10:33 11.12.2022
Դեկտեմբերի 11-ին, ժամը 02։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 03։09-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և սրահի հատվածները։
23:49 10.12.2022
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։15-ին, մարվել՝ 22։34-ին։ Այրվել է բազմոց։ Փրկարարները տարահանել են 10 […]
23:20 10.12.2022
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19։54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի 7-րդ փակուղու տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։53-ին, մարվել՝ 22։14-ին։ Այրվել […]
21:25 10.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմենքենաներ, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցեր։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական […]
20:14 10.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Իսկոյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նորայր Ջևիկյանի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Ն․ Ջևիկյանն ու նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ […]
17:58 10.12.2022
Ռումինիայի սևծովյան Կոնստանցա նավահանգստի մոտ ական է հայտնաբերվել և ոչնչացվել։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Ora de Sibiu-ն՝ վկայակոչելով Ռումինիայի ռազմածովային ուժերի հայտարարությունը։ Հաղորդվում է, որ ականը հայտնաբերվել է շաբաթ առավոտյան թուրքական բեռնափոխադրողի կողմից Կոնստանցա նավահանգստի հյուսիսային նավահանգստից 2,5 ծովային մղոն հեռավորության վրա։ Այնուհետև այն վնասազերծել է ռումինացի զինվորականների խումբը։ Ռումինիայի ռազմածովային ուժերը նշել […]
16:45 10.12.2022
«Պոբեդա» ավիաընկերության ուղևորն այնքան է շտապել Մոսկվայից մեկնող ինքնաթիռ նստել, որ ի վերջո բաց է թողել իր թռիչքը, իսկ անզուսպ պահվածքի հետևանքով հայտնվել է ոստիկանության գծային բաժնում։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ի առավոտյան ժամը մոտ 9-ին՝ Շերեմետևոյում։ Տղամարդը չի համբերել կտրոնը վերցնելու համար, ուստի գնացել է գրանցման սեղանի մոտ բացվելուց 10 րոպե առաջ: Ավիաընկերության […]
15:10 10.12.2022
Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել Մոսկվայի արևմտյան մասում՝ Գովորովա փողոցում, 11-րդ հարկի պատուհանից 5-ամյա աղջկա վայր ընկնելու փաստով։ Հայտնի է, որ երեխան հոսպիտալացվել է, փոխանցում է vesti.ru-ն: Նախնական տեղեկություններով՝ դեպքի պահին բնակարանում է եղել աղջկա մայրը, ինչպես նաև 2019 թվականին ծնված ևս մեկ երեխա։ Կնոջ խոսքով՝ երեխաները խոհանոցում հեռուստացույց էին դիտում, իսկ երբ ինքը գնացել […]
11:34 10.12.2022
Սեպտեմբերի 28-ին հաղորդվել էր, որ «Նիսան Իքսթրայլ» մակնիշի մեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 27-ամյա Սմբատ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Սմբատ Հարությունյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
00:07 10.12.2022
Բրազիլիայում հյուրախաղերի ժամանակ գողացել են Բրիտանացի երգիչ Հարի Սթայլսի մեքենան։ Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Daily Mail-ը։ Մեքենան շարժվում էր դեպի Կուրիտիբա, որտեղ երգչի համերգը նախատեսված է դեկտեմբերի 10-ին, սակայն այն կանգնեցրել են երեք տղամարդ, որոնցից երկուսը զինված են եղել։ Սկզբում հաղորդվում էր, որ կողոպտիչները տիրացել են երաժշտական գործիքներին, սակայն ոստիկանությունը հերքել է այս […]
23:56 09.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա 196 հասցեի՝ ժողովրդին հայտնի «Skoda սերվիս»-ի դիմաց բախվել են 20-ամյա Դավիթ Բաղդասարյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 550 DD 55 համարանիշի և 23-ամյա Մհեր Թումանյանի վարած Mercedes C230 մակնիշի 36 ZF 230 համարաnիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար […]
23:05 09.12.2022
Երկրաշարժերի մոնիտորինգ, աղետների բազմակի ռիսկերի կառավարման ժամանակակից մոտեցումներ. կայացել է Սպիտակի երկրաշարժի օրվան նվիրված աշխատաժողով: Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է. տեղի է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 6-րդ ամփոփիչ նիստը: Տարահանում, փրկարարական աշխատանքների կազմակերպում. Արարատի մարզային փրկարարական վաչությունը նախադպրոցական […]
15:09 09.12.2022
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ «էրեբունի» հիվանդանոցի բժիշկները […]
10:38 09.12.2022
Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում գտնվող OBI շինարարական հիպերմարկետի շենքի տանիքի հրդեհման համար մի քանի րոպե է պահանջվել, և մոտ տասը րոպե անց կրակը տարածվել է շենքի ստորին հարկում։ Դեկտեմբերի 9-ին այս մասին «Իզվեստիային» պատմել է միջադեպի ականատես Դմիտրին, ով ապրում է առևտրի կենտրոնի մոտ։ «Տանիքից ամեն ինչ սկսեց այրվել… Հրդեհը արագ զարգացավ, մի քանի […]
10:10 09.12.2022
«Մեգա Խիմկի» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությունում։ «Հաստատում ենք մեկ անձի մահը», – հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում գտնվող OBI խանութում։ 150 մետր տարածքում տանիքը բռնկվել է. Հրդեհին հատկացվել է բարդության չորրորդ […]
09:15 09.12.2022
