09:04 28.01.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է մի շարք անհապաղ որոշումների ընդունման մասին, որոնք կսկսվեն կյանքի կոչվել այսօր երեկոյան՝ Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հայտնում է Times of Israel թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Նեթանյահուն արդեն այցելել է հարձակման վայր, հրատարակությունը լուսանկար է հրապարակել Իսրայելի վարչապետի հետ։
«Մենք որոշել ենք մի քանի անհապաղ միջոցներ, որոնք կսկսվեն այսօր երեկոյան»,- ասել է Նեթանյահուն։ Նա չի նշում, թե որ միջոցների մասին է խոսքը:
Ուրբաթ երեկոյան Իսրայելի ոստիկանությունը հայտնել է Արեւելյան Երուսաղեմում սինագոգի վրա ահաբեկչության մասին։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նևե Յակով շրջանում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 10-ը։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ մահացածները յոթն են։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հանցագործը մեքենայով գնացել է Արեւելյան Երուսաղեմի հյուսիսային հրեական Նեւե Յակով բնակավայրի սինագոգ եւ կրակ բացել։ Հարձակումը տեղի է ունեցել իսրայելական բանակի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իրականացված զանգվածային հարձակումից մեկ օր անց, որի ժամանակ 10 պաղեստինցի է զոհվել: ՀԱՄԱՍ-ը Երուսաղեմի հարձակումն անվանել է «արձագանք» իսրայելական արշավանքին Ջենինում:
Jerusalem Post-ը հայտնել է, որ Իսրայելի բանակը ձերբակալել է Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի ծնողներին:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...