16:55 15.03.2023
Մարտի 15-ին, ժամը 12։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում, ավտոմեքենայում երեխա է արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել Դ. Դ.-ին (ծնված […]
16:54 15.03.2023
Մարտի 15-ին, ժամը 13։43-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է փայտե տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 14:52-ին: Այրվել են վագոն տնակը (մոտ 20 քմ) և ներսում՝ կենցաղային իրեր:
12:53 15.03.2023
Մարտի 14-ին, ժամը 07.30-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել շինության աստիճաններին. 45-ամյա վարորդ Արթուր Բադալյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […]
11:28 15.03.2023
Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում Գավառի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ […]
11:14 15.03.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղի տներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով նշված տանը հայտնաբերված նույն տան բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս.-ի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի եզրակացության համաձայն դիակի վրա գլխի հատվածում հայտնաբերվել է […]
10:01 15.03.2023
Մարտի 16-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի Անկարայում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության (OTG) արտահերթ գագաթնաժողովին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Մարտի 16-ին նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ մասնակցելու UTC-ի արտահերթ գագաթնաժողովին»,- ասվում է զեկույցում։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն արտակարգ իրավիճակների կառավարման և մարդասիրական օգնության […]
09:50 15.03.2023
Մարտի 16-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։
09:22 15.03.2023
Առնվազն երկու մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Յոնգվոլ կոմսությունում քաղաքացիական ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:46-ին Սեուլից 138 կմ դեպի արեւելք։ Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։
09:14 15.03.2023
Հյուսիսային Կորեան երեքշաբթի միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։ Նշվում է, որ արձակված հրթիռները եղել են ցամաք-ցամաք դասի։ Դրանք արձակվել են Չանգյոն շրջանից զորավարժությունների շրջանակներում և խոցել են կեղծ թիրախը մոտ 611 կմ հեռավորության վրա։ Հրթիռային ստորաբաժանման հրամանատարը վստահություն է հայտնել նրա հետ […]
09:06 15.03.2023
Չորեքշաբթի օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 202 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:51 15.03.2023
Կրասնոյարսկ Կանսկում այրվում է 900 քմ մակերեսով պիոներների նախկին տունը, որը տարածաշրջանային նշանակության մշակութային և պատմական ժառանգության օբյեկտ է, տուժածներ չկան, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Կրասնոյարսկի երկրամասում՝ Կանսկ, Կրասնոպարտիզանսկայա փողոց, տուն 66 հասցեում չշահագործվող շինությունում հրդեհ է բռնկվել։ Շենքը ներառված է տարածաշրջանային նշանակության մշակութային և պատմական ժառանգության օբյեկտների մեջ։ Այն չի օգտագործվել արդեն 20 […]
08:43 15.03.2023
Սև ծովի ջրերն ընկած ամերիկյան անօդաչու թռչող սարքը զինված չի եղել որևէ զենքով, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային։ Մինչդեռ անօդաչու սարքերը, որոնք հայտնի են որպես Reaper, կարող են կրել Hellfire հրթիռներ, օդանավն անզեն էր և հսկում էր Ղրիմից 75 մղոն հարավ-արևմուտք: Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ […]
23:40 14.03.2023
Մարտի 14-ին, ժամը 20:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի […]
22:37 14.03.2023
Մարտի 14-ին, ժամը 20:14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ավանգարդ փողոցի թիվ 31 հասցեում կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1992 […]
19:55 14.03.2023
Մարտի 14-ին, ժամը 17։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Փիլքյաս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում «Opel Astra Electric» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, […]
16:20 14.03.2023
Մարտի 14-ին՝ ժամը 12:41-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արծվանիկ գյուղի մոտակայքում՝ անասնագոմի տարածքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 15:11-ին: Այրվել են տանիքի փայտյա […]
13:00 14.03.2023
Մարտի 14-ին, ժամը 00.52-ին, Աշտարակ-Երևան ճանապարհին՝ Պռոշյան գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա Վաչիկ Վահանյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:34 14.03.2023
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ Իրականացված հետազոտությունների արդյունքում նշված օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային […]
11:14 14.03.2023
Երեքշաբթի օրը Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 54 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
10:51 14.03.2023
Մարտի 4-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցում վրաերթի էր ենթարկել 75-ամյա Շաքե Օհանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարտի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Շաքե Օհանյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
10:30 14.03.2023
Մարտի 14-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 10 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ […]
10:07 14.03.2023
Այսօր՝ մարտի 14-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում Škoda մակնիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Պարույր Սևակ 1 հասցեում գործող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի բազալտե սանդուղքներին և հենապատին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել […]
09:46 14.03.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում ավտոբուսի վարորդի և տաքսիստի միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները պարզել են դեպքի հանգամանքները և Բաղրամյան պողոտայում` Գիտությունների ազգային ակադեմիայի […]
09:29 14.03.2023
Առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 37-ը վիրավորվել Պակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Express Tribune-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիսային մասում գտնվող Քոթլի-Սատթյան գյուղի տարածքում։ Բաղ (Ազադ Քաշմիրի շրջան) – Ռավալպինդի (Փենջաբ նահանգ) ուղևորատար ավտոբուսը արգելակային համակարգի անսարքության պատճառով […]
09:22 14.03.2023
Մարտի 14-ին, ժամը 01։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։30-ին, մարվել՝ 01։46-ին։ Այրվել է «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
08:36 14.03.2023
Երեքշաբթի Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մադանգ քաղաքից 130 կմ դեպի արեւելք՝ մոտ 27,4 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվում էր 200 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել:
08:11 14.03.2023
Մարտի 14-ին, ժամը 00։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Մեծավան գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկին հարակից ցախանոցում (մոտ 12 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
23:15 13.03.2023
Անցյալ տարվա հուլիսին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված 53-ամյա կինը հայտնել էր, որ գողացել են եղբոր «Մերսեդես» մակնիշի «G» դասի թանկարժեք մեքենան։ Հատուկ միջոցներ օգտագործելով՝ բացել էին Շիրակի մարզի Ազատան գյուղի 28-րդ փողոցի առանձնատան դարպասները, մտել ավտոտնակ ու տարել մեքենան։ Տանտերերն արտերկրում են։ Քրեական ոստիկանության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ամիսներ տևած տարաբնույթ […]
21:00 13.03.2023
Մարտի 11-ի կեսգիշերին մոտ Լոռու պարեկները Վանաձորի Հալաբյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել էին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: 33-ամյա ուղևորի պայուսակում գաղտնի փականով դանակ կար: Նրան ձերբակալելիս վանաձորցի 36-ամյա վարորդը խոչընդոտել էր պարեկների օրինական գործողություններին: Այդ ընթացքում պարեկները նկատել էին, որ նրա գոտկատեղին ատրճանակ կա: Երբ նրան առաջարկել էին հագուստը բարձրացնել, նա փախել էր՝ այդ ընթացքում […]
19:25 13.03.2023
Մարտի 13-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։31-ին։ Այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ և էլեկտրական մալուխ մոտ 10 մ։ Հրդեհի […]