12:04 25.08.2023
Օգոստոսի 24-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում ստացվեց «Ալավերդի» բժշկական կենտրոնից: «1-03» զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի ճոպանուղու վերևի կանգառի մոտ դանակահարված տղամարդ կա:
Քիչ անց «Կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներ, սակայն ըստ բժիշկների` տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու. վիճակը ծանր էր:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և ձեռնարկած միջոցառումների աևդյունքում հաջողվեց պարզել կատարվածը: Առավոտյան ժամը 09-ի սահմաններում 62-ամյա մի տղամարդ իր այգում երկու ծանոթի հետ կերուխում էր արել բավական երկար: Անձնական հարցերի շուրջ վեճը ծագել և հանգուցալուծման է հասել կեսօրին մոտ: Այգու տերը դանակի երկու հարված է հասցրել 47-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ փորձելով սպանել նրան և դիմել փախուստի:
Դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում:
Մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 15.43-ին հիվանդանոցից ստացվեց հաղորդում, որ Վասիլ Քիքանյանը մահացել է:
Ի վերջո, Լոռու մարզային վարչության և պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի գործընկերների հետ համատեղ միջոցառումերի արդյունքում դանակահարողը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց ոստիկանության Թումանյանի բաժին:
Ժամը 21.25-ին նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:
10:30 09.08.2025
Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ. Արթուր Հովհաննիսյան«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն իր անկախացումից ի վեր գտնվել է տնտեսական ու քաղաքական շրջափակման մեջ իր բացասական ու անգամ աղետալի հետևանքներով: Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության պատմության նոր ու լուսավոր էջ, մենք ստեղծում ենք հիմքեր հայ ժողովրդի հարատևության համար: Կեցցե´ մեր վարչապետը, Կեցցե´ խաղաղությունը: Եվ ինչպես […] ...
10:25 09.08.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 9 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերինՕգոստոսի 8-ին, ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ, պոկվել շենքի արտաքին երեսպատման սալիկներ, թուլացել լուսացույց։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ իրականացնելով կոտրված ծառերի ճյուղերի մասնատման և հեռացման, […] ...
10:20 09.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում, Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:14 09.08.2025
Axios. Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ի, Ուկրաինայի և որոշ եվրոպական երկրների ներկայացուցիչները այս շաբաթավերջին կհանդիպեն Մեծ Բրիտանիայում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովից առաջ դիրքորոշում համաձայնեցնելու համար, ուրբաթ օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ուկրաինան և ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ անձնական մակարդակով մտահոգություն են հայտնել, որ Թրամփը կարող է համաձայնվել Պուտինի առաջարկին՝ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ՝ […] ...
10:04 09.08.2025
Գերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, ասել է, որ չկա այդպիսի բանակցություն, որտեղ իրենք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրացնում: «Այդ թեմա քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակում: Հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնի: Եվ, հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը՝ այդ քննարկումների արդյունքի մասին էլ ձեռնապահ կմնամ որևէ […] ...
09:58 09.08.2025
Թրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը առաջարկում է ինչպես Ուկրաինայի որոշ մասերի վերադարձը Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինայի կողմից տարածքների զիջումը։ Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկին «պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրել»։ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ արարողության ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ամերիկացի առաջնորդը […] ...