11:45 08.07.2023
Նարա քաղաքում Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության վայրում ոգեկոչման արարողության ժամանակ մի խումբ երիտասարդներ ծեծկռտուք են սարքել ոստիկանների հետ, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից։
Ավելի վաղ Նարա քաղաքում՝ Աբեի մահվան առաջին տարելիցին, սկսվել էր ծաղիկներ դնելու արարողությունը. մարդիկ սկսել են մոտենալ վրանի տակ դրված սեղանին ժամը 9.00-ից՝ հարգելու քաղաքական գործչի հիշատակը։ Հոգևորականները արարողությունը սկսել են այն ճանապարհի մոտ, որտեղ մեկ տարի առաջ գնդակահարել են Աբեն: Կարճ ժամանակ անց ներս է մտել մի քանի երիտասարդներից բաղկացած խումբ՝ ձեռքին մի կեղծ ինքնաձիգ, որը նման է եղել Աբեի մարդասպանի կողմից օգտագործվածին:
Սկզբում ոստիկանները երիտասարդներին խնդրել են «հանել այն, քանի որ շրջապատի ու դիմացի մարդիկ անհանգստացած են», սակայն փոխարենը մի երիտասարդն այն հանձնել է մյուսին։ Երիտասարդները ձեռքերին պահել են Սինձո Աբեի պատկերը՝ «No Cult!» մակագրությամբ։
Ոստիկանները սկզբում փորձել են նրբանկատորեն մի կողմ հրել երիտասարդներին, սակայն նրանք սկսել են դիմադրել, իսկ ոմանք նույնիսկ ընկել են ասֆալտին։
Որոշ ժամանակ անց երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանություն, իսկ ավելի ուշ նրանցից մեկին նստեցրել են ոստիկանական մեքենան ու տարել։
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն սպանվել է 2022 թվականի հուլիսի 8-ին Նարա պրեֆեկտուրայում քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս: Նրա մարդասպանը՝ 42-ամյա Տեցույա Յամագամին, ինքնաշեն զենքից երկու անգամ կրակել է Աբեի վրա։ Երկրորդ կրակոցից քաղաքական գործիչը վիրավորվել է պարանոցի և կրծքավանդակի շրջանում, որը մահացու է դարձել։ Սինձո Աբեն մահացել է արյան կորստից։ Յամագամին որպես հանցագործության շարժառիթ նշել է Աբեի ենթադրյալ կապը Միասնական եկեղեցու հետ: Յամագամի մայրը կազմակերպությանը նվիրաբերել է 100 մլն իեն (մոտ 740.000 դոլար, այն ժամանակ մոտ 1 մլն դոլար), ինչը հանգեցրել է ընտանիքի սնանկացմանն ու կործանմանը՝ երեխաներին զրկելով ապրուստի միջոցներից։
00:30 08.08.2025
Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՄանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
00:23 08.08.2025
OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելըԱմերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...
00:18 08.08.2025
Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերըԵրևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:09 08.08.2025
Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...
23:59 07.08.2025
Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոնՄանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:54 07.08.2025
Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանՕգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...