10:00 03.09.2023
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթուն է տեղի ունեցել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում․ նկատվում է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական […]
00:06 03.09.2023
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
22:56 02.09.2023
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։ Հրդեհաշիջմանը ներգրավվել են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական 3 հաշվարկ, օպերատիվ 5 խումբ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնից 2 խումբ, նաև Մարտիրոս համայնքի կամավորական ջոկատից փրկարարներ և Վայքի համայնքապետարանի ջրատար։ Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը […]
20:50 02.09.2023
Դաղստանում 12 մարդ թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է, սեպտեմբերի 2-ին «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ բոլոր տուժածներն արթնանալուց հետո իրենց վատ են զգացել։ Դեպքը տեղի է ունեցել Դաղստանի Քահիբ գյուղում։ Թունավորվածները տեղափոխվել են հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Հիվանդների թվում է եղել երկու երեխա։ Թունավորման պատճառները պարզվում են, ձեռնարկվել է նախաքննական ստուգում։
19:39 02.09.2023
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, […]
19:12 02.09.2023
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, ավտոբուսը ՌԴ Նեֆտեկամսկ քաղաքում մխրճվել է կանգառի մեջ: Ըստ «Իզվեստիա»-ի՝ վնասվածքներ է ստացել հինգ մարդ։ «Իզվեստիա»-ի աղբյուրը մանրամասնել է, որ ավտոբուսի վարորդը սովորականի պես դուրս է եկել կայանատեղիից և հարվածել կանգառին։ Վթարի պահին մեքենայում բացի վարորդից ոչ ոք չի եղել։ Արդյունքում հինգ մարդ, ովքեր եղել են կանգառում, տուժել են։ Նրանց թվում […]
18:49 02.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցեի դիմաց, 64-ամյա Ֆելիքս Մ.-ն իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Սուսաննա Կ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ շտապօգնության բժիշկների […]
16:02 02.09.2023
Առնվազն 18 մարդ է մահացել Բաղդադից հյուսիս ընկած հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Գործակալության տեղեկությունների համաձայն ՝ երկու միկրոավտոբուսներ բախվել են սեպտեմբերի 1-ի կեսգիշերին։ Մահացածներից 14-ը Իրանի քաղաքացիներ են։ Վթարի հետևանքով Վիրավորվել է 15 մարդ։ Միկրոավտոբուսներից մեկն ուղևորվելիս է եղել Քերբելա քաղաք, որտեղ շիաների սուրբ ծիսակատարության՝ Արբաինի օրվա […]
15:14 02.09.2023
Սեպտեմբերի 2-ին` ժամը 11։08-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
13:51 02.09.2023
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Ա․ Ս․-ին (ծնված 1980 թ․) պատգարակով իջեցրել են մոտ 400 մետր […]
12:25 02.09.2023
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, […]
12:13 02.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 176 կմ հատվածում՝ Գորհայք գյուղի վարչական տարածքում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է վթարված ավտոմեքենա, որի մեջ և դրսում կան դիեր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել […]
11:42 02.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, Toyota-ի վարորդն էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից […]
11:24 02.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բագրատունյաց 2/4 հասցեի դիմաց բախվել է երթևեկող մոպեդին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարն ու մոպեդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գործող […]
09:05 02.09.2023
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը կենդանակերպի բոլոր նշանների համար սեպտեմբեր ամսվա «արտակարգ» հորոսկոպ է կազմել՝ զգուշացումներով, թե ինչպես վարվել տարբեր դժբախտ պատահարների ժամանակ։ «Սեպտեմբերի արտակարգ աստղագուշակ՝ երկրի և օդի տարրերի համար. 5 անգամ ծուխ ներշնչելը կարող է դառնալ կրիտիկական, հրդեհի դեպքում՝ շնչել խոնավ սրբիչով, փակել սենյակի պատուհաններն ու դռները՝ սահմանափակելով թթվածնի մուտքը»,- ասված է նախարարության տելեգրամյան […]
08:58 02.09.2023
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում պողպատի գործարանի շենքն ավերած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է G1 պորտալը։ Ավելի վաղ պորտալը հայտնել էր երկու զոհի և տասնյակ վիրավորների մասին։ «Պայթյուն է տեղի ունեցել… որի հետևանքով հինգ մարդ է զոհվել»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է աղբյուրը՝ հղում անելով հրշեջներին, տարածքի սեփականատերը հայտնել […]
21:28 01.09.2023
Հարավային Աֆրիկայի Լիմպոպո նահանգում ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ 18 մարդ է սպանվել։ Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 1-ին, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին։ Նախնական տվյալներով՝ գնդակահարվածները կասկածվում էին ավազակային հարձակումների մեջ։ «Ազգային ոստիկանության հանձնակատար Ֆանի Մակեմոլան և այլ բարձրաստիճան սպաներ ուղևորվում էին դեպքի վայր: Լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասել է գործակալությունը՝ մեջբերելով ազգային […]
17:46 01.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս» խանութի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են քաղաքացիները մարել, ապա ժամանած հրշեջները […]
15:27 01.09.2023
Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ, 46-ամյա Համլետ Օ․-ն իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել ու հայտնվել դաշտում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Էրիկ […]
12:22 01.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, զենք-զինամթերքի առգրավման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների […]
11:21 01.09.2023
Հրդեհը բռնկվել է ուրբաթ առավոտյան Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում, տարհանվել է 40 հյուր, հաղորդում է Sabah թերթը։ Ըստ աղբյուրի, հրդեհը բռնկվել է Ստամբուլի պատմական կենտրոնում Բինբիդիրեկ թաղամասում գտնվող հյուրանոցի էլեկտրական վահանակում տեղական ժամանակով ժամը 05.00-ի սահմաններում, ամբողջ շենքը ծածկվել է ծխով, ինչի պատճառով հյուրերը չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ սենյակներից։ Դեպքի վայր ժամանած […]
09:48 01.09.2023
Էկվադորի վեց բանտերի բանտարկյալները կրկին պատանդ են վերցրել պահակներին և ոստիկաններին, հայտնել են ազգային բանտային ծառայությունից։ «Հինգշաբթի ժամը 8.00-ի դրությամբ յոթ ոստիկան և անվտանգության 50 աշխատակից գտնվում են վեց բանտերում»,- ասվում է զեկույցում։ Ծառայությունը նշում է, որ այս գործողությունները կարող են լինել հանցավոր խմբերի պատասխանը երկրի բանտերում իրականացվող խուզարկությունների՝ բանտարկյալներից արգելված իրեր խլելու նպատակով։ Սա […]
09:11 01.09.2023
Պրիմորսկի երկրամասում հեղեղված մասնավոր և բազմաբնակարան շենքերի թիվը, որը տուժել էր առատ անձրևներից, 1 օրում 159-ից հասել է 690-ի։ Օգոստոսի 29-ին հարավային ցիկլոնը ծածկել է Պրիմորիեն, հորդառատ անձրևները շարունակվել են գիշերը և չորեքշաբթի առավոտյան՝ շարժվելով դեպի արևելք։ Տեղումների քանակով առաջատարների թվում էր Խասանսկի շրջանը, որտեղ հորդառատ անձրևները քշել են տները, խաթարվել է հաղորդակցությունը Պրիմորիեի հարավի […]
08:23 01.09.2023
Օգոստոսի 31-ին, ժամը 20։04-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի-Երևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Հայրենյաց գյուղի մոտակա սարերում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոռոմ գյուղի վարչական տարածքին պատկանող ցորենի […]
08:04 01.09.2023
Օգոստոսի 31-ին, ժամը 23:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի պողոտայի թիվ 32 շենքի մոտակայքում կայանած «Kia» […]
21:20 31.08.2023
Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիայի Քենվիկ քաղաքի 93-ամյա բնակչուհին պատահաբար այրվել է, երբ փորձել է ծխել ավտոբուսի կանգառում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բուժքույր Ադրիանա Դի Կիերան, ով աշխատում է կանգառին կից բժշկական կենտրոնում, անմիջապես վազել է դեպքի վայր։ Ավելի ուշ նա պատմել է, որ տարեց կնոջ մազերն ու մարմինը բռնկվել են։ Օգնության են շտապել նաև […]
21:04 31.08.2023
Օգոստոսի 31-ին, ժամը 17:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Կարմիր սար» կոչվող հանդամասում ավտոմեքենան խափանվել է. 3 անչափահաս երեխաներին մոտակա բնակավայր իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները երեխաներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
20:12 31.08.2023
Օգոստոսի 31-ին, ժամը 18:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ […]
19:30 31.08.2023
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ […]
18:51 31.08.2023
Օգոստոսի 29-ին, ժամը 19.44-ին, հիվանդանոցից ստացվել է ահազանգ, որ օգոստոսի 24-ին Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով բուժօգնության է դիմել ՌԴ քաղաքացի մի տղամարդ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Օգոստոսի 30-ին, ժամը 9.10-ին, Մայիսի 9-ի փողոցում 30-ամյա վարորդը «Կիա» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 84-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախաձեռնվել է քրեական […]