TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին

15:41 20.05.2023

Մայիսի 20-ին՝ ժամը 14:13-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրյա փոսը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին «BMW» […]

̰
Թումանյան փողոցի բակերից մեկում ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է ավտոմեքենայի վրա

15:37 20.05.2023

Մայիսի 19-ին՝ ժամը 11:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 26 շենքի բակում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած «Nissan» մակնիշի […]

̰
Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

15:07 20.05.2023

Մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն էր փոխանցվել, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի երկու ջրատար, քաղաքապետարանի երկու ինքնաթափ բեռնատար, մեկ էքսկավատոր․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և […]

̰
Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի մթերային խանութներից մեկում

14:23 20.05.2023

Մայիսի 19-ին՝ ժամը 23:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Ռուբինյանց փողոցում գտնվող մթերային խանութներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաբաջանյան փողոցումգտնվող մթերային խանութներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։52-ին, […]

̰
Խոշոր հրդեհ Գեղադիր գյուղում

11:51 20.05.2023

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում տուն է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանում  ՓԾ թիվ 45 ապա թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, ժամանել […]

̰
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Lexus-ը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում․ կան վիրավորներ

11:28 20.05.2023

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ա․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին ու հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա […]

̰
Հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկում

11:24 20.05.2023

Մայիսի 20-ին, ժամը 08։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։08-ին, մարվել՝ 09։20-ին։ Մասամբ այրվել են տան հյուրասենյակի (մոտ 30 քմ) գույքը և կենցաղային […]

̰
Խաղաղ օվկիանոսում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

08:48 20.05.2023

Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Կալեդոնիայի (Ֆրանսիայի անդրծովյան տարածք) ափերի մոտ շաբաթ օրը 7,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոնից՝ Նումեայից 416 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է ավելի քան 94 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 45 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն […]

̰
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

08:42 20.05.2023

Մայիսի 19-ին ժամը 22:41-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրդեհը մարելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ծառայության տնօրեն` գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները։ […]

̰
Քաղաքացին մոլորվել է Զեդեա գյուղի գերեզմանատան մոտակայքում

08:16 20.05.2023

Մայիսի 19-ին, ժամը 23:43-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Զեդեա գյուղի գերեզմանատան մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները Զեդեա գյուղի սկզբնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, հայտնաբերել են Հ․ Հ․-ին (ծնված 1984 թ․)․ վերջինս տեղափոխվել է Վայքի ոստիկանության բաժին։

̰
Իսպանիայում ռուս ներգաղթյալների ընտանիքի երկվորյակ աղջիկներն ընկել են չորրորդ հարկի պատուհանից

21:24 19.05.2023

Ռուսաստանի Դաշնությունից ներգաղթյալների ընտանիքից երկու 12-ամյա երկվորյակ քույրեր ուրբաթ Իսպանիայում ընկնել են պատուհանից և մահացել։ Այս մասին հայտնում է Radio y Televisión Española հեռարձակող ընկերությունը։ Աղբյուրի հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:30-ի սահմաններում Օվիեդո քաղաքում (Աստուրիայի ինքնավար համայնք): Աղջիկները ապրում էին չորրորդ հարկում։ Դեպքի վայր անմիջապես ժամանել են իրավապահները։ Դեպքի հանգամանքները դեռևս անհայտ […]

̰
Երևանի Աբովյան փողոցում ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա

19:14 19.05.2023

Մայիսի 19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` ԵՊՀ մասնաշենքի մոտակայքում, ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա՝ վնասելով նաև հարակից շինության պատը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

̰
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

17:52 19.05.2023

Մայիսի 19-ին, ժամը 16։23-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Վայք տանող ավտոճանապարհին քամու հետևանքով ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված […]

̰
Հրդեհ Ծաղկաբեր գյուղում

15:43 19.05.2023

Մայիսի 19-ին, ժամը 13:56-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղուի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին:

̰
Իտալիայում տարերքի գոտուց ուղղաթիռներով դուրս են բերել 650 մարդու

14:11 19.05.2023

Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանում տարերքի գոտուց մոտ 650 մարդ ուղղաթիռներով դուրս է բերվել, ուրբաթ լրագրողներին հայտնել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։ Ինչպես գրում է il Resto del Carlino թերթը, անցած գիշեր Էմիլիա-Ռոմանիայի շատ նահանգներում ջրհեղեղները շարունակվել են։ Հատկապես լուրջ իրավիճակ է ստեղծվել Ռավեննա նահանգում, որի բնակիչներից շատերը մոլեգնող տարերքից փրկվելու համար ստիպված են եղել բարձրանալ տների […]

̰
Կրակոցներ են հնչել Երևանում. կա վիրավոր

11:22 19.05.2023

Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-y: Dեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցները: Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական […]

̰
Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել. 14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

11:14 19.05.2023

Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն […]

̰
Ղազախստանում մուտքի դուռն ընկել է երեխայի վրա

10:30 19.05.2023

Ալմաթիում դպրոցական տղան ընկել է մուտքի դռան պոկվելու հետևանքով, հայտնում է Orda Telegram ալիքը։ Մուտքի դուռը փլվել է երեխայի վրա, երբ նա դուրս էր գալիս շենքից, դեպքը ֆիքսվել է տեսախցիկներով։ Տեսանյութի կադրերում տղան դուրս է գալիս մուտքից, բացված դուռը ծխնիներից դուրս է թռչում ու ընկնում նրա վրա։ Երեխային օգնելու է եկել մի անցորդ, նրան հաջողվել […]

