17:46 25.08.2023
Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցի տանիքում (մոտ 48 քմ) և […]
17:07 25.08.2023
Oգոստոսի 24-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Արտաշես Մատինյանը ինքնաձիգից կրակոցներ է արձակել։ Երեկ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու […]
13:43 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 18.16-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Դովեղ բնակավայրի մոտակայքում մեքենա է ընկել ձորը, նախնական տվյալներով՝ կան զոհեր: Պարզվել է, որ Դովեղ գյուղի բնակիչ, 66-ամյա տղամարդը, վարելով «ՎԱԶ-2121» մեքենան, Գեղատեղ կոչվող հանդամասում կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ հատվածից և մոտ 30 մետր գլորվել ձորը, ինչի […]
13:31 25.08.2023
Օգոստոսի 25-ին, ժամը 12։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:29-ին, մարվել՝ 12:43-ին։
13:10 25.08.2023
Օգոստոսի 25-ին, ժամը 10։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:04-ին, մարվել՝ 11:15-ին: Մասամբ այրվել են տան խոհանոցը՝ մոտ 5 քմ, գույք և կենցաղային […]
12:04 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում ստացվեց «Ալավերդի» բժշկական կենտրոնից: «1-03» զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի ճոպանուղու վերևի կանգառի մոտ դանակահարված տղամարդ կա: Քիչ անց «Կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներ, սակայն ըստ բժիշկների` […]
11:53 25.08.2023
Օգոստոսի 19-ին հաղորդվել էր Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ-ին տեղի ունեցած ինքնավթարի մասին: «Օպելը» դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին և կողաշրջվել: Օգոստոսի 24-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ բուժօգնության տեղափոխված վարորդը` Երևանի բնակիչ, 1995 թ. ծնված Սարգիս Քոչարյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
10:43 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստև գետից:
10:34 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 21։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Գ., ծնված […]
10:25 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 18։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դովեղ գյուղի «Գեղատեղի» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1953 թ․) դուրս է եկել […]
10:00 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 16։59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին, մարվել՝ 17:40-ին: Հյուրասենյակում և խոհանոցում (մոտ 50 քմ) մասամբ այրվել է գույքը:
22:20 24.08.2023
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 16:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գառնիկ Շ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել ու հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող […]
15:59 24.08.2023
Կալուգայում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մայթեզրին գտնվող մարդկանց, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել է մոտ 10 մարդ։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 24-ին, հայտնել է «Известия»-ի աղբյուրը։ Դեպքը տեղի է ունեցել Կիրովի փողոցում։ Մեքենան վարող տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում։ Շտապօգնության ծառայությունները տեղում են։
15:36 24.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 12։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Միկոյան փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։28-ին, մարվել՝ 14։00-ին։ […]
15:29 24.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 14։05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․) բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշին: Մինչ փրկարարների […]
14:57 24.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 12։00-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 12:48-ին: Այրվել է մոտ 120 հակ կուտակած անասնակեր:
14:28 24.08.2023
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 28-ամյա Սարգիս Ք.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 19-ին՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզում վթարի ենթարկվելու հետևանքով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 28-ամյա […]
14:05 24.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 12:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 34 շենքից կրակ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։49-ին, մարվել՝ 12:56-ին։ […]
11:50 24.08.2023
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը X (նախկինում Twitter) սոցիալական ցանցում։ Նախարարության տվյալներով՝ Էշիլյուրտի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 08:35-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
11:39 24.08.2023
«Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ 72-ամյա վարորդ Հենրիկ Բեյբությանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Օգոստոսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, M16 ճանապարհի 19-րդ կմ-ին «Նիսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 72-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
00:28 24.08.2023
Ռոսավիացիան հրապարակել է Տվերի մարզում վթարի ենթարկված օդանանավի ուղևորների ցանկը: Սերգեյ Պրոպուստին Եվգենի Մակարյան Ալեքսանդր Տոտմին Վալերի Չեկալով Դմիտրի Ուտկին Նիկոլայ Մատուսեև Եվգենի Պրիգոժին Անձնակազմի անդամներ Ալեքսեյ Լևշին, հրամանատար Ռուստամ Կարիմով, երկրորդ օդաչու Քրիստինա Ռասպոպովա, բորտուղեկցորդուհի
22:39 23.08.2023
«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը հաստատել է, որ Տվերի մարզում ինքնաթիռի վթարից զոհվել է Եվգենի Պրիգոժինը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Տվերի մարզում կործանվել է Embraer Legacy-ի մասնավոր ինքնաթիռը, որում եղել է տասը մարդ։ «Օդանավում եղել է տասը մարդ, որոնցից երեքը՝ անձնակազմի անդամներ, […]
21:41 23.08.2023
Օգոստոսի 23-ին Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտ կործանված ինքնաթիռը քաղաքացիական է եղել։ Այս մասին հայտնում է մարզային կառավարության մամուլի ծառայությունը։ «Օգոստոսի 23-ին քաղաքացիական ինքնաթիռ է կործանվել Բոլոգովսկի շրջանի Կուժենկինո գյուղի մոտ», – ասվում է ծառայության հաղորդագրության մեջ: Զոհերի վերջնական թիվը ճշտվում է։
20:35 23.08.2023
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Դավիթ Բեկ պողոտա – Հունան Ավետիսյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի […]
17:40 23.08.2023
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 7-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Սեբաստիա փողոցում գործող հյուրանոցային համալիր, որտեղ շոգեբաղնիքում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են […]
16:55 23.08.2023
Այսօր՝ օգոստոսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռ.ՈՒ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել […]
15:03 23.08.2023
Օգոստոսի 23-ին, ժամը 05։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարեկամավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մեկ […]
12:54 23.08.2023
Օգոստոսի 21-ին, ժամը 15.50-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 21-ին, ժամը 19.45-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 22-ին, ժամը 17.30-ի […]
12:10 23.08.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Գարուշ Ղ.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Քաջարան վարչական շրջանի «Գենադի» կոչվող աղբյուրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևկելի գոտուց, բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևկելի գոտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]
11:20 23.08.2023
Օգոստոսի 23-ին, ժամը 07։10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Ակներ գյուղի 6-րդ թաղամասի տներից մեկի տանիքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:05-ին, մարվել՝ 09:45-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և տանիքում կուտակած […]