Թուրքական Քոնիայի բնակիչները երկրաշարժից հետո խուճապահար դուրս են եկել փողոց. լրատվամիջոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+34.09 oC

Թուրքական Քոնիայի բնակիչները երկրաշարժից հետո խուճապահար դուրս են եկել փողոց. լրատվամիջոցներ

09:08 10.05.2023

Չորեքշաբթի առավոտյան տարածաշրջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո թուրքական Քոնիայի բնակիչները խուճապահար դուրս են եկել փողոց, ոմանք ստացել են բժշկական օգնություն, գրում է Yeni Şafak թերթը։
Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակի (AFAD) տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 02.14-ին Կուլլուի շրջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7,86 կմ խորության վրա։

«Չնայած երկրաշարժը զգացվել է նաև մոտակա շրջաններում, սակայն հայտնի է դարձել, որ նախնական տվյալներով զոհեր, վիրավորներ և շենքերի փլուզումներ չկան։ Խուճապ է սկսվել. բնակիչներից մեկը դուրս է եկել փողոց, վախի պատճառով ուշագնաց է եղել, և նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել»,–գրում է թերթը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

19:30 29.07.2025

Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորի

Թաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...

Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆ

19:22 29.07.2025

Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆ

Ամառային զորակոչը շարունակվում է. ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է «Զինուժ»-ի անդրադարձը՝ ռեպորտաժով։   ...

Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

19:16 29.07.2025

Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։ ...

Euronews. Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ Իսրայելի իշխանությունների նկատմամբ

19:11 29.07.2025

Euronews. Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ Իսրայելի իշխանությունների նկատմամբ

Եվրախորհրդարանի 40 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ և կասեցնել այդ երկրի հետ առևտրային համաձայնագիրը, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով խորհրդարանականների համատեղ հայտարարությանը։ Փաստաթղթում ԵՄ 14 երկրների օրենսդիրները պնդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի «Ժնևի կոնվենցիան և միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն խախտող» գործողությունների համար՝ […] ...

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ն ամփոփել է արդյունքները

19:00 29.07.2025

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ն ամփոփել է արդյունքները

Բովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ զարգացման ծրագրերից հետո «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»- ն ամփոփել է արդյունքները։ Starter, Booster ծրագրերի, Sevan Agritech Summit Fire code մարանթոնի հաղթողներն արժանացել են մրցանակների։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: «Սամմիթի փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին հաջողություն և բարի երթ է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ […] ...

Գեղարքունիքի քրեական ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով․ գողոնը հայտնաբերվել է

18:53 29.07.2025

Գեղարքունիքի քրեական ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով․ գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 26-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի իր տնից կատարվել է գողություն։ Մեկնել են Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններ, պարեկներ, նաև` փորձաքրեագետ: Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի գործողություններ: Պարզվել է, որ տանտիրուհու բացակայության ընթացքում տուն են մտել խոհանոցի […] ...

BACK_TO_TOP