14:14 18.08.2023
Օգոստոսի 17-ին, ժամը 15.15-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոպեդը. 18-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 17-ին, ժամը 21.40-ին, Երևանի Արցախի պողոտայի և Արին-Բերդ փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով […]
13:51 18.08.2023
Օգոստոսի 18-ին, ժամը 11։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում՝ փոսի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացի Հ․ Տ․-ն (ծնված 1971 թ.) ընկել է ջրհորը (մոտ […]
13:44 18.08.2023
Երեկ՝ օգոսոսին 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում «Կանաչ» բենզալցակայանի հարևանությանմբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից […]
13:37 18.08.2023
Օգոստոսի 17-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Ուրցաձոր-Դաշտաքար միջհամայնքային ճանապարհին՝ Դաշտաքար գյուղի հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին. 34-ամյա ուղևոր Հարություն Պետրոսյանը մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
13:16 18.08.2023
Օգոստոսի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 21-ամյա վարորդ Վարդան Հովեյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:14 18.08.2023
Թուրքիան բախվելու է ավերիչ երկրաշարժերի, Hürriyet թերթին ասել է առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։ «Ես չեմ կատակում այս մասին, քանի որ պարզ է, թե որն է լինելու հաջորդ շրջանը, մենք թևակոխում ենք այն ժամանակաշրջանը, երբ ուժեղ երկրաշարժեր են սկսվելու»,- ասել է նա։ Ըստ գիտնականի՝ Ստամբուլը պետք է նախապատրաստված լիներ երկրաշարժի։ «Ես արդեն մտածում եմ, թե […]
12:05 18.08.2023
Նևադայի Լաս Վեգասում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել. այս մասին հայտնում է Las Vegas Sun թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ևս երկու մարդ վիրավորվել է։ Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:40-ին:
10:00 18.08.2023
Չինաստանի հարավում գտնվող Գույչժոու նահանգի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ինը մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Լիպինգ շրջանի արտակարգ իրավիճակների տնօրինության տվյալներով, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հրդեհը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Պեկինի ժամանակով մոտ 01:00-ին: Հրդեհն արագ մարվել է։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Միջադեպի պատճառները […]
09:28 18.08.2023
Հուլիսի 16-18-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր-Նորք վարչական շրջանում՝ 1300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 6500 քմ, Արարատի մարզի […]
08:47 18.08.2023
Օգոստոսի 18-ին, ժամը 01։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ․ […]
08:30 18.08.2023
Օգոստոսի 17-ին, ժամը 22։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լիճք-Տաշտուն ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «MACK» մակնիշի բեռնատարից (վարորդ՝ Ֆ․ Մ․ ծնված […]
08:10 18.08.2023
Օգոստոսի 17-ին, ժամը 23։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Կանաչ» բենզալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան փողոցի սկզբնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
22:51 17.08.2023
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել […]
22:03 17.08.2023
Կոլումբիայի երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Բոգոտայից արևելք գրանցվել են ուժգին ցնցումներ։ «6,1 մագնիկտուդ երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է ծառայության Twitter-ի բլոգում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցնցումները նկատելիորեն զգացվել են մայրաքաղաքում։ Հրապարակման պահին ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
21:44 17.08.2023
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը […]
20:30 17.08.2023
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Մարինե Մ․-ի վարած Ford Focus մակնիշի և Երևանի բնակիչ 45-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Ford-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ […]
20:22 17.08.2023
Մալայզիայի Սելանգոր նահանգում ավտոմայրուղու վրա վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, որում եղել է 8 մարդ։ Միջադեպը տեսագրվել է: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Beechcraft Premier I բիզնես-ջեթը թևն իջեցրած ընկնում ճանապարհի եզրին։ Դրանից հետո տեղի է ունենում պայթյուն, որին հաջորդում են կրակի և ծխի ամպերը։ Ըստ The Star-ի՝ վթարի հետևանքով զոհվել է 10 […]
19:08 17.08.2023
Վրաստանի բարձրլեռնային Ռաճա շրջանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 17-ին, հայտնել է Վրաստանի ԱԻՆ «Նեթգազեթին»։ Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է տարերային աղետի հետևանքով մահացած ևս մեկ մարդու դի։ Մինչ օրս որոնվում է ևս վեց զոհ։ Արդեն 15-րդ օրն է՝ սողանքային գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: […]
18:30 17.08.2023
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։49-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր թաղամասի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կաքավաձոր թաղամասի Ջրառատ փողոցում գտնվող շինություններից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, […]
18:16 17.08.2023
Օգոստոսի 17-ին՝ ժամը 15։23-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Շիրակ» գերեզմանատանը այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:02-ին: Գերեզմանատան տարածքում և մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
13:04 17.08.2023
Օգոստոսի 15-ին, ժամը 18.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 15-ին, ժամը 13.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է […]
12:50 17.08.2023
Իսպանիայում՝ Կանարյան կղզիներում, անտառային հրդեհը վերահսկողությունից դուրս է եկել, այն համակել է առնվազն 1,8 հազար հեկտար, հայտարարել է Կանարյան կղզիների նախագահ Ֆերնանդո Կլավիխոն։ Չորեքշաբթի օրը տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է իսպանական Տեներիֆե կղզում բռնկված անտառային հրդեհի պատճառով մի քանի գյուղերի բնակիչների տարհանման մեկնարկի մասին։ Նախագահը նաեւ նշել է, որ հրդեհի դեմ պայքարում է մոտ 270 հրշեջ։
12:43 17.08.2023
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 3,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 09:45-ին՝ Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,12 կմ խորության վրա։
12:02 17.08.2023
Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Բոլիվիայում ավտոբուսի վթարի հետևանքով, օգոստոսի 16-ին հայտնել է El Deber թերթը։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Սանտա Կրուսը Կոչաբամբայի հետ կապող մայրուղու վրա։ La Veloz del Chaco տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսը 80-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից: Վարորդը վիրավորվել է, մահացածների թվում կան […]
11:34 17.08.2023
Օգոստոսի 17-ին ժամը 04:23-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Պ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 42 հասցեում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:42-ին, լիկվիդացրել` ժամը 05:14-ին: Նախնական տվյալներով մասնակի այրվել է շինարարական փայտանյութեր, մոտ 2X3մ մակերեսով չոր խոտատարածք և թփեր: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության […]
11:31 17.08.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը: 1 տուժած՝ Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության: 2 տուժած՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը՝ բավարար, մյուսինը` կայուն: 1 տուժած՝ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, […]
11:26 17.08.2023
Օգոստոսի 17-ին, ժամը 08։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 2001 թ.), դուրս […]
09:56 17.08.2023
Անթալիայում 2023 թվականին գրանցվել է Ռուսաստանի քաղաքացի զբոսաշրջիկների մահվան առնվազն 80 դեպք:։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։ «Միայն վերջին մեկուկես ամսվա ընթացքում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի վթար է գրանցվել. վեց մարդ մահացել է, ավելի քան երկու տասնյակը վիրավորվել: Ընդհանուր առմամբ, այս տարի Անթալիայում […]
08:51 17.08.2023
Օգոստոսի 17-ին, ժամը 07։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարահունջ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 07:56-ին: Այրվել են խոհանոցը (մոտ 40 քմ)՝ գույքով և խոհանոցին կից կառույցը (մոտ 9 […]
21:56 16.08.2023
Օգոստոսի 16-ին, ժամը 21:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման բազմաֆունկցիոնալ սրահի ավտոտնակ պահեստներից մեկում: