11:41 25.12.2024
Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովան չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ակտաուում ավիավթարից ողջ է մնացել վեց մարդ։ Ավելի վաղ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանում։ Նախնական վարկածով՝ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել ինքնաթիռի և թռչունների երամի բախումը։ «Առայժմ հայտնի է վեց փրկվածների […]
11:32 25.12.2024
«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի պատճառը կարող էր լինել թռչունների երամի բախումը։ Այս մասին հայտնել են ավիաընկերությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer 190 մարդատար ինքնաթիռը։ Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը։ Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 67 ուղեւոր և անձնակազմի հինգ անդամ։
11:16 25.12.2024
Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer 190 մարդատար ինքնաթիռը, հաղորդում է Tengrinews-ը։ Ինքնաթիռը կործանվել է Ակտաուի օդանավակայանի տարածքում։ Նախնական տվյալներով՝ կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը։ Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ, գրում է Baza-ն։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից և ընկել […]
11:04 25.12.2024
Արգենտինայի հյուսիս-արևմտյան մասում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կատամարկա քաղաքից 135 կմ հյուսիս-արևմուտք: ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,9 բալ։ Ըստ տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 138 կմ խորության վրա։
10:54 25.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 26, համակարգչային հափշտակության` 14, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, […]
21:30 24.12.2024
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում […]
16:12 24.12.2024
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և տուժած. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ […]
11:07 24.12.2024
Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան Բալիկեշիր քաղաքի պայթուցիկ նյութերի գործարանում։ Միջադեպի հետևանքով կան զոհեր, հայտնել է տեղի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն՝ չհստակեցնելով զոհերի և վիրավորների թիվը։ «Բալիկեշիրում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ», – մեջբերում է CNN Türk- ը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվել է 12 մարդ։
10:59 24.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, […]
15:32 23.12.2024
Դեկտեմբերի 16-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 550 դեպք, որից 235-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 151, պայթյունի, ձնաբքի, բնական հրդեհի, երկրաշարժի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, մերկասառույցի՝ 5, ուժեղ քամու՝ 3, թունավորման՝ 13, ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ […]
15:23 23.12.2024
Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Որովայնի առաջնային պատի վերք, թափանցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 34-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջեցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը […]
14:31 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) բախվել է գազատար խողովակին և շրջվել: Մինչ […]
14:03 23.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 20-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 233 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, մարմնական վնասվածք պատճառելու` 22, հեգեկան ներգործության ու խարդախության՝ 17-ական, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական […]
13:20 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ անիվների վերանորոգման կետի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լիճք գյուղում գտնվող տեխսպասարկման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։21-ին, մարվել՝ […]
12:53 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի «Ճլի գյոլ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել դաշտամիջյան հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ […]
10:33 23.12.2024
Կուբայի մոտակայքում 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Բարտոլոմե Մասո քաղաքից 52 կմ հարավ-արևելք՝ մոտ 53 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 13 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
21:30 22.12.2024
Դեկտեմբերի 22-ին, ժամը 17։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․) գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի […]
19:30 22.12.2024
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14։59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16:14-ին: Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենա։
19:00 22.12.2024
Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի դիմաց գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:56-ին: Այրվել են ավտոտնակը (մոտ 30 քմ), ներսում […]
16:30 21.12.2024
Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցը սպանվել է դեկտեմբերի 15-ին՝ իր մեքենայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, ինչի հետևանքով նա զոհվել է», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ […]
16:10 21.12.2024
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս […]
15:50 21.12.2024
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի կամարների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Lada» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1969 […]
15:24 21.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […]
14:37 21.12.2024
Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարված է հասցրել Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախին։ «Հրթիռային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային հրթիռ են արձակել օկուպացված Յաֆֆայում (Թել Ավիվ – խմբ.): Հիպերձայնային հրթիռը ճշգրիտ հարվածել է թիրախին, և հակառակորդի համակարգերը չեն կարողացել չեզոքացնել այն», – նշված է հութիների զինված […]
14:16 21.12.2024
Իրանի Հորմոզգան նահանգում դեկտեմբերի 21-ի առավոտյան 4.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:40-ին՝ Կոնգ քաղաքում: Օջախի խորությունը 10 կմ է: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
12:52 21.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահաններում Երևանի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին […]
08:48 21.12.2024
Դեկտեմբերի 20-ին, ժամը 17։05-ից դեկտեմբերի 21-ի ժամը 02:40-ը ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում, Չարենցավան քաղաքի մոտակայքում, Թեղենիս սարին, Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից […]
23:57 20.12.2024
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]
21:40 20.12.2024
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18:51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 2008 թ.) և […]
16:47 20.12.2024
Նորվեգական Norwegian ավիաընկերության մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց՝ կանգ առնելով ծովից մի քանի մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է նորվեգական NRK հեռարձակող կորպորացիան։ Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 171 մարդ՝ անձնակազմի 6 անդամ և 165 ուղևոր։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ բոլորը տարհանվել են, տուժածներ չկան։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ինքնաթիռը կանգ է […]