12:08 05.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, խարդախության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման ու […]
11:40 05.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Լադա-21121» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել «Լադայի» 30-ամյա վարորդին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
11:22 05.09.2023
ԱՄՆ Տեխաս նահանգում մեքենան մխրճվել է արագ սննդի կետի մեջ, առնվազն 23 մարդ վիրավորվել է։ Երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ տեղի ոստիկանությանը հղումով։ Վթարը տեղի է ունեցել Ռոզենբերգ քաղաքում։ Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։ Հրապարակված նկարներում երևում է, որ ամբողջ մեքենան մտել է ռեստորանի շենք՝ առաջացնելով բազմաթիվ ավերածություններ։ Վարորդը, որը վթարի հետևանքով […]
11:07 05.09.2023
Առնվազն երեք մարդ է զոհվել Մեքսիկայի արևմուտքում քաղաքացիական ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, հայտնել են քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունից։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լա Իգուերա գյուղի մոտ։ «Ընկնելուց հետո ուղղաթիռը բռնկվել է և ամբողջությամբ այրվել։ Մեր աշխատակիցները Տուսպանի հրշեջ-փրկարարների հետ համատեղ աշխատում են հրդեհի տեղայնացման ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ […]
09:41 05.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Կենտրոնական փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել ВАЗ 2112 մանիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]
08:57 05.09.2023
Սեպտեմբերի 3-5-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում՝ 2000 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 200 քմ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում՝ 3000 քմ, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 800 քմ, […]
08:36 05.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Zhong Tong»› մակնիշի ավտոբուսը, «VAZ» (վարորդ՝ Վ․ Ե․) և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ […]
08:12 05.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Lada» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 […]
23:59 04.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17։40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանատուր թաղամասին հարակից դաշտերում այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 20։04-ին: Այրվել են մոտ 20 հա բուսածածկույթ և 1 հա […]
22:58 04.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել են, որ 4-րդ ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 31 հասցե և «Տաշիր» առևտրի կետրոնի դիմաց Mercedes ML 350 մակնշի ավտոմեքենայում հայտնաբերել են […]
19:26 04.09.2023
Դանա փոթորիկը, որը կիրակի օրվանից մեծ վնասներ է հասցրել Իսպանիայի կենտրոնական և արևմտյան շրջաններին, 83-ամյա տղամարդու է սպանել Մադրիդի Վիլամանտա քաղաքում, որն ամենաշատ տուժած մունիցիպալիտետներից մեկում է, երկուշաբթի հաղորդում է ABC թերթը՝ հղում անելով քաղաքապետարանին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ջրհեղեղների ու հորդառատ անձրեւների հետեւանքով երկու մարդ է մահացել։ Մահացածներից մեկը 20-ամյա երիտասարդ է, որին […]
18:53 04.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 16։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մատնիշյան փողոցում՝ դպրոցի հարևանությամբ, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել են երկու […]
12:55 04.09.2023
Սեպտեմբերի 1-ի ժամը 18.00-ից մինչև սեպտեմբերի 2-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը. 33-ամյա վարորդ Բուրաստան Խոսրովյանը և 41-ամյա ուղևորուհի Արմինե Խոսրովյանը մահացել են: Կատարվում է նախաքննություն:
12:47 04.09.2023
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 607 դեպք, որից 273-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 194, փլուզման, դժբախտ պատահարի, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, պայթյունի, հեղեղման, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 2-ական, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, ինչպես նաև՝ […]
12:33 04.09.2023
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 65-ամյա վարորդ Գուրգեն Մարկոսյանը տեղում մահացել է, իսկ «Տոյոտայի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:08 04.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 1-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 11, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության, հոգեկան ներգործության, շորթման, խուլիգանության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5-ական, պետական ունեցվածքի գողության, վնասված գույքը հափշտակելու, […]
11:18 04.09.2023
Թուրքիայի Քուշադասի քաղաքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
10:27 04.09.2023
Իրանի արտակարգ իրավիճակների ծառայությունները Սեմնան նահանգում (Իսլամական Հանրապետության հյուսիսում) հանքի փլուզման հետևանքով փլատակների տակ մնացած առնվազն վեց հանքափորների դիեր է դուրս բերել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետին, փոխանցում է ТАСС-ը: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 700 մ խորության վրա՝ գազի պայթյունի հետեւանքով։ Հանքը փլուզվել է սեպտեմբերի 3-ի երեկոյան։ Ավելի վաղ […]
23:42 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ. Մ.) […]
22:28 03.09.2023
Առնվազն մեկ մարդ մահացել է Իրաքից Իրան մտնելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնությունը չպարզված անձը հատել է իրաքյան արգելապատնեշները, փորձել է անցնել ականապատ դաշտով եւ իրանական անցակետից 500 մետր հեռավորության վրա պայթեցրել իրեն։ Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղեկություններ այն մասին, թե ինչ […]
22:02 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող սյունը կոտրվել և կախվել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ապամոնտաժել […]
21:45 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։46-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաղանի լճից դեպի «Սուրբ Վարդան» մատուռ տանող հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 40 հա […]
20:28 03.09.2023
Սեպտեմբերի 1-ին Մոսկվայի մարզում «Մետալուրգի» մարզադաշտում բռնցքամարտի սպարինգի ժամանակ 17-ամյա դեռահաս է մահացել։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։ Երիտասարդը զինված էր պաշտպանության բոլոր տարրերով։ Կռվի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնությունը չի կարողացել օգնել երիտասարդին՝ արձանագրելով մահ: Մահվան պատճառը կպարզի բժիշկը։ Դեռահասն ապրում էր ամբողջական ընտանիքում: Սովորել է Մոսկվայի Վիտե համալսարանում։
18:17 03.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան բախվել է Տափերական գյուղն ազդարարող ցուցանակին, կոտրել այն և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել […]
17:22 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին, ժամը 13։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 42 […]
14:34 03.09.2023
Երեկ՝ սեպտեբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 01 խումբը ահազանգել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Պուշկին փողոցի 37 հասցեում գործող «Աքաղաղ» խանութ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները նշված խանութի պահեստային հատվածում […]
13:13 03.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամանցիներ փողոցում գործող «Ասալա» թոնրատան հարևանությամբ գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են 1 հատ «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, […]
11:08 03.09.2023
Նիգերիայի հյուսիսում մզկիթի վրա տեղի գանգստերների հարձակման հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են, հայտնում է Daily Post-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Կադունա նահանգի Իկարուս տեղական ինքնակառավարման շրջանի Սայա-Սայա գյուղի մզկիթում ավազակները սպանել են յոթ հավատացյալների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հինգ մարդ զոհվել է անմիջապես մզկիթի շենքում, եւս երկու մարդ վիրավորվել […]
10:58 03.09.2023
Թայվանի Կաոսյուն քաղաքի անվտանգության աշխատակցի ընտանիքը, ով մահացել է 42 օր անընդմեջ առանց հանգստյան օրվա աշխատելուց հետո, գործատուից փոխհատուցում կստանա մոտ 890 հազար թայվանական դոլարի (27,9 հազար ԱՄՆ դոլար) չափով. այս մասին պարզ է դառնում Կաոսյուն քաղաքի շրջանային դատարանի որոշումից։ Դատական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սյու անունով մի տղամարդ 2020 թվականի հունիսի 11-ին Ֆորմոզա […]
10:50 03.09.2023
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11։08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]