TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Փրկարարները օգնության են հասել ՀՀ կարմիր գրքում գրանցված վիրավոր թռչունին

18:56 13.05.2023

  Մայիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող զբոսայգում վիրավոր բազե են նկատել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը գիշատիչ լորաճուռակ է (թևը վնասված), գրանցված է […]

̰
Գետափ գյուղում ուժեղ քամուց պոկվել է դպրոցի տանիքի թիթեղյա ծածկից մի հատված

18:25 13.05.2023

Մայիսի 13-ին, ժամը 14։21-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 10-րդ փողոցում գտնվող դպրոցի տանիքի երկաթե ծածկը պոկվել և մասամբ կախվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է դպրոցի տանիքի թիթեղյա […]

̰
2-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրով լցված տարայի մեջ և ջրահեղձ եղել

17:36 13.05.2023

Ասօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Դավիթ Ա.-ն է, իսկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի […]

̰
Ձորն ընկած քաղաքացուն օգնության են հասել փրկարարները

16:43 13.05.2023

Մայիսի 13-ին՝ ժամը 14։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցին հարակից ձորում քաղաքացի կա ընկած․ դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Ս․ Պ․-ին (ծնված 1953 թ․) […]

̰
Լոռու մարզում 28-ամյա վարորդը բեռնատար կցորդիչով Mercedes-ով բախվել է ապառաժ քարերին և կամրջի երկաթե ճաղավանդակին

16:32 13.05.2023

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում բեռնատար կցորդիչով Mercedes մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կցորդիչի հատվածով բախվել է ապառաժ քարերին և կամրջի երկաթե ճաղավանդակին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը 28-ամյա Հուրալի […]

̰
Մոսկվայում բժիշկները փորձում են փրկել յոթերորդ հարկից ընկած 3-ամյա երեխային

14:50 13.05.2023

Մոսկվայում երեք տարեկան երեխան ընկել է յոթերորդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Նոր Մոսկվայի Լազուրնայա փողոցում, այս մասին շաբաթ օրը՝ մայիսի 13-ին, հայտնել են մայրաքաղաքի դատախազությունից։ Ընկնելու հետևանքով տղան բազմաթիվ վնասվածքներ է ստացել և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, այժմ բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար։ Նշվում է, որ արտակարգ դեպքի պահին […]

̰
Բրյանսկի շրջանի Կլինցի քաղաքում ուղղաթիռ է բռնկվել և կործանվել

14:29 13.05.2023

Բրյանսկի շրջանի Կլինցի քաղաքում ուղղաթիռ է կործանվել, դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մայիսի 13-ին։ Ականատեսների վկայությամբ՝ ուղղաթիռը բռնկվել է օդում և բախվել գետնին։ Ուղղաթիռի գերատեսչական պատկանելության և տուժածների առկայության մասին տվյալները դեռ ճշտվում են։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հաղորդում է, որ ավիավթարի պատճառը կարող է լինել շարժիչի բռնկումը։

̰
Մահվան ելքով վթար Դալար-Այգեստան ճանապարհին

12:39 13.05.2023

Մայիսի 12-ին, ժամը 07.15-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին՝ Այգեստան գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը՝ 75-ամյա Իսրայել Ավագյանը, մահացել է, իսկ «ԲՄՎ»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Ճապոնիայի հարավում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:10 13.05.2023

Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի Տոկարա կղզիներում շաբաթ օրը կեսօրին 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա։ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16.10-ին։ Երկրաշարժի ընթացքում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Ճապոնիայում մեքենան մխրճվել է սուպերմարկետի մեջ

08:54 13.05.2023

Ճապոնիայի Այչի պրեֆեկտուրայի Ինազավա քաղաքում ավտոմեքենան մխրճվել է սուպերմարկետի մեջ, առնվազն հինգ մարդ վիրավորվել է, հայտնում է NHK-ն։ Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09.30-ի սահմաններում։ Մարդատար մեքենան հարվածել է շենքի մուտքի դիմաց գտնվող դարակաշարերին, այնուհետև մխրճվել սուպերմարկետի մեջ, որը շահագործում է տեղական գյուղատնտեսական կոոպերատիվը: Միջադեպի հետևանքով առնվազն հինգ մարդ վիրավորվել է, իսկ շենքում գտնվող […]

̰
Սանկտ Պետերբուրգում բուժքույրը մանկատանն այրել է երեք տարեկան աղջկան

21:25 12.05.2023

Սանկտ Պետերբուրգում հոգե-նյարդաբանական մանկատան բուժքույրը հիգիենայի ընթացակարգերի ժամանակ այրել է երեք տարեկան աղջկա։ Այս մասին հայտնում է Telegram 78.ru ալիքը։ Հրատարակության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ին, սակայն մանկատան ղեկավարությունը չի շտապել հայտնել միջադեպի մասին։ 55-ամյա բուժքույրն այրել է փոքրիկ հիվանդի ոտքը. տասը օր անձնակազմը փորձել է ինքնուրույն բուժել այրվածքը։ Ավելի ուշ աղջկան տեղափոխել […]

̰
Ռյա Թազա գյուղի սկզբնամասում ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

20:27 12.05.2023

Մայիսի 12-ին, ժամը 15։52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Վերին Պտղնի գյուղում տան տանիք է այրվել

19:44 12.05.2023

Մայիսի 12-ին, ժամը 16։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի առաջին փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 17։23-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) […]

̰
Գոշ գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը

19:28 12.05.2023

Մայիսի 12-ին՝ ժամը 15։37-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գոշ-Ճամբարակ ավտոճանապարհի առաջին կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Թ. Ղ., ծնված […]

̰
Փրկարարները դին դուրս են բերել ջրանցքից

18:55 12.05.2023

Մայիսի 12-ին՝ ժամը 15։43-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տարոնիկ գյուղի թանգարանի ետնամասում՝ ջրանցքի մեջ, տղամարդու դի է նկատվում. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ. Թ.-ի (ծնված 1963 թ.) […]

̰
Կոնգոյում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 438-ի

11:29 12.05.2023

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) հարավային Կիվու նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 438-ի, հինգշաբթի հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Անհայտ կորածների թիվը հայտնի չէ։ Հորդառատ անձրևներից առաջացել են ջրհեղեղներ և բազմաթիվ սողանքներ։ Ամենաշատը տուժել են Բուշուշու և Նյամուկուբի բնակավայրերը։ Պետության ղեկավար Ֆելիքս Ցիսեկեդիի որոշմամբ՝ տարածաշրջան է ուղարկվել կառավարական հանձնաժողով՝ տուժածներին օգնություն […]

̰
Գողություն և կրակոց Արարատի մարզի Կանաչուտ գյուղում․ գերեզմանատան միջադեպի մանրամասները

11:19 12.05.2023

Գողություն և կրակոց Արարատի մարզի Կանաչուտ գյուղում․ գերեզմանատան միջադեպի մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիայում ավտովթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել

11:15 12.05.2023

Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 7 մարդ է զոհվել, նույնքան էլ վիրավորվել։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է NTV հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ ինը մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պոզանտա շրջանի Ադանայում։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, ոստիկաններն ու հրշեջները։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Անկարայի ուղղությամբ մայրուղին ժամանակավորապես արգելափակվել է։ Այնուհետև […]

̰
Գերմանիայում բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան տասնյակ ծանր վիրավորներ և զոհ

10:51 12.05.2023

Ավելի քան 30 մարդ վիրավորվել է Գերմանիայի Դյուսելդորֆի մերձակայքում գտնվող բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է  Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի Մեթման քաղաքի ոստիկանությունը։ Հինգշաբթի օրը պայթյուն է տեղի ունեցել Դյուսելդորֆի մերձակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարանում։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։ Իրավապահները ձերբակալել են կասկածյալին՝ 57-ամյա բնակարանի սեփականատիրոջը, որում տեղի է ունեցել պայթյունը։ Նրանք այնտեղ […]

̰

09:21 12.05.2023

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իսթ Շոր բնակավայրից 4 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ 1,5 կիլոմետր խորության վրա։

