13:54 29.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, հոգեկան ներգործության, դրամանենգության և խուլիգանության՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, գույքը հափշտակելու կամ վնասելու, […]
12:58 29.09.2023
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 64-ամյա Վիտալի Սարգսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:22 29.09.2023
Սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, Երևանի Աթոյան և Նոր Արեշի 11-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: «Հունդաիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]
12:08 29.09.2023
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 114-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2101»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 22.15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2101»-ի վարորդը՝ 72-ամյա Սենորիկ Բալայանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:19 29.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի «Հայասի Գրուպ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1987 […]
09:23 29.09.2023
Ուրբաթ օրը Կուրիլյան կղզիների ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության կղզու մասնաճյուղից։ «Սեպտեմբերի 29-ին, ժամը 4.40-ին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իտուրուպ կղզուց 123 կմ հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 66 կմ խորության վրա»,- ասել է […]
08:40 29.09.2023
Երեկ` սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 72-ամյա Սենորիկ Բ.-ի վարած ВАЗ-2101 մակնիշի ավտոմեքենաները:Այս մասին հայտնում է shamshyan.com -ը։ Վթարի հետևանքով վարորդներից Սենորիկ Բ.-ն և նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության […]
08:16 29.09.2023
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:33-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արդվի գյուղի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է «UAZ» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։49-ին, մարվել […]
23:18 28.09.2023
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:22-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին, բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս. Բ., ծնված […]
22:04 28.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Գետափ գյուղի խաչմերուկ չհասած՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ Opel մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբարել:Դեպքի վայր են ժամանել […]
20:30 28.09.2023
Վանուատուի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պորտ Վիլա քաղաքից 249 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 35,9 հազար մարդ։ Օջախը գտնվել է 125 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
20:21 28.09.2023
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են իրեր. այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ կից գրելով. «Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»:
20:03 28.09.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել, և այն […]
19:38 28.09.2023
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Շնող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված […]
13:43 28.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 3-ական, սպանության փորձի, […]
12:07 28.09.2023
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134,2-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկված 66-ամյա Գարիկ Թովմասյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
08:19 28.09.2023
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00:20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]
23:40 27.09.2023
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակն գյուղի տներից մեկին կից այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկին կից վագոն-տնակում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
19:49 27.09.2023
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 14:07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հանդիպել են […]
18:48 27.09.2023
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:54-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավան գյուղի «Չրախլու» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «UMZ» մակնիշի տրակտորը […]
12:36 27.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 5-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության, մարդու առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու […]
11:53 27.09.2023
Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան բնակավայրի Վազգեն Սարգսյան փողոցում «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. 51-ամյա վարորդ Հայկ Թորոսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
11:19 27.09.2023
Ավելի քան 450 մարդ զոհվել կամ վիրավորվել է Հյուսիսային Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է տեղի Կարմիր մահիկի կազմակերպությունը X սոցիալական ցանցում։ «Մոսուլի արևելքում գտնվող Համդանիա թաղամասում հարսանյաց սրահում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է 450-ը»,- ասվում է հրատարակության մեջ։ Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր 120 զոհի և […]
07:59 27.09.2023
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Առափնյա փողոցում՝ գետի մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել՝ 07:21-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 21 քմ):
18:55 26.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Թ.-ի վարած Nissan Tiida մակնիշի և Երևանի բնակիչ 30-ամյա Պավլիկ Հ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել […]
18:37 26.09.2023
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհն ամեն ժամ ավելի ու ավելի է ծանրաբեռվում նոր մեքենաներով՝ օրերով խցանումների մեջ պահելով Արցախից Հայաստան ճանապարհը բռնած, մղձավա՞նջ, թե՝ իրականություն հարցը մտքում, վիրավոր սրտով ու աշխարհից նեղացած մարդկանց, որոնք հեռվում թողել են ընդամենը մի քանի օր առաջ անհետ կորած, զոհված հարզատներ, շիրիմներ. այս պայմաններում մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում՝ նրանց հետ […]
14:50 26.09.2023
Սեպտեմբերի 26-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 4 շենքի արտաքին պատին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ չորացած ծառը (մոտ 11 մ) արմատից պոկվել ընկել է շենքի արտաքին […]
13:38 26.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 25-26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարած։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, սպանության, հոգեկան ներգործության, խոշտանգման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, խուլիգանության, թմրանյութի իրացման, փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, կեղծ արժույթ, […]
13:17 26.09.2023
Օգոստոսի 31-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին՝ Նոր Հաճնի կամուրջ չհասած, իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Ման» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սեպտեմբերի 25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտի» ուղևորը՝ 1964 թ. ծնված Ռաֆայել Հարությունյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: