18:37 26.09.2023
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհն ամեն ժամ ավելի ու ավելի է ծանրաբեռվում նոր մեքենաներով՝ օրերով խցանումների մեջ պահելով Արցախից Հայաստան ճանապարհը բռնած, մղձավա՞նջ, թե՝ իրականություն հարցը մտքում, վիրավոր սրտով ու աշխարհից նեղացած մարդկանց, որոնք հեռվում թողել են ընդամենը մի քանի օր առաջ անհետ կորած, զոհված հարզատներ, շիրիմներ. այս պայմաններում մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում՝ նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։
Հազարավոր արցախցիներ Արցախում են՝ տարբեր պայմաններում․ նրանց մի մասը օդանավակայանի հարակից տարածքում է, կան նաև բաց երկնքի տակ անքուն գիշերներ լուսացնողներ։ Կյանքը շարունակվում է՝ կեսօրին Գորիսի ԲԿ-ից փաստեցին.
«Քիչ առաջ Գորիսի ԲԿ-ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը»։
Գորիսում 2-րդ արցախցի մանկիկի լույս աշխարհ գալու լուրն էլ չուշացավ. արցախցի Գայանե ու Անահիտ մայրիկները ժպտալու փոքրիկ առիթ են պարգևել բուժաշխատողներին, ովքեր գերլարված կյանքներ են փորձում փրկել: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնության կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։ Ստեփանակերտի ԲԿ-ներում գերծանրաբեռնվածությունն էլ ավելի է շատացել երեկ երեկոյան Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո։
Մանրամասները՝ ռեպորտաժում։
23:59 10.08.2025
Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ ՓեզեշքիանԱնհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...
23:13 10.08.2025
Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...
22:48 10.08.2025
Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ ԱրաղչիIRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...
22:44 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կանԹուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...
22:30 10.08.2025
Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...
22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...