TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ռուսը վիրավորվել է անհայտ առարկայի ընկնելու պատճառով

19:57 16.08.2023

Բելգորոդի Կրասնոյարուժսկի շրջանի Կոլոտիլովկա գյուղի առանձնատան տարածքում անհայտ առարկայի վայր ընկնելու պատճառով մեկ մարդ տուժել է։ Այս մասին Telegram-ում հայտնել է ՌԴ սահմանամերձ շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ չպարզված առարկա է ընկել, ինչի հետևանքով տան տարածքում ոտքի բեկորային վնասվածք է ստացել տեղի բնակիչը։ Դեպքի վայր ժամանած բժիշկները նրան բուժօգնություն են ցուցաբերել, տղամարդը հրաժարվել է […]

̰
Վրաստանում ամառվա 2 ամիսներին 22 անձ է ջրահեղձ եղել

19:36 16.08.2023

Այս տարվա ամառվա երկու ամիսներին՝ հունիսի 1-ից հուլիսի 23-ը, Վրաստանում ջրահեղձ է եղել 22 անձ, այդ թվում՝ 9 անչափահաս, InterPressNews-ին փոխանցել են ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից, հայտնում է Ալիք մեդիան: Նշված ժամանակահատվածում 3 հոգի, այդ թվում 2 անչափահաս խեղդվել է ծովում, 12 հոգի, նրանցից 5-ը անչափահաս՝ գետում, 6 հոգի, որից […]

̰
Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած

18:53 16.08.2023

Գլոբալ տաքացումների պատճառով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը: Ականատեսներից նշել են, որ նախկինում այդ տախտակամածն օգտագործվել է փոխադրումներ կատարելու համար։ Նրանք նաև նշել են վերջին […]

̰
Վաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 26-ի

18:37 16.08.2023

Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, օգոստոսի 16-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 26-ի: Տեղեկությունը հաստատել է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ Այս պահին որոնվում է 7 անհետ կորած, հայտնում է Ալիք մեդիան և հիշեցնում. օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ […]

̰
Հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկում

16:12 16.08.2023

Օգոստոսի 16-ին, ժամը 14:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկում. ներսում քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած […]

̰
CNN-ը ցուցադրել է Ղրիմի կամրջի վրա անօդաչու թռչող սարքի հուլիսյան հարվածի կադրերը. տեսանյութ

15:33 16.08.2023

CNN հեռուստաալիքը ցուցադրել է Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի հուլիսյան հարվածի կադրերը։ Հեռուստաալիքի կայքում ասվում է, որ տեսագրությունները փոխանցվել են ուկրաինական հետախուզության կողմից։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը մանրամասնել է, որ կամրջի վրա հարձակվել է Sea Baby անօդաչու թռչող սարք, որն ունակ է տեղափոխել մոտ 850 կգ պայթուցիկ։ Այսպիսով, Ուկրաինայի […]

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում. Նոյ թաղամասում կառուցվող կիսակառույց շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

13:47 16.08.2023

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյ թաղամասում՝ Լենինգրադյան 29/4 հասցեում կառուցվող էլիտար շենքի բակում տղամարդու դի կա։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:45 16.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 16.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 59-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 14-ին, ժամը 17.40-ին, Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 15-ին, […]

̰
Մյանմարում սողանքը 31 մարդու կյանք է խլել

11:50 16.08.2023

Փրկարարները Մյանմարում՝ նեֆրիտի հանքի վրա սողանքի վայրում, հայտնաբերել են 31 զոհի, եւս 8 մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին երկրի հյուսիսում գտնվող Կաչին նահանգում։ Մյանմարում շարունակվում է անձրևների սեզոնը: Օգտակար հանածոյի արդյունահանման բոլոր աշխատանքները տարվա այս եղանակին դադարում են հողի փլուզման վտանգի պատճառով: Այնուամենայնիվ, տեղի […]

̰
Օդաչուն մահացել է ԱՄՆ-ից Չիլի չվերթի ժամանակ

11:12 16.08.2023

Մայամիից Սանտյագո չվերթի ժամանակ օդաչուի ինքնազգացողությունը վատացել է և մահացել է Պանամայում արտակարգ վայրէջք կատարելուց հետո, հայտնում է ավիաընկերությունը: «Երեկ Մայամի-Սանտյագո չվերթն իրականացնող LA505 չվերթը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Պանամայի Տոկումեն միջազգային օդանավակայանում՝ անձնակազմի երեք ավագ անդամներից մեկին շտապ բժշկական օգնության անհրաժեշտության պատճառով: Թռիչքի ընթացքում պահպանվել են անվտանգության բոլոր կանոնները՝ օդաչուի կյանքը փրկելու […]

̰
Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

22:05 15.08.2023

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 17.07-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է  Նահա քաղաքից 278 կիլոմետր հարավ-արևելք՝ մոտ 300 հազար բնակչությամբ։ Օջախը գտնվում է 36 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Բրազիլիայի քաղաքացին Kia Picanto-ով գլխիվայր շրջվել է

21:35 15.08.2023

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:Ժամը 16:20-ի սահմաններում Բրազիլիայի Հանրապետության քաղաքացի 49-ամյա Վարդինե Ք.-ն իր վարած Kia Picanto մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Շորժա- Ծովագյուղ ավտոճանապարհի 45 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Բրազիլիայի Հանրապետության քաղաքացի 44-ամյա  Անի Ա.-ն մարմնական […]

̰
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 1 ամիս առաջ Գյումրիում շենքի պատուհանից վայր ընկած ու մահացած երեխայի մորը հայտնաբերել են գերեզմաններում կախված

21:28 15.08.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան խճուղում՝ ժողովրդին հայտնի 2-րդ գերեզմանատանը, դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել […]

