15:24 07.10.2023
Առնվազն 14 մարդ է զոհվել, 78-ը՝ վիրավորվել Աֆղանստանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով Հերաթ նահանգի հանրային առողջապահության վարչության տնօրենին։ «Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգում շաբաթ օրը 6,3 մագնիտուդով երկրաշարժը խլել է 14 մարդու կյանք, 78-ը վիրավորվել է, հայտնել է պաշտոնյան՝ մտավախություն ունենալով, որ զոհերի թիվը կարող է աճել՝ շենքերի փլատակների տակ […]
12:30 07.10.2023
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.50-ին, բուժօգնության դիմած 43-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է հոկտեմբերի 5-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, ինքը եղել է «Օպել» մեքենայի ուղևոր: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հոկտեմբերի 6-ին, ժամը 3.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել […]
12:05 07.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության փրկակար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետում ավտոմեքենա է ընկել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները: Պարզվել է, որ Հրազդան գետում է հայտնվել Mercedes […]
09:00 07.10.2023
Կանադայի Չիլիվակ քաղաքում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է CBC հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանի և հյուրանոցի մոտ, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ։ Վթարի պատճառներն առայժմ անհայտ են։
08:34 07.10.2023
Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Շենգավիթ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ […]
08:05 07.10.2023
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 5/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազալցակայանին․ ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]
23:59 06.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վոլոդյա Մելիքյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա – Վրացական փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Toyota Land Cruiser Prado, Nissan, Chevrolet, Toyota jeep, BMW մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդ Վ. Մելիքյանը […]
23:51 06.10.2023
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 17-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:53-ին: Այրվել […]
22:45 06.10.2023
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Ս․, […]
22:09 06.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են 24-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և 47-ամյա Էրիկ Թուխիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի […]
19:55 06.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում:Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի, պարեկներ Սարգիս Շահնազարյանի և Կարեն Մադաթյանի գլխավորությամբ Ապարան քաղաքում՝ «Գնթունիկ» սուպերմարկետի դիմաց, վնասազերծել են կրակոցներ արձակած քաղաքացուն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները […]
19:12 06.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Գրիբոյեդով 42 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արեգ Ա.-ի վարած Opel մակնիշի և ՌԴ քաղաքացի 37-ամյա Ալեքսանդր Դ.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
18:12 06.10.2023
Ադրբեջանի հարավում գտնվող Մասալլը քաղաքի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հրդեհի հետևանքով հինգ մարդ հոսպիտալացվել է։ Նրանցից չորսի մոտ ախտորոշվել է ծխային թունավորում: Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել է կայուն:
15:42 06.10.2023
Հոկտեմբերի 6-ին, կեսգիշերին մոտ, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին, լուսասարքերի անսարքության պատճառով Տավուշի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Ոստիկանները սրահում նկատել են կրծքավանդակի արյունահոսող վերքով մի ուղևորի և նրան արագ տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն: Ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Դարպաս գյուղի բնակիչ է, 21 տարեկան, իսկ ըստ բժիշների` […]
15:35 06.10.2023
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարշալ Բաբաջանյան 5/4 հասցեի մոտակայքում գտնվող ապակիների արտադրամասում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մետաղապլաստե դռների և պատուհանների խանութի պահեստում։ […]
12:07 06.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության ու դրամանենգության՝ 4-ական, թմրանյութի իրացման՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, […]
11:37 06.10.2023
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 9.55-ին, Արցախի Հանրապետությունում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 71-ամյա Ալբերտ Էմիրյանը, հոկտեմբերի 4-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
09:30 06.10.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է բերվել երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի […]
08:48 06.10.2023
Ճապոնական Իզու արշիպելագի հարավային մասի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ տարածաշրջանում նախազգուշացում է տրվել ափամերձ ջրերի մակարդակի հնարավոր փոփոխությունների մասին։ Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10.31-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա՝ անմարդաբնակ Պոնաֆիդինա կղզու մոտ՝ ջրի տակ:
08:20 06.10.2023
Հոկտեմբերի 6-ին, ժամը 02:45-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ գյուղի 5-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:14-ին: Այրվել է ավտոմեքենան։
08:03 06.10.2023
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օշական գյուղի Նալբանդյան փողոցի տներից մեկին կից ավտոտնակում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 21:54-ին։ Ավտոտնակում և տանիքում այրվել են կենցաղային իրեր․ քաղաքացի […]
22:52 05.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Զավեն Մկրտչյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհի 49 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Զավեն Մ.-ն մարմնական […]
20:43 05.10.2023
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում՝ «Լաթար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 49/15 հասցեի մոտակայքում բախվել են […]
16:00 05.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի «Կարմիր խաչ» տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ` 35-ամյա Սամվել Չ.-ի վարած Toyota Camry մակնիշի և Լոռու մարզի բնակիչ` 45-ամյա Վահրամ Փ.-ի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
13:14 05.10.2023
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.40-ին, Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում «Հյունդայի Էլանտրա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա Էդվարդ Պապիկյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:00 05.10.2023
Հոկտեմբերի 4-ին, ժամը 7-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Հովեռ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի […]
12:53 05.10.2023
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.15-ին, «911» ծառայություն է ահազանգել Նոր Նորքի 4-րդ զանգվածի համատիրության ինժիներն ու հայտնել, որ Ա. Հովհաննիսյան փողոցի շենքի նկուղը մաքրելիս հայտնաբերել է «Տրոտիլ» տիպի պայթուցիկ նյութ: Մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու փրկարար ծառայության ինժիներական սակրավորական ջոկատի խումբը: Նշված շենքի նկուղում հայտնաբերել են «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պոլիէթիլենային տոպրակով […]
12:09 05.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ֆիզիկական ներգործության, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, հոգեկան ներգործության և դրամանենգության՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու […]
10:13 05.10.2023
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման […]
08:18 05.10.2023
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեռևս անհայտ հանգամանքներում Վայք քաղաքի սկզբնամասում, Ջերմուկի խճուղի 22/Ա հասցեում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետում, մոտ 15 տ տարողությամբ հեղուկ գազի ցիստեռում հրդեհ է բռնկվել։ Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Հրշեջները մեծ դժվարությամբ, իրենց կյանքը վտանգելով պայքարում են կրակի տարածման դեմ։ Հրշեշ-փրկարարները մոտակա […]