13:17 31.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, և պարեկը վթարն էր ձևակերպում, երբ Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկում պարեկին, ապա բախվում վթարի մեջ հայտնված Opel-ներից մեկին, ապա առաջ ընթանալով բախվում Volkswagen-ին: Վթար-վրաերթի հետևանքով Chevrolet -ի վարորդն ու վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:Վթար-վրաերթի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզայի քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ՝ Թամարա Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Թ. Մարտիրոսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...
23:53 20.05.2025
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի ՀայաստանըԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...
23:44 20.05.2025
Ուսուցչի հաջողության ճանապարհըԱշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...
23:37 20.05.2025
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածՄայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...