̰
Պետրոպավլովսկ-Կամչատսկում երեք արջ դուրս է եկել որջերից խեցգետնի հոտի պատճառով. երկուսին վնասազերծել են

10:06 19.05.2023

Պետրոպավլովսկ-Կամչատսկում երեք արջ դուրս է եկել մարդկանց մոտ՝ ծովախեցգետնի հոտի պատճառով. Ըստ Amur Mash Telegram ալիքի, որսորդներն արդեն կրակել են երկուսի վրա։ Գիշատիչներին տեսել են Չապաևկա միկրոշրջանում: Նրանք սնունդ էին փնտրում խեցգետնակերպերով լցված աղբամանների մոտ: Նրանք եղել են երիտասարդ արջեր` պեստուններ: Գիշերը նրանք շրջել են մասնավոր հատվածում գտնվող ֆերմայում և խեղդել ոչխարներին։ Բնակավայրում հայտնված երրորդ […]

̰

08:31 19.05.2023

Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայից 448 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 37 կիլոմետր խորության վրա։ «Նախնական պարամետրերի հիման վրա հնարավոր են ցունամիներ ափերում, որոնք գտնվում են երկրաշարժի էպիկենտրոնից 1000 կմ հեռավորության վրա»,- ասվում է […]

̰
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

23:49 18.05.2023

Մայիսի 18-ին, ժամը 21:33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Սպիտակի ոլորաններում բեռնատարը գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

22:27 18.05.2023

Մայիսի 18-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Ե., ծնված 1987 թ․) դուրս է […]

̰
«Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը. կա տուժած

20:34 18.05.2023

Մայիսի 18-ին, ժամը 17:46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքում՝ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Հ., ծնված […]

̰
Արագած-Քարակերտ հատվածում էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

19:13 18.05.2023

Մայիսի 18-ին ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արագած-Քարակերտ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով ընթացող էՊ-2Դ էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված մի մարդու: Էլեկտրագնացքի մեքենավարն արտակարգ արգելակում է կիրառել, սակայն չի կարողացել կանխել բախումը ։ Տուժածը ՝ 1962թ.ծնված Հրաչ Միհրանի Մկրտչյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Երթուղով գնացքների երթևեկության ժամանակացույցը խախտվել է ավելի քան 2 […]

̰
Փրկարարները Հրազդան գետում հայտնաբերել են տղամարդու դի

19:07 18.05.2023

Մայիսի 18-ին, ժամը 17:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքում՝ Հրազդան գետում, քաղաքացու դի է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետում հայտնաբերել են տղամարդու դի, դուրս բերել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

̰
Վաղարշյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

16:11 18.05.2023

Մայիսի 18-ին` ժամը 13:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Սոթքում վիրավորված բուժակը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում․ ՀՀ ՊՆ խոսնակ

12:08 18.05.2023

«Բուժակը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է ամբուլատոր բուժում»,- այս մասին Shantnews.am-ի թղթակցին հայտնել է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, որը […]

̰
Հիվանդանոցում մահացել է նաև «Ռենո»-ի ուղևորը

11:55 18.05.2023

Մայիսի 10-ին, ժամը 22.50-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար էին բախվել «Ֆորդ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: «Ռենոյի» վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 57-ամյա Երվանդ Սիմոնյանը, մահացել էր: Մայիսի 17-ին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոցում մահացել է նաև «Ռենոյի» 71-ամյա ուղևորուհի Մարգարիտա Բախշյանը: Նախաքննությունը շարունակվում է: «Ռենոյի» վարորդը հիվանդանոցում մահացել է […]

̰
Թուրքիայի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկը ավերել է մի քանի տներ ու մզկիթներ

11:45 18.05.2023

Անկարայում փոթորիկը հարվածել է մի քանի շենքերի տանիքների և ավերել մզկիթների մինարեթները։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, հայտնել է թուրքական TRT Haber.հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիայում ցերեկային անձրևի ժամանակ փոթորկի հետևանքով պոկված շենքերի տանիքների կտորները վնասել են կայանված մեքենաներ և այլ տներ։ Մասնավորապես, բեկորներից մեկն էլ հարվածել է Կենտրոնական մզկիթի մինարեթին և ավերել այն։ Տուժել է […]

̰
Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից 16 օր անց 4 երեխաներ ողջ են գտնվել

11:38 18.05.2023

Կոլումբիայում 4 ողջ երեխայի են գտել, որոնք անհետացել էին  Cessna 206 ինքնաթիռի կործանումից հետո։ Այս մասին մայիսի 17-ին հայտարարել է նախագահ Գուստավո Պետրը։ «Մեր զինված ուժերի կողմից իրականացված ինտենսիվ որոնումներից հետո մենք գտել ենք Գուավիարում ավիավթարի հետևանքով անհետ կորած 4 երեխայի։ Սա ուրախություն է երկրի համար»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Cessna 206-ը վթարի […]

̰
BACK_TO_TOP