21:04 04.10.2023
Shamshyan.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող թիվ 654 համարի մարդատար ГАЗель-ը Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղում վարորդ Արթուր Պարոնյանը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է խոտով […]
19:54 04.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Պ.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Էդվարդ Պ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանած […]
19:00 04.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Աշոտ Հովհաննիսյան փողոցի 8/1 շենքի նկուղային հարկում համատիրության աշխատակիցները մաքրման աշխատանքներ կատարելիս պայթուցիկ նյութեր են հայտնաբերել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկներն ու ոստիկանները սահմանազատել […]
16:18 04.10.2023
ԱՄՆ Օրեգոն նահանգում երեքշաբթի գիշերը փոքր ինքնաթիռը բախվել է բնակելի շինության տանիքին, զոհվել է երկու մարդ, ևս մեկը վիրավորվել է, հայտնել են տեղական արտակարգ իրավիճակների ծառայությունները։ «Օդանավում գտնվողներից մեկի մահը տեղում հաստատվել է, հրշեջ-փրկարարները մեկ այլ մարդու ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Այնուհետև փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի երրորդ ուղեւորին։ Վերջինի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված […]
15:53 04.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Արման Մ.-ն, իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցներում բախվել է եզրաքարին, ապա հետիոտնային անցման ճանապարհային նշանին և լուսացույցի երկաթե հենակին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: […]
15:21 04.10.2023
2023թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից ստացվել է հաղորդում՝ կից փաստաթղթերով, այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են երկու տրանսպորտային միջոցներ և կան տուժածներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով […]
13:18 04.10.2023
Սեպտեմբերի 30-ին Երևանի Հալաբյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.30-ին, Երևանում (հասցեն պարզվում է) «Սուզուկիի» մոտոցիկլետավարը երթևեկության ընթացքում ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մազմանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի […]
19:57 03.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի և Մարալիկի բժշկական կենտրոններ: Վիրավորներին առաջինն […]
19:02 03.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Արշակ Պ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և 23-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Toyota Iase մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող հիվանդ, ում տեղափոխում էին հիվանդանոց, այլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի […]
12:50 03.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Ժամը 08:15-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 81 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 22-ամյա Վահե Գ.-ի վարած Infiniti մակնիշի և Երևանի բնակիչ՝ 52-ամյա Խաչիկ Ղ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն:Օպերատիվորեն […]
12:26 03.10.2023
Հոկտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 7-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Օպելը» բախվել է մթերային խանութին: «Օպելի» 48-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 2-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը […]
12:08 03.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, բնակարանային գողության՝ 4, վստահված գույքը հափշտակելու, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, […]
11:38 03.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հոկտեմբերի 2-4-ը «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում անցկացնում են «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանք՝ նախատեսված մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Ծրագիրն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց […]
08:04 03.10.2023
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում՝ խանութի մոտակայքում, այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսաղբյուր գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 120 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
23:59 02.10.2023
«Բանֆ» ազգային պարկում գորշ արջը հարձակվել և սպանել է երկու մարդու, հայտնում են կանադական այգու աշխատակիցները։ Հայտնում է Reuters-ը։ Այգին հայտարարություն է տարածել, որ ահազանգ է ստացել GPS սարքից: Ըստ Bear Safety and More-ի հիմնադիր Քիմ Թիչեների՝ զոհերը կանադացի ամուսիններ էին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ արջը էվթանազիայի է ենթարկվել այն բանից հետո, երբ […]
19:28 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17:39-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանպարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1984 թ.), «Opel» […]
18:12 02.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ թունելում: Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Բ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, 2-րդ թունելի մեջ գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է […]
14:57 02.10.2023
Սեպտեմբերի 30-ին, ժամը 3.20-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվել է հաղորդում, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Բաղրամյան գյուղի բնակիչ, 34-ամյա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է Երևան-Էջմիածին ճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուքում պարզվել է, որ […]
12:52 02.10.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 19-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Ժակ» ավտոբուսը և «Օպել» մակնիշի ավտոմեքենան. «Օպելի» 26-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 30-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]
12:16 02.10.2023
Այսօր՝ հոկտեբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Infiniti և Opel մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկները: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և […]
12:08 02.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, խարդախության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, հոգեկան ներգործության՝ 6, բնակարանային գողության, գույքը հափշտակելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը […]
11:37 02.10.2023
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 90, դժբախտ պատահարի՝ 2, տեղափարափ անձրևի, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման 1-ական, թունավորման, կեղծ ահազանգի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, ինքնասպանության փորձի՝ 11, օձի նկատման՝ 23, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 65, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]
10:16 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։04-ին։
10:06 02.10.2023
Հհոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով և դանակահարված 4 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Կոտայքի մարզում: Ոստիկանությունը պարզել է դեպքի վայրը և հայտնաբերել կրակված պարկուճներ, արնանման հետքեր: Ծանուցում. […]
08:23 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի 10-րդ բարաք թաղամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկին կից փայտե խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։57-ին, մարվել՝ […]
08:16 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 12/2 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտակայքում […]
07:59 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին, ժամը 04։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8բ շենքի առաջին հարկում գտնվող խանութի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել […]
23:02 01.10.2023
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարայում ահաբեկիչների կողմից օգտագործվող զենքի արտասահմանյան ծագման մեծ հավանականություն կա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Խոսքը կիրակի օրը՝ հոկտեմբերի 1-ին, Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձի մասին է։ Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը վնասազերծվել է: Փոխհրաձգության ժամանակ տուժել է ՆԳՆ երկու […]
22:44 01.10.2023
Մեքսիկայի Չիապաս նահանգում բեռնատարի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել. այս մասին հայտնում է El Universal թերթը՝ վկայակոչելով քաղաքացիական պաշտպանության մարմիններին։ Նրանց տվյալներով՝ վթարի հետեւանքով տուժել է ևս 15 մարդ, որոնցից չորսը՝ անչափահաս։ Միգրանտներ տեղափոխող բեռնատարի շրջվելու պատճառները չեն պարզվել։
22:34 01.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հերթական մահվան ելքով վրաերթն է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածին, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 19:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 57-ամյա Դավիթ Հովհաննիսյանը իր վարած Mercedes GLE 300 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 57-ամյա Սամվել Մարտիրոսյանին: Վարորդը փախուստի չի […]