11:15 03.03.2023
Մարտի 2-ին ժամը 19:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել և կա տուժած քաղաքացի:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության հետաքննիչներն ու փրկարարները պարզել են, որ նույն օրը ժամը 19:40-ի սահմաններում, «Ճղպորեն տակ» կոչվող տեղամասում, Բերդաշեն համայնքի 44-ամյա բնակիչ Վ.Ս.-ն իր վարած «Օպել աստրա» ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում, վերջինիս կողմից կրակայրիչով ծխախոտը վառելու ժամանակ տեղի է ունեցել բոցավառում, որից հետո Վ.Ս.-ն մեքենայից իրեն դուրս է նետել, իսկ ավտոմեքենան մոտ 60 մետր ընթանալուց հետո բախվել է ճանապարհի աջակողմյան մայթի եզրաքարին և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վերջինս ճակատի և գլխի մազածածկ հատվածի ջերմային այրվածքով դիմել է Մարտունու շրջանային բուժմիավորում:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, վերացրել վտանգը:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
09:30 17.07.2025
Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանըՈւկրաինայի Գերագույն ռադան ուրբաթ օրը կայանալիք նիստում կքվեարկի երկրի վարչապետի պաշտոնում առաջարկված Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի նոր կառավարության անդամներին։ Ուկրաինայում նախարարների կաբինետը փոխվում է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, չնայած առանձին նախարարների հրաժարականներն ու նշանակումները կանոնավոր երևույթներ են եղել։ Սվիրիդենկոն նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Պաշտոնապես նրան առաջարկել էր […] ...
09:25 17.07.2025
Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրաԹուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա և հայտարարում է Սիրիայի ժողովրդի աջակցության մասին։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի վրա կատարված նողկալի հարձակումները։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Իսրայելը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, բացահայտորեն խախտում է […] ...
09:20 17.07.2025
Sky․ Սիրիայի անցումային կառավարության ուժերը դուրս են բերում զինյալներին Աս-ՍուվեյդայիցՍիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը սկսել են իրենց մարտիկներին դուրս բերել երկրի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Աս-Սուվեյդա քաղաքից։ Այս մասին Sky News Arabia-ին հայտնել է Սիրիայի ռազմական գերատեսչության աղբյուրը։ «Զորքերը լքում են Աս-Սուվեյդան՝ համաձայն ձեռք բերված հրադադարի համաձայնագրի, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն քաղաքի նկատմամբ», – ասել է նա։ Աղբյուրի […] ...
09:18 17.07.2025
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Քիշնևում մասնակցել է տարածաշրջանային համաժողովիՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վանուհի Կարապետյանը հուլիսի 8-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքները. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այն կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի ժնևյան կառավարման կենտրոնի (DCAF) և Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի (PfPC) համագործակցության շրջանակներում։ Համաժողովի նպատակն էր խթանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն […] ...
09:15 17.07.2025
Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումըՀուլիսի 16-ին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ «Հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և […] ...
09:10 17.07.2025
Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկըԿատարի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը ստանձնել է Օմանի հավաքականի ղեկը: Այս մասին հաղորդում է Օմանի ֆուտբոլի ասոցիացիան: Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ներառյալ: Նախկինում մասնագետը գլխավորել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Պորտուգալիայի ազգային հավաքականները։ Օմանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը՝ աշխարհի 2026 թվականի […] ...