Պայթյուններ են տեղի ունեցել Mega Khimki առևտրի կենտրոնում այրվող OBI խանութի շինարարության բաժնում. դրանք ներկի տարաներ են, աերոզոլներ, RIA Novosti-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ «ՕԲԻ» խանութի շինհրապարակում ներկերի և լաքի արտադրանքի պայթյուններ են՝ ներկերի տարաներ, աերոզոլներ»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առեւտրի կենտրոնում գտնվող OBI խանութում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը […]
23:25 08.12.2022
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18։16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Բերքառատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ա․, ծնված 1992 […]
13:28 08.12.2022
Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «FAW» (վարորդ՝ Գ․ Ծ․) և «HOWO» (վարորդ՝ Շ․ Գ․) մակնիշների […]
13:05 08.12.2022
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08.00-ին, Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագենի» 64-ամյա վարորդ Էդիկ Բաբաքյոխվյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։
23:22 07.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի հուշարձանի հարևանությամբ, բախվել են Opel, Vaz 2121 և Zil մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները։ Հայաստանի քննչական կոմիտեի […]
23:08 07.12.2022
ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 22:00-ի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն թունավորման ախտանշաններով տեղափոխված երեխաներից ևս 3-ը դուրս է գրվել բուժհաստատությունից: Ավելի վաղ հաղորդվել էր,որ այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել […]
10:18 07.12.2022
Ինդոնեզիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա, որտեղ երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ, ինչպես նաև հարձակվողը, ասել է շրջանային ոստիկանության հասարակայնության հետ կապերի ղեկավար Իբրահիմ Տոմպոն։ Kompas հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի առավոտյան Բանդունգ քաղաքի ոստիկանական բաժանմունքի շենք է մտել տղամարդը դանակով։ Դրանից անմիջապես հետո, ըստ ալիքի, տղամարդը գործի […]
23:59 06.12.2022
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ին Արմավիրի մարզում բռնություն է կիրառվել իր մասնագիտական գործունեությունը կատարող բժշկի նկատմամբ։ Ժամը 23։25-ի սահմաններում «Վաղարշապատ» ԲԿ-ում մի քաղաքացի վիճաբանել է վիրաբույժ՝ 52-ամյա Արմեն Վարդանյանի հետ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ այդ քաղաքացին գլխով հարվածել է վիրաբույժի ձախ քունքին, ինչի հետևանքով պատճառվել է վնասվածք։ Ահազանգով հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ […]
22:42 06.12.2022
Դեկտեմբերի 6-ին ժամը 18:51-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ա. Իսահակյան 40 հասցեում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տան տանիքը։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը, «Շտապ բժշկական օգնության» բուժաշխատողները, «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները։ Փրկարարներն իրականացրել են […]
22:38 06.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Կորյունի 23/12 հասցեում գտնվող շինություններից մեկում դի կա, հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ՝ մահճակալի կողքին, հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն […]
22:15 06.12.2022
Հակասական են Իրանից ստացվող տեղեկությունները: Ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ հարևան երկրում համազգային գործադուլ է սկսվել կանանց իրավունքների ազատականացման պահանջով: Իշխանությունը պնդում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ու որ բողոքի զանգվածային ալիքն արդեն մարում է: Այնուամենայնիվ, գործադուլ կայացե՞լ է, և ինչպե՞ս են գործադուլի նախաձեռնողները ձևակերպել իրենց պահանջները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը […]
21:45 06.12.2022
Շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով: Վանաձորի ԲԿ-ից տեղեկացնում են, որ ըստ ծնողների պատմածի՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետեւանքով: Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, […]
21:35 06.12.2022
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և թիվ 63 երթուղին […]
18:35 06.12.2022
Բաքվում հրդեհ է բռնկվել Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի շենքում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ «112» թեժ գծին տեղեկություն է ստացվել Բաքվի Գյանջայի պողոտայում գտնվող Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի վարչական շենքի տանիքում բռնկված հրդեհի մասին։ Ակադեմիայի անձնակազմի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Ծխի պատճառով 14 մարդ հոսպիտալացվել է։ Տանիքում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։
17:30 06.12.2022
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:28-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Ford Focus» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1960 […]