նկատման՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 178, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]

̰
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

15:47 30.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին բախվել են BMW, Mercedes Vito և Scania բեռնատար մակնիշի ավտոմեքեանաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

15:32 30.10.2023

Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.20-ին, Երևանի Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աշտարակի խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.00-ին, […]

̰
Հրդեհ՝ Հացավան գյուղում

15:16 30.10.2023

Հոկտեմբերի 30-ին, ժամը 10։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:41-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել է քարե շինության […]

̰
Մետրոպոլիտենը գործադիրի հաստատմանն է ներկայացրել մոտ 400 մլն դրամ արժեքով նախագիծ․ քննարկում՝ Երևանի քաղաքապետարանում

14:14 30.10.2023

Երևանի մետրոպոլիտենը Կառավարության հաստատմանն է ներկայացրել մոտ 400 մլն դրամ արժեքով նախագիծ: Հաստատման դեպքում կվերանորոգվեն գնացքների ռելսեր, կիրականացվեն անվտանգության ապահովմանն ուղված այլ աշխատանքներ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին համարել է, որ այդ հարցը ամենահրատապն է այսօր և հիշեցրել է մետրոպոլիտենում օրերս տեղի ունեցած միջադեպը, որը, բարեբախտաբար ուղեկցվել է առանց զոհերի, հավելել է քաղաքապետն ու տվել […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա մեկ զոհ

13:18 30.10.2023

Այսօր` հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Դիլիջան-Աղավնավանք գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Բ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 48-ամյա Սամվել Ա.-ի վարած ԳԱԶԵԼ մակնիշի բեռնատարը:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը տեղում մահացել է: Դեպքի […]

̰
Նախորդ 3 օրում տեղի է ունեցել 44 ՃՏՊ, 5 մարդ զոհվել է

12:10 30.10.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-30-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 15, ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 11-ական, սառը զենք կրելու՝ 7, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության, գույք ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, […]

̰
BACK_TO_TOP