11:17 16.10.2023
Հոկտեմբերի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 147-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 73, փլուզման, պայթյունի, դիակի հայտնաբերման, երկաթգծի ուղիներին պատահարի, երկրաշարժի՝ 1-ական, դժբախտ պատահարի՝ 2, վայրի կենդանիների հարձակման՝ 3, թունավորման՝ 7, կեղծ ահազանգի՝ 8, զինամթերքի հայտնաբերման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և 19 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 118, զոհվել՝ 16 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
🔺Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
10:40 20.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց ԱրմավիրումՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...
10:35 20.05.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելքՄայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
10:30 20.05.2025
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՄայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...
10:22 20.05.2025
Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներումՆորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում տարբեր մրցաշարերում անցկացրած բոլոր 8 եզրափակիչներում գոլային գործողություն չի կատարել, հաղորդում է BBC Sport-ը: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ տիտղոս է նվաճել: ...
10:12 20.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...
10:00 20.05.2025
Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...