TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+17.19 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արտակարգ դեպք Երևանում․ դուռը փակվել է 2-ամյա երեխայի վրա, փրկարարը ճոպանով 9-րդ հարկից իջել է ու մտել բնակարան

14:13 06.12.2022

Երեւանում դեկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 23։30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմինի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն […]

̰
«Հրազդան» ԲԿ ծննդատանը նորածին երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, մայրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

22:26 05.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացին, ով վարձակալական հիմունքներով իր կնոջ ու երեխաների հետ բնակվում էր Հրազդան քաղաքում, իր կնոջ հետ այցելել է «Հրազդան» ԲԿ, հայտնում է shamshyan.com-ը: 31-ամյա Նորիկ Հայրապետյանի կինը՝ 26-ամյա Էլլադա Հայրապետյանը, այսօր պետք է, ըստ նշված բժշկական կենտրոնի բժիշկների, լույս աշխարհ […]

̰
ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին. կան տուժածներ

16:37 05.12.2022

Դեկտեմբերի 5-ին, ժամը 13։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 […]

̰
Երևան-Գյումրի ճանապարհին 3 մարդու կյանք խլած պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

13:16 05.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Կարբի գյուղի 33-ամյա բնակիչը, վարելով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի […]

̰
Վրաերթի ենթարկված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

12:23 05.12.2022

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 00.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 80-ամյա Ջանիբեկ Ավագյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Հիվանդի մոտ մեկնող շտապօգնության մեքենան Բաղրամյան պողոտայում վթարի է ենթարկվել

12:07 05.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում 59-ամյա Վահան Դ․-ն իր վարած Haise մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի հարևանությամբ դեպի Օրբելի փողոց տանող հատվածում բախվել է բազալտ-բետոնե հենապատին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վահան Դ․-ն, նրա ուղևորներ՝ 64-ամյա Արմենուհի Գ․-ն և 26-ամյա Կարեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդի և ուղևորների կյանքերը փրկել չի հաջողվել

09:01 05.12.2022

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23:25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

23:20 04.12.2022

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:54-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Հ․ Բ․, ծնված 1958 […]

̰
Նիգերիայի հյուսիսում ահաբեկիչները հարձակվել են մզկիթի վրա

22:27 04.12.2022

Նիգերիայի հյուսիսային Կացինա նահանգում ահաբեկիչները հարձակվել են մզկիթի վրա՝ առևանգելով ավելի քան մեկ տասնյակ մարդու և կրակել իմամի վրա, հայտնում է տեղական Punch թերթը: Պարբերականի տվյալներով՝ շաբաթ երեկոյան զինյալները մզկիթից աևանգել են 19 մարդու, սակայն ավելի ուշ նրանցից վեցն ազատ են արձակվել։ Բացի դրանից, նրանք վիրավորել են իմամին և մեկ հավատացյալի։ « Ահաբեկիչները ներխուժել են […]

̰
Ավտովթար Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

22:07 04.12.2022

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ի. Ս.), «Opel Astra G» (վարորդ՝ Ա. […]

̰
Արագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

16:00 04.12.2022

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:04-ին, մարվել՝ 13:17-ին: Այրվել է տան հյուրասենյակը (15 քմ)՝ գույքով:

̰
Թուրքիայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ

12:55 04.12.2022

Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 4 մարդ վիրավորվել է, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Ստացված տեղեկատվության համաձայն՝ Սուլեյման Շահ թաղամասի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող աշխատավայրում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Ահազանգը ստանալուց հետո տարածք են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատ,ոստիկանության, բժշկական խմբեր։ Նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ»,- […]

̰
Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը

11:47 04.12.2022

Կիրակի վաղ առավոտյան Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Սեմերու հրաբուխը, հայտնում են լրատվամիջոցները։ «Ինդոնեզական Սեմերու հրաբուխը Ճավա կղզում սկսել է ժայթքել կիրակի վաղ առավոտյան՝ օդում առաջացնելով 1,5 կմ բարձրության մոխրի սյուն», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ազգային աղետների կառավարման վարչությանը: Գերատեսչությունը տեղի բնակիչներին հորդորել է ժայթքման կենտրոնից 5 կիլոմետր շառավղով ոչ մի գործողություն չկատարել, ինչպես նաև […]

̰
Փարաքար գյուղում անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել

10:23 04.12.2022

Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Վաղարշապատի փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

̰
Սիլիկյան թաղամասում մեքենան կամրջից շրջվել է․ վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

22:13 03.12.2022

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլիկյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ «Lexus NX 300» մակնիշի […]

̰
Փակ ճանապարհ, հումանիտար ճգնաժամ. անպատժելիությունը թևեր է տալիս Ադրբեջանին

21:46 03.12.2022

Արցախում կրկին ձմեռ է, և անփոփոխ ձեռագրով թշնամին կրկին սադրանքի է դիմում: Այսօր էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում առավոտվանմից քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ իբր թե բնապահպանական ուսումնասիրություններ կապարելու պատրվակով փակել էին Ստեփանակերտ-Գորիս՝ Հայաստանին կապող միակ մայրուղին: Չուշացավ Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև […]

̰
Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած

19:54 03.12.2022

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլիկյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
Գազի պայթյուն՝ Աստրախանի շրջանի շենքերից մեկում

14:17 03.12.2022

Աստրախանի մարզի Կամիզյակսկի շրջանի Գորկու փողոցում այսօր ժամը 04:30-ի սահմաններում 5 հարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ հոսպիտալացվել է, հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Բաբուշկինը։ «Այսօր վաղ առավոտյան Կամիզյակի 5 հարկանի բնակելի շենքի բնակարաններից մեկում գազի սարքավորումների պայթյուն է եղել: Պայթյունի հետևանքով տուժել է տան 1977 թ.-ի բնակիչը: Նա ջերմային այրվածքներով […]

̰
76-ամյա տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները

12:54 03.12.2022

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական վնասվածքներ, ամուսնու մատը կտրվել է: Դեպքի վայր՝ Արգավանդ գյուղի տներից մեկն է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: 40-ամյա բնակչուհին հաղորդում է տվել, որ 76-ամյա սկեսրայրը, առանց հիմնավոր պատճառի, կացնով հարվածել և կտրել է […]

̰
Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքն արգելափակվել էր հաստոցի մեջ

12:11 03.12.2022

Դեկտեմբերի 3-ին, ժամը 09:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքն արգելափակվել է հաստոցի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացի Ս․ Շ․-ի (ծնված 1982 թ․) ոտքն արգելափակվել է աղբամաքրման հաստոցի […]

̰
Կիրովի մարզում մայրն ու յոթ երեխաները թունավորվել են շմոլ գազից

09:58 03.12.2022

Կիրովի շրջանի գյուղի առանձնատանը շմոլ գազից թունավորվել են կինը և նրա 7 երեխաները, նրանք հիվանդանոցում են, հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Սոկոլովը։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան։ «Մալմիժսկի շրջանի Կալինինո գյուղում 7 երեխա և նրանց մայրը թունավորվել են շմոլ գազից, մեկից մինչև 14 տարեկան երեխաներ: Բոլորը ողջ են, գիտակցություն ունեն: Բոլորն ուղարկվել են […]

̰
«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչին կյանքից զրկելու հատկանիշներով ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

23:54 02.12.2022

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այն նախաձեռնվել է նոյեմբերի 29-ին Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում նշված ենթակայանից ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը […]

̰
Մեքսիկայում հարսանիքի ժամանակ առնվազն 200 մարդ է թունավորվել

22:09 02.12.2022

Զանգվածային թունավորում է տեղի ունեցել Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Նուևո Լեոն նահանգի Մոնտերեյ քաղաքում հարսանիքի ժամանակ։ 250 հյուրերից առնվազն 200-ը տուժել են, հինգշաբթի օրը հայտնել է Noticias MVS ռադիոկայանը իր կայքում՝ վկայակոչելով տարածաշրջանային առողջապահության վարչության ղեկավար Ալմա Մարոկինին: Նրա խոսքով, անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն, այդ թվում՝ երեխաներին։ Թունավորվածների առողջական վիճակի մասին տեղեկություն չի հրապարակվում։ Դեռ […]

̰
Արմավիրի մարզի գյուղերից մեկում 2.5 ամսական երեխան անշնչացած տեղափոխվել է հիվանդանոց

21:47 02.12.2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 29-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը նշված կենտրոնից հայտնել էին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ են ընդունել տղա երեխայի դի։ Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, […]

̰
Երկրաշարժ Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք

20:13 02.12.2022

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.96⁰ և արևելյան երկայնության 46.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Իրան սահմանային գոտի` Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 […]

̰
Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկում

19:06 02.12.2022

Դեկտեմբերի 2-ին, ժամը 18:27-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում ծուխ է․ ներսում քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին։

̰
Տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում 3000 դոլար է եղել

13:13 02.12.2022

Դեկտեմբերի 1-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են: Դրամապանակում 3000 դոլար և բանկային քարտեր կային: Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ դրամապանակը գողացել էր տաքսու 44-ամյա վարորդը: Նա Շինարարների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին: Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը […]

̰
Հայտնի է օդաչուների ինքնությունը. Քաղավիացիան Ջրաբերի վթարի հետ կապված նոր տվյալներ է ներկայացրել

13:05 02.12.2022

Քաղաքացիական ավիացիայից տեղեկացնում ենք ձեզ, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Ջրաբեր գյուղի տարածքում կործանված BeechCraft 95-B55 մասնավոր ինքնաթիռի 2 օդաչուներն հանդիսանում էին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ Ալեքսեյ Վալերիի Պռոցենկոն՝ ծնված 1979 թվականին և Վիտալիյ Վասիլիի Ռոգատկինը՝ ծնված 1983 թվականին:

̰
Սպիտակ քաղաքում փայտաշեն տնակ է այրվել

12:07 02.12.2022

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07։19-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Պանրագործների փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 09։45-ին։ Այրվել են փայտաշեն տնակը (մոտ 60 քմ) և գույքը՝ մասամբ:

̰
Ավտովթար Լեռնաձոր գյուղի մոտակայքում. տուժածին ծանր վիճակում տեղափոխել են Քաջարանի ԲԿ

09:52 02.12.2022

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Kia Rio» (վարորդ՝ Ա․ Ա․) և «Volvo XC60» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia Rio» […]

̰
BACK_TO_TOP