14:41 13.03.2023
Մարտի 13-ին՝ ժամը 12։50-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել է մոտ 36 խմ պահեստավորած անասնակեր։
13:00 13.03.2023
Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված՝ ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 195 հրդեհ, այդ թվում 127-ը բուսածածկ տարածքներում, այնինչ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 69 հրդեհ, որից 23-ը բուսածածկ տարածքներում: Հրդեհների […]
12:42 13.03.2023
Տեխաս նահանգի Օսթին քաղաքում երեք տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր չորսամյա քրոջ վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսի հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ողբերգության պահին քույրերը տանը եղել են ընտանիքի անդամների հետ։ «Ինչ-որ պահի աղջիկները մենակ մնացին ննջարանում: Երեք տարեկան աղջիկը լիցքավորված ատրճանակ գտավ և մեկ կրակոց […]
12:23 13.03.2023
Մարտի 12-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Գորիս-Երևան ճանապարհի 231-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենային. անհայտ ավտոմեքենայի 53-ամյա վարորդ Լևոն Ասատրյանը մահացել է, իսկ «Լենդ Ռովերի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
12:06 13.03.2023
Մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները: Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու […]
11:47 13.03.2023
Մարտի 13-ին, ժամը 09։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաբակ գյուղի դպրոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի էլեկտրական վահանակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով կազմակերպվել է տարահանում․ տուժածներ չկան։ Հրդեհը […]
11:09 13.03.2023
Հակաօդային պաշտպանության համակարգը Բելգորոդի շրջանի վրա չորս հրթիռ է խոցել, մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդի շրջանի վրա։ Խոցվել է 4 հրթիռ։ Հետևանքները ճշտվում են։ Մեկ զոհի մասին արդեն հայտնի է»,- գրել է նա։ Բացի դրանից, ըստ մարզպետի, հրթիռի բեկորները վնասել են […]
10:43 13.03.2023
Իրանի Թավրիզ քաղաքում կիրակի օրը՝ մարտի 12-ին, պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում, ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Ըստ CGTN-ի, երեք շենք է փլուզվել: Տեղի իշխանությունները հայտնել են, որ պայթյունը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին երկհարկանի շենքում, ամբողջությամբ հողին է հավասարեցրել շենքը և հարակից երկու տները։ Նշվում է, […]
08:56 13.03.2023
ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում երկու նավակի շրջվելու հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, հայտնում է ABC News-ը։ Տեղի փրկարարները հայտնել են, որ ձկնորսական նավակները շրջվել են, որոնցից մեկում եղել է ութ մարդ, մյուսում` 15: Իշխանությունները նրանց գտնելու համար օգտագործել են փրկվածներից մեկի հեռախոսի GPS տվյալները, ով հայտնել է միջադեպի մասին: Մահացածների ազգությունը դեռ պարզված […]
08:23 13.03.2023
Մարտի 12-ին, ժամը 23։48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Շահումյան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
23:29 12.03.2023
Կիրակի օրը Ռումինիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնիբհաղորդմամբ` էպիկենտրոնը գտնվել է Նեխոյու քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 11,3 հազար մարդ։ Աղբյուրը ընկել է 110 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
22:54 12.03.2023
Մոսկվայի հյուսիսում տղամարդը ցած է նետվել յոթերորդ հարկի բնակարանի պատուհանից՝ փախչելով հրդեհից։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։ «Հրդեհը բռնկվել է Կրոնշտադտ բուլվարի տներից մեկի յոթերորդ հարկում գտնվող բնակարանում, մի տղամարդ դուրս է ցատկել բնակարանի պատուհանից՝ հրդեհից փրկվելու համար, նա ողջ է մնացել»,- ասել է աղբյուրը։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են հրդեհի երեք օջախ. Բնակարանում […]
22:42 12.03.2023
Մարտի 12-ին, ժամը 20։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում՝ ավտոշուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1989 թ․) և «Terios kid» (վարորդ՝ Ա․ […]
21:57 12.03.2023
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48 հազարի, հայտարարել է նախագահ Թայիփ Էրդողանը։ «Զոհերի թիվը հասել է 48000-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 115000-ը»,- ասել է նա Հաթայ նահանգի Սանդաղ շրջանից ժողովրդին ուղղված ուղերձում։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ խոշոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ […]
21:43 12.03.2023
Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նինա Ի.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Աղբյուրի հաղորդմամբ` վթարի […]
21:29 12.03.2023
Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նվեր Սաֆարյան 23/12 հասցեի մոտակայքում՝ քարերի մեջ, ականանման առարկա կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամանել են հրշեջ-փրկարարները, սակրավորական ջոկատը, Ոստիկանության պարեկային ծառայության պարեկները: Տարածքը սահմանազատվել են, որպեսզի սակրավորները […]
21:00 12.03.2023
Մարտի 12-ին, ժամը 15։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա գարդեն մոլ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Մ․ Մ․) […]
20:51 12.03.2023
Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ Մարտի 12-ին, ժամը 16։16-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաթնառատ-Բլագոդարնոյե ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։52-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։
18:42 12.03.2023
Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 3-րդ փողոցում այրվում է չբնակեցված վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։41-ին, մարվել՝ 15։24-ին։ Այրվել է վագոն-տնակը (15 քմ):
18:16 12.03.2023
4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Կենտրոնի տվյալներով՝ ցնցումը գտնվել է Գեքսուն քաղաքից 21 կմ դեպի արևմուտք և ընկած է եղել 1 կմ խորության վրա։ Քաղաքում ապրում է ավելի քան 50 հազար մարդ։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ EMSC-ը հայտնել էր, […]
17:02 12.03.2023
Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում Երևանի բնակիչ 22-ամյա Սերգեյ Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի 60 OQ 060 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 26-ամյա Արթուր Հ.-ին պատկանող, կայանված Mercedes C200 մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն […]
15:49 12.03.2023
Կիրակի օրը տղամարդը զենքից կրակ է բացել Դոնի Ռոստովի հրապարակում, մեկ մարդ վիրավորվել է, լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի ներկայացուցիչը։ «Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ Դոնի Ռոստով քաղաքի Աշխատանքային հրապարակում տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում տղամարդը տրավմատիկ զենքից կրակել է հակառակորդի ուղղությամբ, այնուհետև դեպքի վայրից դիմել փախուստի»,- ասել է նա։ Տուժածին ցուցաբերվել է բուժօգնություն։ […]
15:41 12.03.2023
Մարտի 12-ին, ժամը 12։21-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի ջրամբարին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական […]
14:49 12.03.2023
Մարտի 12-ին «Իզվեստիան» տեսագրություն է ձեռք բերել փողոցային հսկողության տեսախցիկներից, որը ֆիքսել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած սպանությունից հետո առաջին րոպեները, որոնց կատարման մեջ կասկածվում է Պետդումայի պատգամավոր Արտեմ Իվանյուժենկովի որդին։ Կադրերում երեւում է, որ մարդիկ վիրավոր երիտասարդին դուրս են բերում ու նստեցնում մեքենան։ Հայտնի է, որ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից (KPRF) ՌԴ Պետդումայի պատգամավոր Բորիս […]
14:25 12.03.2023
Սպանության մեջ կասկածվող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Բորիս Իվանյուժենկովի որդին դեռ չի կալանավորվել։ Մարտի 12-ին «Իզվեստիա»-ի աղբյուրի փոխանցմամբ, որոշ տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունից հետո երիտասարդը փախել է։ Այդ օրը ավելի վաղ հայտնի դարձավ, որ 24-ամյա Արտեմ Իվանյուժենկովը կասկածվում է Մոսկվայի մարզում սպանություն կատարելու մեջ։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105 հոդվածի երկրորդ մասով: Թարմացված […]
13:13 12.03.2023
Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 232 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Range Rover և Kia Forte մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների […]
12:30 12.03.2023
Սարատովի մարզի դաշնային մայրուղում ավելի քան 20 մեքենաների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 15-ի, նրանք հիմնականում կոտրվածքներ ունեն, իր տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի առողջապահության նախարար Օլեգ Կոստինը։ Ավելի վաղ Կոստինը հայտնել էր, որ ժամը 7.45-ին Խվալինսկի շրջանի Ռ-228 Սիզրան-Սարատով-Վոլգոգրադ դաշնային մայրուղու 113-րդ կիլոմետրում, նախնական տվյալներով, մերկասառույցի հետևանքով բախվել են 21 բեռնատարներ և ավտոմեքենաներ. […]
11:02 12.03.2023
Իրանի 11 նահանգներում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել միջնակարգ դպրոցներում աշակերտների թունավորման վերջին դեպքերին առնչություն ունենալու կասկածանքով։ Իրանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հեռարձակվել է IRNA-ի կողմից, նշվում է, որ ձերբակալվածներից մի քանիսը մեղադրվում են թունավոր նյութեր «թշնամական նպատակներով» օգտագործելու մեջ: «Այդ անձինք փորձել են վախ սերմանել քաղաքացիների մեջ և հրահրել դպրոցներ […]
10:52 12.03.2023
Մարտի 11-ին, ժամը 13:42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են հնձած դաշտ և խոտածածկույթ (մոտ 100 հա):
10:30 12.03.2023
Մարտի 12-ին, ժամը 00:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգավետ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք և կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մխչյան գյուղի Արարատյան խճուղում բախվել են «Mazda CX-5» (վարորդ՝ Ա․ Ս․, […]