12:08 16.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 13-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 12, անձնական ունեցվածքի գողության` 10, սառը զենքի հայտնաբերման՝ 6, խուլիգանության՝ 5, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 4, վստահված […]
11:56 16.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08․10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Էդվարդ Հ-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։ Դեպքի […]
11:36 16.10.2023
Գերմանիայից Թուրքիա թռչող Condor Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռին հարվածել է կայծակը։ Այս մասին հայտնում է Airportia պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին, երբ օդանավը բարձրանում էր Համբուրգի թռիչքուղուց։ Հստակեցվում է, որ անձնակազմը սկզբում շարունակել է բարձրանալ, իսկ հետո որոշել է մեկնել Մյունխեն, որտեղ վայրէջք է կատարել։ Հայտնի է, որ փոխարինված […]
11:24 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսել է երթևեկությունը Դալարիկ-Քարակերտ հատվածով, որտեղ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Արդյունքում վնասվել էր ոչ միայն շարժակազմը, այլև վնաս էր պատճառվել երկաթուղային գծին և կոնտակտային ցանցին։ ՀԿԵ «Մասիս» Ուղևորատար կայան ձեռնարկության վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 16-ից վերականգնվել են նաև ուղևորափոխադրումները։ Այդ ժամանակահատվածում չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային […]
11:17 16.10.2023
Հոկտեմբերի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 147-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 73, փլուզման, պայթյունի, դիակի հայտնաբերման, երկաթգծի ուղիներին պատահարի, երկրաշարժի՝ 1-ական, դժբախտ պատահարի՝ 2, վայրի կենդանիների հարձակման՝ 3, թունավորման՝ 7, կեղծ ահազանգի՝ 8, զինամթերքի հայտնաբերման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային […]
11:12 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-31029», «Տոյոտա Պրադո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ապա «ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վրաերթի ենթարկված 61-ամյա Անժելա Սմբատյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
10:54 16.10.2023
Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 41-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի հատվածում, իրար են բախվել «Ռենուալթ» մակնիշի ավտոմեքենան և ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող ուղեհարթիչը: «Ռենուալթի» 48-ամյա ուղևոր Հրաչ Վարդանյանը մահացել է, իսկ 42-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
23:24 15.10.2023
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձյունաշող գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 21։22-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։
21:47 15.10.2023
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Դուզջե քաղաքում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: X սոցիալական ցանցում գերատեսչության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 19:57-ին ցնցումներ են գրանցվել Գյոլյակի շրջանում։ Երկրաշարժի օջախը 5,39 կմ խորության վրա է եղել։
19:47 15.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են 42-ամյա Արթուր Գասպարյանի վարած Mercedes մակնիշի, 33-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և 61-ամյա Ռաֆիկ Քարամյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: […]
18:57 15.10.2023
Իրանի արևմուտքում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռամհորմոզ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք: Օջախը 10 կմ խորության վրա է։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
18:06 15.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Արմեն Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել է հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 1-ամյա Սարո […]
16:28 15.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 44-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արտակ Օ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի […]
13:53 15.10.2023
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 125-ը վիրավորվել Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է Hasht-e Subh Daily աֆղանական թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրները։ Կիրակի օրը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Աֆղանստանի արևմուտքում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերաթից 36 կմ հյուսիս, որտեղ ապրում է […]
12:16 15.10.2023
Նեպալում նախօրեին անհետացած ռուս լեռնագնաց Նադեժդա Օլենևայի որոնողական աշխատանքները շարունակվում են, նրա դիակի հայտնաբերման մասին տեղեկությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Նեպալում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղարը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուս ալպինիստ Նադեժդա Օլենևան անհետացել էր Նեպալում Դհաուլագիրի լեռը բարձրանալիս` ճեղքի մեջ ընկնելուց հետո: Միջադեպը տեղի է ունեցել երեկ առավոտյան, երբ […]
10:12 15.10.2023
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 20։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է […]
22:33 14.10.2023
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:05-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի գազալցակայաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 140-րդ կմ-ին, բախվել են «Opel» […]
21:43 14.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, Renault Logan մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված ճանապարհային գլանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն […]
17:57 14.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաներում 60-ամյա Յուրի Ասրյանը իր վարած Hovo մակնիշի բեռնատարով Առինջ գյուղի վարչական տարածքում՝ Բաբաջանյան անցուղում՝ «Առինջ մոլ»-ի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն 74-ամյա Աիդա Սեյրանյանին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած շտապօգնության […]
17:27 14.10.2023
Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:01-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:23-ին։ Ավտոտնակում այրվել են ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր, ներքին փայտե […]
16:06 14.10.2023
Ռուս ալպինիստ Նադեժդա Օլենևան անհետացել է Նեպալում Դհաուլագիրի լեռը բարձրանալիս ճեղքի մեջ ընկնելուց հետո, հայտնում է Himalayan Times-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հրատարակության աղբյուրների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, երբ ռուս ալպինիստների երեք հոգանոց խումբը փորձել է բարձրանալ Դհաուլագիրի լեռը՝ առանց բազային ճամբարի կամ շերպայի օգնության։ «Նա մոտ 6680 մետր բարձրությունից ընկել է խորշը»,-հայտնել […]
12:55 14.10.2023
Հոկտեմբերի 12-ին, ժամը 22.15-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սևանի և Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է […]
10:40 14.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 70 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 24-ամյա Գոռ Մ.-ի վարած Hyundai մակնիշի, 29-ամյա Էդգար Ս.-ի վարած Mercedes G 500 մակնշի, 53-ամյա Սմբատ Ա.-ի վարած Opel մակնիշի և 55-ամյա Արթուր Ա.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում […]
09:00 14.10.2023
Նովոսիբիրսկից 10-ամյա աշակերտուհին ընդունվել է վերակենդանացման բաժանմունք և երկու օր կոմայի մեջ եղել. այս մասին հայտնում է NGS-ը։ Տուժածի մայրը մեղադրում է մարզչին. կինը, իբր, ձողով մի քանի անգամ հարվածել է երեխայի գլխին։ Դասից հետո աղջիկը սկսել է բողոքել գլխացավից։ «Տեղափոխեցին հիվանդանոց, տարան, ես մնացի առաջին հարկում։ Բժիշկը դուրս է գալիս և ինձ տալիս իր […]
00:01 14.10.2023
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16:26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «BMW » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Պ․ […]
23:42 13.10.2023
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16։22-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգնադեմ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել է մոտ 130 հակ անասնակեր:վ
21:38 13.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է Toyota Vits, Mercedes և երկու Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաների: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով X 5-ի […]
21:04 13.10.2023
Բրազիլիայում քահանան խաչի շնորհիվ փրկվել է կրծքին արձակված գնդակից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի երեկոյան Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Կաքսիաս դու Սուլ քաղաքում։ Քահանա Խաիրո Լուիս Գուսբերտին երկու ծխականների տուն ճանապարհելիս է եղել, երբ նրա մեքենան կանգնեցրել են զինված անձինք: Նրանցից մեկը կրակել է դիմապակուց՝ փամփուշտ արձակելով […]
14:31 13.10.2023
Հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 25-ամյա Գարիկ Խ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86 կմ հատվածում հարվածել է շանը, կորցրել ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշներին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա […]
13:15 13.10.2023
Հոկտեմբերի 11-ի, ժամը 17.20-ին, Երևանի Աթոյան և Էրեբունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Հունդաի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Սուզուկի» մոպեդը. 18-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է […]