̰
Տոկիոյի երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է

08:48 12.05.2023

Հինգշաբթի գիշերը Տոկիոյի մերձակայքում գտնվող Չիբա շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է ութի, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Տեղական ժամանակով 04.16-ին տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Սկզբում մագնիտուդը որոշվել է 5,4, բայց հետո իջեցվել է 5,2-ի։ Օջախը ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Հարվածների առավելագույն ուժը Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով 5 […]

̰
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

08:32 12.05.2023

Մայիսի 11-ին, ժամը 23։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 8-րդ կմ-ին «VAZ-2107» մակնիշի […]

̰
ՃՏՊ Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապար­հին․ կան տուժածներ

23:31 11.05.2023

Մայիսի 11-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապար­հին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կա չորս տուժած։

̰
Հարավային Կորեայում տղամարդը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել 1256 կատուների և շների սպանության համար

22:51 11.05.2023

Հարավային Կորեայի դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել 66-ամյա տղամարդուն՝ ավելի քան 1200 կատուների ու շների սովամահ անելու համար, հայտնում է Yonhap գործակալությունը։ Հաղորդվում է, որ տղամարդը իր խնամքի տակ է առել կատուներ և շներ, որոնց լքել են բուծողները՝ իրենց ցածր առևտրային արժեքի պատճառով: Յուրաքանչյուր կենդանու համար նրան վճարում էին տասը հազար վոն (մոտ 7,50 […]

̰
Իսրայելի Ռեհովոտ քաղաքում հրթիռի հարվածի հետևանքով կան վիրավորներ

20:27 11.05.2023

Գազայի հատվածից արմատականների Իսրայելի երկրի կենտրոնական մասում գտնվող Ռեհովոտ քաղաքի շենքին արձակած հրթիռի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է իսրայելական «Magen David Hell» շտապօգնության ծառայության մամուլի ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ հրթիռը դիպել է բնակելի շենքին։ MDA-ի բժիշկներն ու բուժաշխատողները հայտնում են հինգ վիրավորի մասին, այդ թվում՝ մեկի վիճակը […]

̰
Հրդեհ Վարդաձոր գյուղում

20:07 11.05.2023

Մայիսի 11-ին, ժամը 16։20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալաշկերտի փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 18:13-ին: Այրվել են կուտակած աթար […]

̰
Տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել

19:00 11.05.2023

Մայիսի 11-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տրոլեյբուսից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և […]

̰
Ճապոնիայի երկնքում անհայտ ծագման այրվող առարկաներ են նկատվել. լրատվամիջոցներ

10:34 11.05.2023

Չորեքշաբթի երեկոյան Ճապոնիայի Օկինավա շրջանի երկնքում անհայտ ծագման այրվող առարկաներ են նկատվել, հայտնում է TBS-ը։ Օբյեկտները հայտնվել են տեղական ժամանակով 20. 30-ի սահմաններում: Տեսանյութում երևում է, որ առնվազն երկու այրվող առարկաներ դանդաղ շարժվում են երկնքում: Իր հերթին Weathernews պորտալը նշում է, որ առարկաների շարժման հետագիծը տարբերվում էր գիսաստղից, իսկ կրակոտ պոչն ավելի երկար է, քան […]

̰
Կրասնոյարսկի երկրամասում մեքենան ժայռից ընկել է ջուրը. կան զոհեր

09:45 11.05.2023

Կրասնոյարսկի երկրամասի հարավում՝ Շուշենսկի թաղամասում, ժայռից մեքենան ջուրն ընկնելու հետեւանքով հինգ մարդ է մահացել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է շրջանի փրկարար ծառայությունը։ «Մայիսի 11-ի առավոտյան Կապտիրևո և Սուբբոտինո գյուղի միջև ընկած Շուշենսկի թաղամասում մեքենան ժայռից դուրս է եկել ջրամբարի մեջ: Մեքենայում եղել է հինգ մարդ՝ մեկ աղջիկ և չորս երիտասարդ, ովքեր միջադեպի հետևանքով մահացել են»,- […]

̰
Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին «Mitsubishi Diamante»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

09:30 11.05.2023

Մայիսի 11-ին, ժամը 00։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mitsubishi Diamante» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1977 թ.) բախվել է ավտոճանապարհի […]

̰
BACK_TO_TOP