12:43 13.10.2023
Հոկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ փախցրել են Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան, որի մեջ եղել են մեքենայի տեխանձնագիրը և մեքենայատիրոջ վարորդական իրավունքի վկայականը: Վնասի չափը գնահատվել էր 2 միլիոն դրամ: Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ […]
12:16 13.10.2023
Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.15-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2106»-ը բախվել է կայանված «Օպելին»: «ՎԱԶ-2106»-ի 63-ամյա վարորդ Հայկ Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:08 13.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 5, սպանության փորձի, խոշտանգման, կողոպուտի, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, սառը զենքի հայտնաբերման, անձի […]
11:34 13.10.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ԱՄՆ բարերարների ու համահայկական հիմնադրամի համագործակցությամբ ամռանից սկսած ևս մեկ մեծ ծրագիր երեկ ավարտեցինք։ Մեր գործընկերների ջանքերի շնորհիվ երեք գերատեսչություններ ստացան տարբեր ֆունկցիոնալությամբ ամենագնացներ, որոնք կօգտագործվեն ամենօրյա ծառայություն իրականացնելու նպատակով։ Մեքենաներն աչքի են ընկնում իրենց մոբիլությամբ ու դժվարանցանելի վայրերում արագ […]
11:09 13.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Ս. Գ.-ն, իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և քարե պատնեշին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետանքով Ս. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի փաստով […]
09:18 13.10.2023
5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ուրբաթ օրը Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ, հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ «Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իտուրուպ կղզուց 131 կմ հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 26 կմ խորության վրա»,- ասել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ […]
08:05 13.10.2023
Հոկտեմբերի 13-ին, ժամը 02:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։07-ին, մարվել՝ 03:25-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, […]
22:48 12.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Պ.-ն իր վարած ՎԱԶ-21103 մակնիշի ավտոմեքենայով Արմաշ գյուղի Մառլեն Նիկողոսյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Էրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
18:52 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։12-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ շինանյութի խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Զ. […]
16:27 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։12-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Տարոն 1 թաղամասի մոտակա շինանյութի խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել […]
16:23 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։07-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անիավան գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։38-ին, մարվել՝ 14։13-ին։ Այրվել […]
16:00 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում քաղաքի երկաթուղային կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել և բռնկվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Այրում» երկաթուղային կայարանի սկզբնամասում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը […]
15:21 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին, ժամը 13։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ շենքի տանիքում այրվում է խորդանոց։
14:21 12.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 12, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործոթյան՝ 3, դրամանենգության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, բնակարանային […]
13:05 12.10.2023
Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.44-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դիակը: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]
12:45 12.10.2023
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 195-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի 39-ամյա վարորդ Գոռ Միրզոյանը մահացել է, իսկ «Մերսեդես-Բենցի» 47-ամյա վարորդը և երեք ուղևորները, «ՎԱԶ-2105»-ի 25-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:
11:30 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին, ժամը 08։50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
10:49 12.10.2023
Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում: Գնացքը, որը բաղկացած էր 36 վագոններից, մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան: Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, […]
09:39 12.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը, որը ունեցել է 36 վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Գնացքը բաղկացած է եղել շարժակազմից և 33 վագոններից, որոնցից 30-ը բարձված են եղել ցեմենտի հումքով։ Տեղում […]
23:11 11.10.2023
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում շնաձուկը կտոր-կտոր է արել Eniac Labs բիզնես ինկուբատորի ղեկավարին, ով եկել էր ընկերոջ հարսանիքին։ Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 52-ամյա գործարար Ֆելիքս Լուին հարսանիքի այլ հյուրերի հետ լողում էր օվկիանոսում: Հանկարծ հավաքվածների աչքի առաջ նա անհետացել է ջրի տակ։ Ինչպես հայտնում է The […]
21:47 11.10.2023
Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարից հետո վրաերթեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է , որ բախումից հետո Toyota-ն վրաերթի է ենթարկել հետիոտներ 6-ամյա Ադելինա Գ.-ին, 34-ամյա Մարիամ Մ-ին, 31-ամյա Անահիտ Թ.-ին, 1-ամյա Սառա […]
20:18 11.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են 51-ամյա Գևորգ Հակոբյանի վարած Opel մակնիշի, 32-ամյա Տիգրան Թաթոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները և 45-ամյա Գևորգ Դանիելյանի վարած JCB տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ […]
18:43 11.10.2023
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 17։30-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107», «Mercedes-Benz» և «VAZ-2106» մակնիշների […]
16:57 11.10.2023
Radar Armenia-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից քաղաքացի է մահացել։ Ըստ մեր տեղեկությունների՝ մահացածը ծառայել է մարզի N զորամասերից մեկում։ Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս հաստատեց, որ կայծակի հարվածից մահացածը ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում։
13:25 11.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում անասնագոմ է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև Ոստիկանության Գեղարքունիքի մարզային […]
12:35 11.10.2023
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա Վլադիմիր Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:15 11.10.2023
Հոկտեմբերի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 16.00-ին Գյումրիի Թամանյան փողոցի ավտովերանորոգման կետում տեղի ունեցած վիճաբանության […]
12:08 11.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 12, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործոթյան՝ 3, դրամանենգության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, բնակարանային […]