10:00 09.07.2023
Հուլիսի 9-ին, ժամը 05։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» սննդի կետից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սննդի կետի պահեստային հատվածում (15 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, […]
22:07 08.07.2023
CNN-ի փոխանցմամբ՝ Սան Դիեգոյի մոտակայքում վթարի է ենթարկվել Cessna բիզնես ինքնաթիռը, ուղևորներն ու անձնակազմը զոհվել են։ Ինքնաթիռում գտնվող բոլոր վեց մարդիկ մահացած են հայտնաբերվել վթարի վայրում։ Ինքնաթիռը թռել է Լաս Վեգասի օդանավակայանից և ընկել Սան Դիեգոյից հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող դաշտը, ասվում է զեկույցում։
21:49 08.07.2023
FlyOne Armenia ընկերությունը հայտնում է, որ Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։ «Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։ Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ […]
21:37 08.07.2023
Մերձմոսկովյան Կոլոմնայում մարդկանց կողքին գտնվող ծառին կայծակի հարվածի պահը ֆիքսվել է տեսանյութում։ Գրառումը հրապարակել է SHOT Telegram ալիքը։ REN TV-ի փոխանցմամբ՝ ներկայումս քաղաքային բոլոր ծառայությունները փորձում են վերացնել աղետի հետևանքները։ Տասնյակ մեքենաներ ջրի տակ են եղել, բակերում սաստիկ հեղեղումներ կան: Նշվում է նաև, որ մի քանի ծառ ընկել են մեքենաների վրա։
20:53 08.07.2023
Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասի 364 Ա տան մոտ ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով նախ […]
20:20 08.07.2023
Հուլիսի 8-ին, ժամը 18:31-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում կոտրվել են ծառեր և վնասվել թիթեղներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […]
17:11 08.07.2023
Իրանի հարավ-արևելքում՝ Զահեդան քաղաքում, զինված անձինք հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Ըստ իրազեկ աղբյուրների՝ երկու զինված տղամարդիկ կրել են մահապարտի գոտիներ և պայթեցրել են։ Սիստան և Բելուջիստան նահանգի դատախազը հայտնել է զինված ուժերի հետ բախումների հետևանքով ոստիկան է զոհվել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Զահեդանում իրավիճակը վերահսկելի է, զինված անձանց շրջապատել են զինված […]
13:42 08.07.2023
Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին, նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։ Ժամը 17:30-ի սահմաններում վերադարձել է տուն և տեսել, որ […]
12:54 08.07.2023
Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 68-ամյա Արտակ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 9 և 18 փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հետիոտնի համար նախատեսված վայրում տեղադրված հետիոտնային ցուցանակին, կոտրել այն և բախվել ցայտաղբյուրի բետոնե հատվածին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղում ծառայություն […]
12:18 08.07.2023
Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռեսիֆե քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով չորս մարդ է մահացել։ Այս մասին հուլիսի 7-ին հայտնում է Globo-ն՝ հղում անելով փրկարար ծառայություններին։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 06:07-ին։ Ամբողջությամբ փլուզվել է շենքի բլոկներից մեկը, այն պարունակում է 16 բնակարան։ Երկրորդ մասնաշենքը ևս փլուզվել է, տուժել է ութ բնակարան։ […]
11:54 08.07.2023
Մեքսիկական ծոցում նավթագազային Pemex կորպորացիայի հարթակում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է ութ մարդու։ Այս մասին հուլիսի 7-ին հաղորդվում է ընկերության կայքում։ Նշվում է, որ արտակարգ դրության հետևանքով ևս երկու մարդ մահացել է, ևս մեկը անհետ կորել է։ Այժմ հրդեհը մեկուսացվել է։ Հրդեհի պատճառներն ու հանգամանքները կպարզվեն քննության ընթացքում։ «PEMEX-ի գործադիր տնօրեն Օրոպեսան […]
11:45 08.07.2023
Նարա քաղաքում Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության վայրում ոգեկոչման արարողության ժամանակ մի խումբ երիտասարդներ ծեծկռտուք են սարքել ոստիկանների հետ, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից։ Ավելի վաղ Նարա քաղաքում՝ Աբեի մահվան առաջին տարելիցին, սկսվել էր ծաղիկներ դնելու արարողությունը. մարդիկ սկսել են մոտենալ վրանի տակ դրված սեղանին ժամը 9.00-ից՝ հարգելու քաղաքական գործչի հիշատակը։ Հոգևորականները […]
10:34 08.07.2023
Հուլիսի 8-ին, ժամը 02:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Սատանի կամրջի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 500 մ քարշակել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Հ.). […]
21:30 07.07.2023
ԱՄՆ-ում շնաձուկը հարձակվել է 15-ամյա սերֆինգիստի վրա և բռնել նրա ոտքը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Նյու Յորքի Ֆայր կղզու ափերի մոտ գիշատիչ ձուկը հարձակվել է նրա վրա։ Շնաձուկը կծել է դեռահասի ձախ ոտքը, բայց նրան հաջողվել է արագ լողալով հասնել ափ։ Լողափի այցելուներից մեկը տուժածին բուժօգնություն է ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել […]
20:50 07.07.2023
Գերմանիայում կայծակը հարվածել է թռչող ինքնաթիռի թևին։ Այս մասին հայտնել է NDR հեռուստաալիքը՝ կցելով համապատասխան կադրերը։ Հարվածի պահը ֆիքսել է ուղևորներից մեկը։ Ինքնաթիռը կարողացել է անվտանգ վայրէջք կատարել։
16:37 07.07.2023
Հուլիսի 7-ին` ժամը 14։30-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղի «Վարատեղ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը գլորվել է ձորը. ներսում քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «UMZ» մակնիշի տրակտորը […]
16:20 07.07.2023
Հուլիսի 7-ին՝ ժամը 14։57-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արաքս գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:15-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա:
16:00 07.07.2023
Խերսոնի մարզում Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերածությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Օրվա ընթացքում հայտնաբերվել է ևս երկու մահացածի դի, ընդհանուր առմամբ մահացել է 55 մարդ»,- ասել է աղբյուրը։ Հունիսի 6-ի գիշերը ուկրաինական զորքերը մի շարք հարձակումներ են իրականացրել Կախովկա հիդրոէլեկտրակայանի վրա։ Սկսվել է ջրի չկարգավորված արտահոսք, ջրով […]
15:48 07.07.2023
Հուլիսի 7-ին, ժամը 11։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 12:27-ին: Ննջարանում (մոտ 16 քմ) այրվել են կահույք և ջերմահարվել […]
15:19 07.07.2023
Ուկրաինայի Սումի քաղաքում տղամարդը կրակ է բացել իր տնից: Այս մասին տեղեկացրել է տեղական տեղեկատվական Dankor պորտալը։ «Ըստ ականատեսների՝ տղամարդը կրակ է բացել տան երրորդ հարկից։ Այժմ փողոցի երկայնքով երթևեկությունը արգելափակված է։ Կրակողին դեռ չեն հայտնաբերել։ Ոստիկանությունից հայտնել են, որ անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են»,– գրում է Dankor–ը։
13:58 07.07.2023
Հուլիսի 4-6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 6400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1600 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Կարբի գյուղում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի […]
12:55 07.07.2023
Սամարայի մարզի Չապաևսկի «Պրոմսինթեզ» գործարանում պայթյուն է որոտացել։ Վեց մարդ մահացել է, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ «Չապաևսկում պայթյուն է տեղի ունեցել «Պրոմսինթես» գործարանում, վեց մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են», – ասել է աղբյուրը։ Միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական խողովակաշարի ապամոնտաժման պահին։ Պայթյունից հետո հրդեհ չի եղել։ «Պրոմսինթեզ» գործարանը զբաղվում է պայթուցիկ նյութերի […]
11:49 07.07.2023
Նյու Յորքում երկու ավտոբուսների բախման հետևանքով ավելի քան 80 մարդ է տուժել, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։ Միջադեպը տեղի է ունեցել Մանհեթենի շրջանում երեկոյան ժամը 19-ի սահմաններում, երբ երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը մխրճվել է քաղաքային տրանսպորտային ցանցի ավտոբուսի մեջ։ Բախման պահին երկու ավտոբուսներն էլ լիքն են եղել։ Առնվազն 81 մարդ վիրավորվել է, նրանցից […]
10:42 07.07.2023
Հուլիսի 5-6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Բերդ, Եղվարդ, Չարենցավան, Թալին, Կապան քաղաքներում և Օշական, Քասախ, Ակունք, Պռոշյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 6 սահնօձ, 1 շահմար, 4 գյուրզա, 1 […]
10:27 07.07.2023
Միլանի ծերերի տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհերն ու վիրավորումները առաջացել են ծխից, կրակը չի տարածվել ամբողջ շենքում, ասել է քաղաքապետ Ջուզեպպե Սալան Sky TG24-ի եթերում։ Հրդեհի հետևանքով զոհվել է վեց մարդ: Սալան ուրբաթ առավոտյան այցելել է արտակարգ իրավիճակների վայր: Sky TG24-ում նա հայտարարել է, որ ծերանոցը տնօրինում է մասնավոր ընկերությունը։ Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է […]
21:30 06.07.2023
Ֆրանսիայում երիտասարդ վարորդը կոմայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ ենթադրաբար գլխին հարված է ստացել է ոստիկանական հատուկ զինամթերքից։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Մոն-Սեն-Մարտեն կոմունայում (Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Մյուրտե և Մոզել դեպարտամենտ) հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը։ 25-ամյա Էյմենը մի քանի ընկերների հետ գնացել է բենզալցակայան ժամը […]
15:38 06.07.2023
Կախովկա հիդրոէլեկտրակայանի ճեղքումի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 53-ի, հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայությունները։ «Հայտնաբերվել է ևս երեք մահացածի դի, մահացածների ընդհանուր թիվը հասել է 53-ի, 139 մարդ հոսպիտալացվել է»,- ասել է աղբյուրը։ Հունիսի 6-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել Կախովկա հիդրոէլեկտրակայանի վրա, ինչի արդյունքում փականները ոչնչացվել են, սկսվել է […]
14:09 06.07.2023
Հուլիսի 6-ին, ժամը 12։54-ին Գեղարքունիք մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
13:20 06.07.2023
Թայվանում 10-ամյա տղան առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել խելացի ժամացույցի պայթյունից։ Այս մասին հայտնում է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը։ Երեխայի մոտ ախտորոշվել է մատների առաջին, իսկ դաստակի՝ երկրորդ աստիճանի այրվածքներ։ Բժիշկները նշում են, որ տղան մաշկի փոխպատվաստման կարիք կունենա։ Ինչպես ընդգծել է գործակալությունը, պայթած ժամացույցը պատկանել է HeroWatch ապրանքանիշին, որոնց արտադրողը թայվանական About […]