21:22 01.10.2023
Այսօր՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ն իր վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում` դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածի վրայով, բախվել երկաթե ճաղավանադակներին, գազախողովակին և մոտ 50 մ առաջ ընթանալով` գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդին, […]
17:43 01.10.2023
ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Հաշվի առնելով ձեր անհանգստությունը, ուզում եմ տեղեկացնել, որ առայժմ Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով, կապ հաստատել չի հաջողվում»,- գրել է նա։
17:18 01.10.2023
Հոկտեմբերի 1-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։44-ին, մարվել՝ 13։16-ին։ […]
16:21 01.10.2023
Հոկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա-պարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոմեքենան […]
15:42 01.10.2023
Այսօր՝ ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում BMW X5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է շարժիչի […]
14:43 01.10.2023
Այս օրերին երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և […]
13:29 01.10.2023
Իսպանիայի հարավ-արևելքում գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
12:11 01.10.2023
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան հայտնել է Անկարայի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ ահաբեկչության փորձի մասին, ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը՝ վնասազերծվել։ «Ժամը 09.30-ին երկու ահաբեկիչ, մեքենա վարելով ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասի դիմաց, պայթյուն է իրականացրել։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, երկրորդը՝ վնասազերծվել»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։ Փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկան թեթեւ վիրավորվել […]
11:28 01.10.2023
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 7000, Արզնի գյուղում՝ 5․5 հա, Նոր […]
10:24 01.10.2023
Երեկ՝ ժամը 21:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ 45-ամյա Մհեր Մ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Մուշեղ Գ.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11, Երևանի շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 06 բրիգադի անձնակազմի բժիշկները […]
10:20 01.10.2023
Սեպտեմբերի 30-ին, ժամը 21։11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազարավան գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փարպի գյուղի Սահակ Թորոսյան փողոցի տներից մեկի տանիքում․ տուժածներ չկան։ Հրդեհը […]
10:04 01.10.2023
Սեպտեմբերի 30-ին, ժամը 17։20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ժայռից ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Ա․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ընկել է Հորս գյուղի […]
22:11 30.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա […]
21:57 30.09.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի «Մալայան» ակնաբուժական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աչքի ստորին կոպի պատռվածք, արցունքատար ուղիների ընդգրկումով, ծնոտի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ […]
21:50 30.09.2023
Դաղստանի Խուտրախ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 20 շենք է այրվում, հայտնել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային կառույցի մամուլի ծառայությունը։ «Մոսկվայի ժամանակով ժամը 15.47-ին 112 համակարգով հաղորդագրություն է ստացվել Ցունտինսկի շրջանի Խուտրախ գյուղում բռնկված հրդեհի մասին, այս պահին հրդեհի մեջ է մոտ 20 շենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարարությունն […]
19:55 30.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Լուսինե Ղ.-ն իր վարած Ford Fiesta մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա […]
17:17 30.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վեդի քաղաքի սկզբնամասից դեպի Նոր ուղի գյուղ տանող խաչմերուկի մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 63-ամյա Հայկազ Ու.-ի վարած ВАЗ-21014 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան և 60-ամյա Գևորգ Դ.-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հայկազ Ու.-ն մարմնական վնասվածքներով […]
16:32 30.09.2023
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գորայք-«Զանգեր» հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39 կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Շ., ծնված 1956 թ.) […]
13:23 30.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.50-ին, մայրաքաղաքի Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել երկու «Մերսեդես», որոնցից մեկի 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: * Սեպտեմբերի 29-ին, ժամը 9.30-ին, Դավիթ Բեկի փողոցում միմյանց են բախվել «Հյունդայի» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: * Նույն օրը, ժամը […]
12:27 30.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 17:20-ի սահմաններում, «ՖԱՎ» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 341-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
10:47 30.09.2023
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցի 1/12 հասցեում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից և օպերատիվորեն ժամանած Երևան քաղաքի 1-03 շտապօգնության […]
09:24 30.09.2023
Ղազախստանի Կարագանդայի շրջանում թեթեւ ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտնել է Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Նշվում է, որ ուսումնամարզական թռիչքի ժամանակ Կարագանդայի շրջանի Բալապան տեղամասում UP-LA286 տիպի P2002 ինքնաթիռը թռիչքից հետո կապ չի հաստատել: «Հայտնաբերվել է կործանված ինքնաթիռ և երկու զոհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
08:52 30.09.2023
Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 15-ը մնացել է Զիմբաբվեի հյուսիսում գտնվող Չեգուտու քաղաքում փլուզված հանքի փլատակներում։ Այդ մասին ուրբաթ հայտնել է երկրի հեռարձակման կորպորացիան։ Աղբյուրի տվյալներով՝ հանքը փլուզվել է ուրբաթ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, ինչի հետևանքով 34 մարդ մնացել է փլատակներում: Նրանցից 13-ին հաջողվել է դուրս գալ: Փրկարարները շարունակում են հանքից մարդկանց դուրս բերելու […]
08:33 30.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գետափ գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 121-րդ կմ-ին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան […]
08:22 30.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 21։56-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Renault» մակնիշի բեռնատարին (վարորդ` Ա. Խ., […]
08:03 30.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 17։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 242-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարը շրջվել է. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է ԲԿ։ Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի […]
22:18 29.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 17։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ջրամբարի ափամերձ հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վ. Գ.-ի (ծնված 1989 թ.) դին մոտեցրել են (մոտ 500 մ) դի տեղափոխող […]
21:20 29.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 242 կմ հատվածում իրանական համարանիշներով բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու […]
18:55 29.09.2023
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 17։37-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: