00:05 21.08.2023
Օգոստոսի 20-ին` ժամը 21։30-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Ֆորտե» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շահումյան փողոցում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնված 1969 թ.) […]
23:43 20.08.2023
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW X5 և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Մինչ վթարի վայրում […]
22:32 20.08.2023
Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց «Գոշավանք» վանական համալիր տանող ճանապարհին՝ անտառում, քաղաքացու ոտքը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ն. Խ.-ին (ծնված 1953 թ․) պատգարակով իջեցրել […]
22:03 20.08.2023
Բրազիլիայում «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է մայրուղում, զոհվել է առնվազն 7 մարդ: Վթարի ենթարկված ավտոբուսում եղել է «Կորինտիանս»-ի 46 երկրպագու, որոնք Սան Պաուլու էին վերադառնում «Կրուզեյրո»-ի դեմ արտագնա խաղից: Ըստ տեղեկությունների՝ յոթ մարդ տեղում զոհվել է, ևս 10 տուժած արգելափակված է մնացել շրջված ավտոբուսի տակ։
21:35 20.08.2023
Օգոստոսի 20-ին` ժամը 15։44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնու տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գառնու տաճարի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ. […]
19:26 20.08.2023
Օգոստոսի 20-ին՝ ժամը 18։34-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հանգույցում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
19:05 20.08.2023
Օգոստոսի 20-ին` ժամը 16։22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհին՝ դաշտում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Յաղդան գյուղի սկզբնամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։46-ին։ Այրվել են մոտ 10 […]
18:21 20.08.2023
Օգոստոսի 20-ին` ժամը 16։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբացու փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հրդեհը […]
17:42 20.08.2023
Մոսկվայում հորդառատ անձրևից ճանապարհները հեղեղվել են: Տեսանյութը հրապարակել է Mash Telegram ալիքը։ «Ապոկալիպտիկ պատկեր անմիջապես Մոսկվայից և արվարձաններից: Մայրաքաղաքը հորդառատ անձրևների հետևանքով արագ սուզվում է ջրի տակ։ Քաղաքում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կանխատեսումների համաձայն՝ նման եղանակը կտևի առնվազն մեկ օր։ Բացի հորդառատ անձրևից, կարող է տեղալ խոշոր կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը […]
13:49 20.08.2023
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Գործակալության X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հաղորդագրության համաձայն, ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 10.05-ին` Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 22,17 կմ խորության վրա։ Հիշեցնենք՝ Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են […]
13:04 20.08.2023
Հուլիսի 18-20-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2․7 հա, Ուջան գյուղում՝ 2․5 հա, Թալին-Թաթուլ ավտոճանապարհին՝ 1․5 հա, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում՝ 4000 քմ, Գեղարքունիքի մարզի […]
12:30 20.08.2023
Օգոստոսի 20-ին` ժամը 00։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Սարյան փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և ԳԾՊԾ օղակը։ Փրկարարները 12 քմ մակերեսով տարածքից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (կուտակված […]
10:32 20.08.2023
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։21-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շվանիձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այրվում էր մոտ 7 հա խոտածածկույթ․ կային ծխացող օջախներ: Ժամը 21:10-ի դրությամբ մթության պատճառով հրդեհաշիջման […]
10:19 20.08.2023
Օգոստոսի 20-ին՝ ժամը 02։03-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:21-ին, մարվել՝ […]
23:06 19.08.2023
Օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ձորում․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ […]
19:52 19.08.2023
Օգոստոսի 19-ին, ժամը 13:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղի «Վերին Շքեռլու» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը […]
16:35 19.08.2023
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Հայկ Ավագյանի վարած «BMW» և 81-ամյա Կարապետ Ամիրբեկյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։ Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիների օգնությամբ երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ […]
16:20 19.08.2023
Օգոստոսի 19-ին՝ ժամը 13։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Բ․ Բ․-ին (ծնված 1961 թ․) մոտ 200 մ […]
15:28 19.08.2023
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սառնակունք-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]
12:59 19.08.2023
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Նարեկ Ղ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Ռայկոմի խաչմերուկում», դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյուներին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում […]
12:23 19.08.2023
Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: Ուղևորը՝ 38-ամյա Արտյոմ Սիմոնյանը, մահացել է: 61-ամյա վարորդը և 7-ամյա ու 9-ամյա երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:03 19.08.2023
Օգոստոսի 19-ին, ժամը 08:59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորոնք գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորոնք գյուղի Արազի փողոցի թիվ 36 հասցեում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը […]
11:25 19.08.2023
Երեկ՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 61-ամյա Լևոն Ա.-ն իր վարած Chrysler մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին, կոտրել դրանցից մի քանիսն ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, […]
10:00 19.08.2023
Օգոստոսի 18-ին, ժամը 18։20-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Շիրակի և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններում, Գյումրի և Տաշիր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […]
23:05 18.08.2023
Օգոստոսի 18-ին, ժամը 20։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, […]
20:35 18.08.2023
Օգոստոսի 18-ին, ժամը 19:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ պանրի գործարանի հետնամասում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից […]
20:27 18.08.2023
Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, նկատել են որ Volkswagen Tiguan մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […]
18:41 18.08.2023
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14:30-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաշատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են խորդանոց և անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 16:17-ին: Այրվել են […]
17:09 18.08.2023
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 51 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ […]