TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

18:20 12.04.2023

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:55-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Բ. Շ.), «Opel Astra» (վարորդ՝ Ա. Ե.) […]

̰
Ադրբեջանի սադրանքը՝ Տեղում. իրավիճակի քրոնիկոնը

16:58 12.04.2023

Երեկ ամեն ինչ սկսվեց այստեղից. Սյունիքի մարզի Տեղ համայնքն է: Տարածքում ինժեներական աշխատանքներ էին կատարում ՀՀ ԶՈՒ զինծառայողները: Գուցե այդ աշխատանքներն անխոչընդոտ շարունակվեին և օրն էլ ավարտվեր առանց պատահարի: Սակայն թշնամու ձեռագիրն անփոփոխ է: Եվ ահա տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանական ավտոմեքենան մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր տղաներին ու դիմում սադրանքի: Րոպեներ անց՝ ժամը […]

̰
Ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

11:39 12.04.2023

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00․10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլ» տանող հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Հայրապետյանը դեպի Սևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Հովսեփյանի վարած, սակայն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում […]

̰
Ավտովթար Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին. փրկարարները «VAZ-2104»-ի վարորդի մարմինը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

09:51 12.04.2023

Ապրիլի 11-ին, ժամը 19:48-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mazda 3» (վարորդ՝ Է. Դ., ծնված 1979 թ․) և «VAZ-2104» (վարորդ՝ […]

̰
Էկվադորի նավահանգստում ձկնորսների վրա հարձակման հետևանքով առնվազն ինը մարդ է կյանքից զրկվել

08:53 12.04.2023

Առնվազն ինը մարդ է զոհվել երեքշաբթի Էկվադորի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Ինչպես հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Էկվադորի ներքին գործերի նախարարությանը, Կոլումբիայի հետ սահմանի մոտ գտնվող Էսմերալդաս քաղաքի նավահանգստում 30 անհայտ զինված անձինք հարձակվել են ձկնորսների վրա։ Հարձակման պատճառները դեռևս անհայտ են։

̰

08:42 12.04.2023

Չորեքշաբթի Ֆիլիպինների ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պունդագիտան քաղաքից 92 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է 2,1 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 70 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Հրդեհ Զորավար Անդրանիկի փողոցում

20:48 11.04.2023

Ապրիլի 11-ին՝ ժամը 19:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին:

̰
Բազում խախտումներ ու նաև կաշառք. Արագածոտնի պարեկները կարգազանց վարորդի են հայտնաբերել

13:00 11.04.2023

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ագարակ գյուղի սկզբնամասում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը չի ունեցել տեխզննման, պարտադիր ապահովագրման փաստաթղթեր, իսկ մեքենան հետախուզման մեջ էր: Ավելին, մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր և չուներ մեքենան վարելու համապատասխան փաստաթղթեր: Էլ ավելին, վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը, […]

̰
Նկարահանվել է Կամչատկայում Շիվելուչ հրաբխի ժայթքումը

12:30 11.04.2023

Կամչատկայի երկրամասի բնակիչ Դմիտրի Լևինը նկարահանել է Շիվելուչ հրաբխի ժայթքումը, որը տեղի է ունեցել ապրիլի 11-ի առավոտյան։ Կադրերը հրապարակվել են Ուստ-Կամչատսկի շրջանի վարչակազմի Telegram ալիքում։ Տեսանյութում երեւում է, որ հրաբխի ուղղությամբ շարժվում է մոխրի հսկա ամպը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ Շիվելուչը մոխիր է նետել մինչև 20 կիլոմետր բարձրության վրա։ Մի քանի […]

̰
Ողբերգական դեպք Երևանում․ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

12:04 11.04.2023

Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 06 խումբը կանչով մեկնել է Աբովյան փողոց Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ, որտեղ՝ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնոըշւմ է shamshyan.com-ը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ […]

̰
Իսրաելյան փողոցում այրվել է ավտոմեքենա

09:34 11.04.2023

Ապրիլի 11-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:42-ին, […]

̰
Կամչատկայում ժայթքել է Շիվելուչ հրաբուխը

09:19 11.04.2023

Շիվելուչ հրաբխի ժայթքումը՝ 15 կմ մոխրի արտանետումով, տեղի է ունեցել ապրիլի 11-ի գիշերը տեղական ժամանակով Կամչատկայում։ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ շիկացած հոսքերով երթուղին փակելու վտանգ կա։ «Ապրիլի 11-ի գիշերը Շիվելուչի ժայթքումը հասել է պարոքսիզմալ փուլի [լանջերից տաք զանգվածի հոսքերի իջնելը]։ Հրաբխի տեսադիտարկումները դժվար են եղանակային վատ պայմանների պատճառով, ցիկլոնի […]

̰
Կապան-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

08:41 11.04.2023

Ապրիլի 10-ին, ժամը 23։55-ին քաղաքացին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ առ այն, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Վ․) […]

̰
Գետափ-Մարտունի ճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է

08:06 11.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվայից Երևան վերադարձած տղամարդը սպասասրահում հանկարծամահ է եղել

00:02 11.04.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։Ժամը 23։00-ի սահմաններում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և սպասասրահում հանկարծամահ է եղել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով` մահացածը Երևանի բնակիչ 79-ամյա Վլադիկ Բ․-ն է, ով Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր Հայաստան։

̰
Բերդ-Իջևան ճանապարհին ավտոմեքենան մոտ 600 մետր գլորվել է հարակից ձորը

18:25 10.04.2023

Ապրիլի 10-ին, ժամը 17։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ու․, ծնված 1981 թ․) […]

̰
Փլուզում Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում

13:42 10.04.2023

Ապրիլի 10-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ հարկի դասասենյակներից մեկի բաղդադե առաստաղի մի հատված պոկվել և ընկել է, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ […]

̰
Երկու ադրբեջանցի զինծառայող անհետ կորել է Նախիջևանում

12:21 10.04.2023

Երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորել են Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նրանք մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, քանի որ տարածքում սահմանափակ տեսանելիություն է եղել։ Ադրբեջանցիներն Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում անհետ կորած զինծառայողին գտնելու ուղղությամբ։

̰
Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում սառը զենքով կրակել են տղամարդու վրա

12:03 10.04.2023

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում տղամարդ է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդուն սպանել են սառը զենքով։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան Interpressnews.ge-ի փոխանցմամբ` ներքին գործերի նախարարության աշխատակիցները սպանության համար մեղադրվողին կալանավորել են։ Դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` կանխամտածված սպանություն։

̰
Մեկ շաբաթում 181 արտակարգ դեպք. փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

11:20 10.04.2023

Ապրիլի 3-ից 9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 455 դեպք, որից 181-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 106, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, քարաթափման, բնական հրդեհի՝ 1-ական, ուժեղ քամու, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, օձի նկատման՝ 4, վայրի կենդանիների հարձակման, թունավորման՝ 11-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, ինքնասպանության փորձի՝ 10, կեղծ ահազանգի՝ […]

̰
Կորյուն և Չարենց փողոցների խաչմերուկում բախվել են BMW-ն ու Chevrolet-ը

10:29 10.04.2023

Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կորյուն և Չարենց փողոցների խաչմերուկում բախվել են 35-ամյա Աննա Բ․-ի վարած BMW մակնիշի և 43-ամյա Սամվել Ք․-ի վարած Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով՝ ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են […]

̰
ԱՄՆ-ում տանը հնչած կրակոցները երեք մարդու կյանք են խլել

09:14 10.04.2023

Երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել է անցած կիրակի ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Օռլանդոյի ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել գիշերը։ Ոստիկանները տուժողների տուն են գնացել ընտանեկան բռնության մասին ահազանգով։ Ժամանելուց անմիջապես հետո ոստիկանները տնից կրակոցներ են լսել։ Հանցագործը դուրս է եկել տնից ու սկսել կրակել նրանց […]

̰
Ֆրանսիայում շենքի փլուզումից հետո երկու մարմին են հայտնաբերել

08:29 10.04.2023

Մարսելում տների փլուզումից հետո իրականացված փրկարարական աշխատանքների ժամանակ երկու զոհ է հայտնաբերվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջներին։ Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել էր վեց զոհի մասին՝ հավելելով, որ փլատակների տակ կարող է մնալ 4-ից 10 մարդ։ Մարսելում տներից մեկի փլուզման պատճառ դարձած պայթյունի պատճառները դեռ պարզված չեն։ […]

̰
Սիրիայի արևելքում ականի պայթյունից վեց մարդ է կյանքից զրկվել

23:25 09.04.2023

Կիրակի օրը վեց խաղաղ բնակիչ է զոհվել ականի պայթյունի հետևանքով, որը զինյալները պայթեցրել են Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգում, որը գտնվում է երկրի արևելյան հատվածում։ Այս մասին հայտնում է Sham ռադիոկայանը։ Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Դեյր էզ Զոր և Ռաքքա նահանգների սահմանի մոտ։ Մահացածները սիրիական ավանդական առևտուրով էին զբաղվում՝ ստորգետնյա համեղ սնկերի, տրյուֆելների […]

̰
Կրասնոյարսկի երկրամասում ածուխով ութ վագոն դուրս է եկել ռելսերից

20:51 09.04.2023

Կրասնոյարսկի մերձակա Բերեզովսկի շրջանում ածխով ութ վագոն դուրս է եկել ռելսերից։ Վագոնների ռելսերից դուրս գալու պատճառով բեռնատար գնացքների տեղաշարժը սահմանափակ է, ասվում է Արեւմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազության հաղորդագրության մեջ։ «Այսօր տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին Կրասնոյարսկի երկրամասի Բերեզովսկի շրջանում Կրասնոյարսկ երկաթուղու Կրասնոյարսկ-Վոստոչնի երկաթուղային կայարանում ածուխով բեռնված ութ վագոն դուրս է եկել ռելսերից՝ առանց շրջվելու <: ..> […]

̰
Մարսելում շենքի փլուզման հետևանքով ավելի քան 170 մարդ է տարհանվել

19:36 09.04.2023

Ֆրանսիայի Մարսել քաղաքում բնակելի շենքի փլուզումից հետո ավելի քան 170 մարդ է տարհանվել, հայտնում է BFMTV-ն։ «Բնակարանաշինության նախարարության տվյալներով՝ Մարսելի Տիվոլի փողոցում շենքի փլուզումից հետո 179 մարդ տարհանվել է իրենց տներից», – կիրակի հայտնել է հեռուստաալիքը։ Ֆրանսիայի Մարսել քաղաքում կիրակի գիշերը չորսհարկանի շենք է փլուզվել և բռնկվել, ինչը թույլ չի տվել փրկարարներին սկսել զոհերի որոնումը։ […]

̰
Կիևյան փողոցում բախվել են չորս մեքենաներ․ առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ

19:11 09.04.2023

Ապրիլի 9-ին, ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1966 թ․, ուղևոր՝ Ն․ Ֆ․, ծնված 1973 թ․), […]

̰
Ալպերում ձնահյուսը չորս մարդու կյանք է խլել

18:53 09.04.2023

Ֆրանսիական Ալպերում ձնահյուսի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանինը։ «Կեսօրին մոտ Ալպերում գտնվող Արմանսեթ սառցադաշտում ձնահյուսի հետևանքով նախնական տվյալներով՝ չորս մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։ Փրկարարները շարունակում են աշխատանքը»,- գրել է նախարարը Twitter-ի իր էջում։ Ինչպես հայտնում է տեղական Dauphiné […]

̰
Սիրիայի կենտրոնական հատվածում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումը առնվազն մեկ մարդու կյանք է խլել

18:40 09.04.2023

Առնվազն մեկ մարդ է զոհվել և մեկը վիրավորվել Սիրիայի կենտրոնական Համա նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի (IED) պայթյունի հետևանքով։ Այդ մասին կիրակի հայտնել է Sham ռադիոկայանը։ Նրա խոսքով, և՛ մահացածը, և՛ վիրավորները խաղաղ բնակիչներ են։ Ռադիոկայանը նշում է, որ IED-ը տեղադրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից նահանգի հարավարևելյան շրջանում։ Շաբաթ օրը SANA գործակալությունը հաղորդել […]

̰
Իրանցի սահմանապահները Բանդար Աբասում նավերից առգրավել են  1,9 միլիոն դոլար արժողության մաքսանենգ վառելիք

16:38 09.04.2023

Իրանցի սահմանապահները 270 հազար լիտր դիզվառելիք են առգրավել չորս նավերից, որոնք անօրինական կերպով գտնվում էին Բանդար Աբաս նավահանգստում։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Հորմոզգան նահանգի դատական ​​իշխանության ղեկավարին։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության սահմանապահ ստորաբաժանումների զինվորականները չորս նավերի ստուգման ժամանակ, որոնք գտնվել են Բանդար Աբաս նավահանգստում, հայտնաբերել են 270 հազար լիտր մաքսանենգ դիզվառելիք։ […]

̰
BACK_TO_TOP