̰
Դսեղ գյուղում այրվել է անասնակեր

20:38 15.08.2023

Օգոստոսի 15-ին, ժամը 15:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 14-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։17-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։

̰
Արմավիրի մարզում վրաերթ է տեղի ունեցել, ինչից հետո Kia-ն բախվել է վրաերթ կատարած ավտոմեքենային

13:57 15.08.2023

Երեկ՝ օգոստոսի 14-ին, վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Արտակ Մ․-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Արուսյակ Հ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է […]

̰
Տավուշի մարզում եռացրած ջուրը թափվել է 11 ամսական երեխայի վրա․ վերջինս մահացել է

13:43 15.08.2023

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Տավուշի […]

̰
Դաղստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի

11:47 15.08.2023

Փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են ևս երեք մարդու դի, այսպիսով Մախաչկալայի «Նաֆտա 24» գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ը Telegram-ի ալիքում: «Մախաչկալայում փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ևս երեք մահացածների դիեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է […]

̰
Մանրամասներ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակի մասին. ԱՆ

10:53 15.08.2023

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին մեկին տեղափոխել են բաժանմունք, մյուսը շարունակում է բուժումը […]

̰
Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է գրեթե հարյուրի

10:40 15.08.2023

ԱՄՆ-ի Հավայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 99-ի և մոտ ապագայում կարող է զգալիորեն աճել, երկուշաբթի օրը հայտարարել է շրջանի նահանգապետ Ջոշ Գրինը։ «Պաշտոնական զոհերի թիվը հասել է 99-ի: Սպասվում է, որ առաջիկա օրերին այն զգալիորեն կաճի», – CNN-ի եթերում ասել է նահանգապետը: Նա հավելել է, որ պայմանները, որոնցում պետք է աշխատեն […]

̰
Զանգակատուն գյուղի մոտակայքում «UAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. կա տուժած

10:11 15.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 19։37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Նյու Յորքի լողափում 70 տարվա ընթացքում առաջին անգամ շնաձուկը հարձակվել է մարդու վրա

10:02 15.08.2023

Նյու Յորք նահանգի Ռոքուեյ թերակղզու լողափում շնաձուկը հարձակվել է մի կնոջ վրա, ով ազգությամբ ուկրաինուհի է: Ինչպես հայտնում է New York Post-ը, 70 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ շնաձուկը հարձակվում է մարդու վրա Նյու Յորքի տարածքում։ Իսկ փրկարար ծառայության ղեկավար Խոսե Դիասը հայտնել է, որ նման բան չի տեսել իր ծառայության 53 տարիների […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:56 15.08.2023

Օգոստոսի 12-15-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Այգավան գյուղում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 9․5 հա, […]

̰
Մախաչկալայում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, տուժել է ավելի քան 100 մարդ

09:38 15.08.2023

Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան հարյուր մարդ, 27-ը մահացել է: Օպերատիվ շտաբի նիստում Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է. «Բժշկական օգնություն է խնդրել հարյուր երկու մարդ, ժամը 06:00-ին բուժհաստատություններում կա 65 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են»,- ասել է նա։ Ավելի վաղ Դաղստանի աղետների բժշկության կենտրոնի ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ […]

̰
Քարաշամբ գյուղում այրվել է բուսածածկույթ. հրդեհը տարածվել է դեպի ամառանոցներ

09:12 15.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 21:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի ամառանոցների մոտակայքում՝ ձորում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ այրվում է բուսածածկույթ. հրդեհը տարածվում է դեպի ամառանոցներ: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

08:38 15.08.2023

Օգոստոսի 12-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատ, Մասիս, Չարենցավան, Գավառ, Սիսիան քաղաքներում և Քանաքեռավան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 4 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ […]

̰
Շահումյան գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

08:22 15.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 23։28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Յ․ Հ․, ծնված 1999 թ.) և «VAZ» […]

̰
Հրդեհ Սևան քաղաքում

08:04 15.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 16։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում այրվում է խոտի դեզ և անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գեղամա փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում (մոտ 64 քմ) […]

̰
Իրանում պատմել են Շահ Չերաղի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության դրդապատճառների մասին

22:05 14.08.2023

Ֆարսի նահանգապետ Մոհամմադ Հադի Իմանիեն ասել է, որ Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերաղի մզկիթում կրակ բացած՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի մոտիվը վրեժն էր՝ հուլիսին մահապատժի ենթարկված ահաբեկիչների համար, ովքեր նմանատիպ հարձակում էին իրականացրել անցյալ տարվա հոկտեմբերին։ «ԻՊ-ի անդամի շարժառիթը նախկին ահաբեկչություն կատարած երկու ահաբեկիչների մահապատժի վրեժն էր, նրա նպատակն էր գնդակահարել կոլեկտիվ […]

̰
Սևանում ափից մոտ 700 մետր հեռավորության վրա  ՌԴ քաղաքացիները հեծանվանավակով շրջվել են

21:00 14.08.2023

Օգոստոսի 14-ին, ժամը 17:48-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 700 մետր հեռավորության վրա քաղաքացիները հեծանվանավակով շրջվել են և գտնվում են շրջված նավակի վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ […]

̰
Ղրղզստանում ավտովթարի հետևանքով 8 մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել

20:43 14.08.2023

Ղրղզստանի հյուսիսում գտնվող Իսիկ-Կուլ լճի ափին տեղի ունեցած վթարի հետևանքով ութ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել, լրագրողներին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Իսիկ-Կուլի շրջանի Տոն շրջանում Audi և BMW մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու երեխա՝ ծնված 2021 և 2023 թվականներին», – ասել է խոսնակը։ Նրա խոսքով, նաև […]

̰
BACK_TO_TOP