15:49 14.09.2023
Այսօր սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում, քաղաքային թիվ 57 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոմեքենայում ուղևորը հանկարծամահ է եղել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի […]
13:04 14.09.2023
Սեպտեմբերի 13-ին, ժամը 11.30-ին, Մ-6 միջպետական ճանապարհի 39-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. 63-ամյա վարորդ Արտաշես Մոսինյանը տեղում մահացել է, իսկ 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:43 14.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, ֆիզիկական ներգործության՝ 3, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի […]
12:07 14.09.2023
Օգոստոսի 25-ին, հաղորդվել էր Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում գտնվող «Արդվին» ռեստորանի դիմաց «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 45-ամյա Ռուբիկ Սողոմոնյանին վրաերթի ենթարկելու մասին: Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:54 14.09.2023
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեում գործող ակումբում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են մեկնել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, տեղում հայտարարվել է հրդեհի […]
11:05 14.09.2023
Կամչատկայում փրկել են օգոստոսի վերջին Կլյուչևսկու այգում անհետացած երկու տարեց զբոսաշրջիկներին, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram ալիքում։ «Զբոսաշրջիկներին գտել են հյուծված, ուղղաթիռով տարհանել ՌԴ ԱԻՆ-ից և հանձնել բժիշկներին: Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ կորածներին օդից հայտնաբերել է ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը։ Ալեքսանդր Բլագուլյակը և Գենադի Կոչկինը երկուսն էլ ծնվել […]
21:00 13.09.2023
Տարտուս նահանգում մի քանի պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Աղբյուրը չի նշում միջադեպի մանրամասները։ Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ առաջ կրակի տակ են հայտնվել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կուսակցությանը պատկանող նահանգում գտնվող պահեստները։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով երեք մարդ է մահացել։ Դամասկոսը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
20:53 13.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 11:30-ի սահմաններում M6 միջպետական ավտոճանապարհի 39 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Արտաշես Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին: Այս մասին հայտնում է shamshyan,com-ը: Վթարի հետևանքով Արտաշես Մ.-ն տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Սալվի Ա.-ն […]
19:56 13.09.2023
Ռուսաստանի վաստակավոր օդաչու Յուրի Սիտնիկը Life.ru-ի հետ զրույցում քննադատել է դաշտում հարկադիր վայրէջք կատարած Airbus A320 ինքնաթիռի անձնակազմին և օդաչուներին «ապուշ» է անվանել։ Փորձագետի խոսքով՝ Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուների բախտը բերել է, որ գտել են ցորենի դաշտ։ Հակառակ դեպքում Օմսկի օդային նավահանգստում վայրէջք չկատարելու որոշումը կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ։ «Սրանք երկու ապուշ են, […]
19:32 13.09.2023
Սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հ․ 139 դպրոցի աշխատակցից ահազանգ է ստացվել, որ դպրոցում առկա է ուսումնական ական և սնդիկ։ Տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության քիմիկ-հետախույզների հերթապահ և ինժեներասակրավորական խմբերը։ Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ սկսելու նպատակով նկուղում իրականացվել են մաքրման […]
15:37 13.09.2023
Եկատերինբուրգում Քրիստինա անունով երիտասարդ կինը պատուհանը մաքրելիս ընկել է 24-րդ հարկից։ Այս մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է E1.ru կայքը։ Մահացածը 23 տարեկան էր, ուներ ինը ամսական որդի։ Քրիստինան վերջերս է տեղափոխվել նոր բնակարան և մաքրում էր այն, հայտնում է 360 հեռուստաալիքը։
13:43 13.09.2023
Սեպտեմբերի 12-ին, ժամը 02.45-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 11-ին, ժամը […]
13:28 13.09.2023
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի թիվ 1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ […]
13:20 13.09.2023
Սեպտեմբերի 13-ին, ժամը 07։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։59-ին, մարվել՝ 08։23-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 25 քմ)՝ գույքով։
11:49 13.09.2023
Վոլգոգրադի մարզում կործանված Սու-24 ռազմական ինքնաթիռի երկու օդաչուները, նախնական տվյալներով, զոհվել են։ Այս մասին Mash-ը հայտնում է իր Telegram ալիքում։ Հրատարակության տվյալներով՝ ինքնաթիռի երկու օդաչուներն էլ՝ 46-ամյա հրամանատարը և 34-ամյա ծովագնացը, չեն հասցրել դուրս նետվել։ Ռուսների որոնումները շարունակվում են։ Սու-24-ը կործանվել է Վոլգոգրադի մարզում սեպտեմբերի 13-ին ուսումնական թռիչքի ժամանակ։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռազմական ինքնաթիռը թռել […]
11:34 13.09.2023
Երեկ՝ ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Զ․ Մաթևոսյանը իր վարած «ԳԱԶ» 5312 (բենզատար) մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145 կմ հատվածում՝ Ցողամարգ գյուղի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա […]
10:40 13.09.2023
Սեպտեմբերի 12-ին ժամը 22:40-ին, Ասկերանի շրջանի Շոշ համայնքի բնակչից ահազանգ է ստացվել, համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Հրդեհը մարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 23:05-ին, լիկվիդացրել` ժամը 23:34-ին: […]
21:46 12.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:Ժամը 18:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևանի-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրահեռացման համար փորված փոսում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորներին […]
20:33 12.09.2023
Ocean Explorer շքեղ զբոսաշրջային նավը բախվել է Գրենլանդիայի արևելյան ափերի մոտ: Մոտակա նավը կկարողանա օգնության հասնել միայն մի քանի օրից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Դանիայի զինված ուժերի Արկտիկական միացյալ հրամանատարությանը (JAC)։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ քաղաքից մոտավորապես 1,4 հազար կմ հյուսիս-արևելք գտնվող ազգային պարկում։ Նավի վրա 206 մարդ կա, […]
20:06 12.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Վթարի […]
18:46 12.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Լոռի բերդ- Լեջան գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Opel-ն էլ կոտրել է էլեկտրական լարերի […]
16:12 12.09.2023
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13։38-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի երկրորդ թունելի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ թունելում, բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և […]
15:18 12.09.2023
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Աբգար Ա-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Աշտարակի խճուղում բախվել է գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ […]
12:30 12.09.2023
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղթանակ- Զորական բնակավայրերի միջանկյալ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած երկու քաղաքացու․ 32-ամյա Հրաչիկ Աբովյանը տեղում մահացել է, իսկ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:22 12.09.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 3, հոգեկան ներգործության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողություն, շորթման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի […]
12:08 12.09.2023
Սեպտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ալ. Մանուկյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.00-ին, Երևանի […]
08:56 12.09.2023
Արեւմտյան Սիբիրի տրանսպորտի դատախազությունը Telegram ալիքում հրապարակել է Նովոսիբիրսկի մարզում ինքնաթիռի առաջին տեսագրությունը դաշտում արտակարգ վայրէջքից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ural Airlines ավիաընկերության Airbus-A320 ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել նշանակման վայրում և վայրէջք է խնդրել Նովոսիբիրսկի օդանավակայանում։ Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի մարզի Ուբինսկի շրջանի դաշտում, ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի […]
08:35 12.09.2023
Ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի շրջանի դաշտում, տուժածներ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների պետական կառավարման վարչության ներկայացուցիչը։ «Ուբինսկի թաղամասում մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Շրջանի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 159 մարդ։ «Ինքնաթիռը նախկինում շահագործել է «Բոինգ»-ը Սոչի-Օմսկ […]
08:07 12.09.2023
Սեպտեմբերի 12-ին, ժամը 00:03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 94-րդ կմ-ին «Ford» մակնիշի (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան […]