10:02 10.07.2023
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, Ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանը։
Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տուժածներն ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Գրիգոր Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Պողոսյանը և 72-ամյա Վալերիկ Թարվերդյանը։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Ոստիկանության Սիսիանի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, համագործակցելով Սիսիանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։50-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հիվանդանոց տեղափոխված Տ․ Պողոսյանը իր վարած VAZ 21043 մակնիշի ավտոմեքնայով բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վալերիկ Ղազարյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային։
Վթարից հետո դեպքի վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը սուր կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել Գ․ և Տ․ Պողոսյաններին և Վ Թարվերդյանին։
09:10 15.05.2025
Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ09:00 15.05.2025
Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարարՔանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...
08:39 15.05.2025
Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատվածԻսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...
08:28 15.05.2025
Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվելԿանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...
08:20 15.05.2025
Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...
08:10 15.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 15.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱլբանիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...