Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 28-ամյա վարորդը մի քանի տոննա ձմերուկով բարձված Ford Transit-ով կողաշրջվել և հայտնվել է դաշտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+27.09 oC

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 28-ամյա վարորդը մի քանի տոննա ձմերուկով բարձված Ford Transit-ով կողաշրջվել և հայտնվել է դաշտում

22:20 24.08.2023

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 16:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գառնիկ Շ.-ն իր վարած Ford Transit  մակնիշի ավտմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին  և կողաշրջվել ու հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գառնիկ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գխավորությամբ:

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ձմերուկով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ. Արթուր Հովհաննիսյան

10:30 09.08.2025

Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ. Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն իր անկախացումից ի վեր գտնվել է տնտեսական ու քաղաքական շրջափակման մեջ իր բացասական ու անգամ աղետալի հետևանքներով: Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ, մենք ստեղծում ենք հիմքեր հայ ժողովրդի հարատևության համար: Կեցցե´ մեր վարչապետը, Կեցցե´ խաղաղությունը: Եվ ինչպես […] ...

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 9 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

10:25 09.08.2025

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 9 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

Օգոստոսի 8-ին, ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ, պոկվել շենքի արտաքին երեսպատման սալիկներ, թուլացել լուսացույց։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ իրականացնելով կոտրված ծառերի ճյուղերի մասնատման և հեռացման, […] ...

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:20 09.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում, Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Axios. Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ Բրիտանիայում

10:14 09.08.2025

Axios. Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և որոշ եվրոպական երկրների ներկայացուցիչները այս շաբաթավերջին կհանդիպեն Մեծ Բրիտանիայում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովից առաջ դիրքորոշում համաձայնեցնելու համար, ուրբաթ օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ուկրաինան և ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ անձնական մակարդակով մտահոգություն են հայտնել, որ Թրամփը կարող է համաձայնվել Պուտինի առաջարկին՝ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ՝ […] ...

Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան

10:04 09.08.2025

Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, ասել է, որ չկա այդպիսի բանակցություն, որտեղ իրենք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրացնում: «Այդ թեմա քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակում: Հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնի: Եվ, հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը՝ այդ քննարկումների արդյունքի մասին էլ ձեռնապահ կմնամ որևէ […] ...

Թրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրել

09:58 09.08.2025

Թրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը առաջարկում է ինչպես Ուկրաինայի որոշ մասերի վերադարձը Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինայի կողմից տարածքների զիջումը։ Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկին «պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրել»։ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ արարողության ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ամերիկացի առաջնորդը […] ...

BACK_TO_TOP