TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Հրազդան քաղաքում

23:45 25.01.2025

Հունվարի 25-ին, ժամը 20:17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Արարատի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Lada Kalina»-ն. կա տուժած

16:33 25.01.2025

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Hyundai Elantra» մակնիշի և «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ն և «Opel»-ը

14:50 25.01.2025

Հունվարի 25-ին՝ ժամը 12:31-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Վ. Ս.) և «Opel» […]

̰
Երևանում բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն

14:20 25.01.2025

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Արշակունյաց 25/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Գոռ Ե.-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 39-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

̰
Փրկարարները տրանսպորտային միջոցները դուրս են բերել արգելափակումից

08:30 25.01.2025

Հունվարի 22-24-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Մարտունի, Սևան, Վեդի քաղաքներում, Դդմաշեն, Ֆյունիկ, Ալագյազ գյուղերում , Երևան-Սևան և Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

23:12 24.01.2025

Հունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։ […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:09 24.01.2025

Հունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, […]

̰
Իռլանդիայում 500 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության Էովին փոթորկի պատճառով

14:48 24.01.2025

Էովին փոթորիկի պատճառով Իռլանդիայում հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց հոսանքի, բջջային հեռախոսի կապի։ Լուրջ խափանումներ են առաջացել նաև   հանրային տրանսպորտում: Տեղի օդերևութաբանները հայտնել են, որ քամու միջին արագությունը եղել է ռեկորդային՝ 135 կմ/ժ։ Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնելու համար կպահանջվի մինչև մեկ շաբաթ։ Որոշ հատվածներում առանց հոսանքի է մնացել շտապ օգնության բաժանմունքները։ Եղանակային վատ պայմանների պատճառով […]

̰
Հնդկաստանի զենքի գործարանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր և վիրավորներ

14:38 24.01.2025

Առնվազն 8 մարդ է զոհվել, ևս 7-ը` վիրավորվել  Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգի զենքի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր նախարար Նիթին Գադկարին։ Պայթյունի հետևանքով փլուզվել է գործարանի տանիքը։ Փլատակներից հաջողվել է դուրս բերել 14 մարու։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Պայթյունի պատճառը առայժմ հայտնի չէ։ Հետաքննություն է սկսվել։

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

14:24 24.01.2025

Հունվարի 24-ին, ժամը 11:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:05 24.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության` 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 10, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, վարժական հավաքից խուսափելու՝ 4, […]

̰
ՃՏՊ Բաղրամյան պողոտայում․ կան տուժածներ

10:40 24.01.2025

Հունվարի 24-ին, ժամը 00:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ սննդի կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Կ., […]

̰
Օգնության են հասել փրկարարները

10:33 24.01.2025

Հունվարի 17-24-ը ՆԳՆ ՓԾ Երևանի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել սառցալեզվակների, երկաթբետոնե կառուցատարրերի թուլացման, տանիքի ճաղավանդակից մի հատվածի կախված լինելու և քարերի թուլացման վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան և Գյումրի քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները հեռացրել են սառցելեզվակները, ապամոնտաժել բետոնե կառուցատարրերը, իրականացրել ճաղավանդակի ամրացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։

̰
Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

10:00 24.01.2025

Հունվարի 23-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թիվ 83/1 հասցեի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված […]

̰
ՃՏՊ Մասիս քաղաքում․ կան տուժածներ

22:15 23.01.2025

Հունվարի 23-ին, ժամը 19։56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Մ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական […]

̰
Այրվել է մոտ 300 հակ անասնակեր

19:35 23.01.2025

Հունվարի 23-ին՝ ժամը 13:29-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում՝ անասնագոմի մոտակայքում, այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ժամը 13։46-ին, մարվել՝ 14։38-ին։ Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։

̰
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

18:44 23.01.2025

Այսօր՝ հունվարի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված փողոցի թիվ 13 տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը […]

̰
Կալիֆոռնիայի իշխանությունները տարհանել են ավելի քան 30 հազար մարդու՝ նոր անտառային հրդեհի պատճառով

12:38 23.01.2025

Նոր հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայում. իշխանությունները հրամայել են տարհանել ավելի քան 30 հազար տեղի բնակիչների, հինգշաբթի հաղորդում է CNN-ը։ Բացի այդ, շտապ օգնության ծառայությունները նախազգուշացրել են ևս 23 հազար մարդու, որ նրանք նույնպես կարող են ստիպված լինել մոտ ապագայում լքել իրենց տները։ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ հրդեհը, որն ընդգրկել է Լոս Անջելեսի […]

̰
Ֆիլիպիններում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

10:17 23.01.2025

Ֆիլիպինների Մինդանաո կղզում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Սիոկոն քաղաքից 7 կմ հյուսիս-արեւելք՝ մոտ 5 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ երկրաշարժ էր տեղի ունեցել Լեյտե կղզում։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը նույնպես […]

̰
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. կա 5 տուժած

17:05 22.01.2025

Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են «Ford Fusion» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […]

̰
Թուրքիայում մեկօրյա սուգ է

13:22 22.01.2025

Թուրքիայում մեկօրյա սուգ է սկսվել լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով։ Թուրքիայում և այնտեղ գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են պետական ​​դրոշները։ Էրդողանը վստահեցրել է, որ հրդեհի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Հրդեհի առնչությամբ արդեն ինը մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։ Հունվարի 21-ի գիշերը հրդեհ է բռնկվել Բոլուի լեռնադահուկային հանգստավայրի 12-հարկանի փայտյա հյուրանոցում։ Այս […]

̰
Mehr. Իրանի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել

13:17 22.01.2025

Իրանի Ռայ քաղաքի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել, որտեղ մոտ 18 հազար տոննա նավթ է պահեստավորված։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը ՝ հղում անելով Իրանի նավթամթերքների շուկայավարման ազգային ընկերության տնօրենին։ Ինչպես գործակալությանը պարզաբանել է հրդեհի մարմանը մասնակցած հրշեջներից մեկը, իրավիճակը վերահսկելի է, հրդեհը տեղայնացվել է։ National Petroleum Products Marketing Company-ի հրապարակած հաղորդագրության մեջ […]

̰
Մեկ օրում գրանցվել է 13 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:38 22.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության` 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, […]

̰
Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի

10:50 22.01.2025

Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 76 մարդ, հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, հայտնում է Haberturk-ը։ Նախարարի խոսքով՝ պարզվել է 52 զոհի ինքնությունը։ Մնացածի ինքնությունը դեռ պարզված չէ։ Հրդեհի առնչությամբ ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։

̰
Հրդեհ Արշակունյաց պողոտայում

10:31 22.01.2025

Հունվարի 22-ին, ժամը 07:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքին կից կրպակներում։ Հրշեջ-փրկարարները շենքի նկուղից տարհանել են […]

̰
Փրկարարները տրանսպորտային միջոցները դուրս են բերել արգելափակումից

10:20 22.01.2025

Հունվարի 21-22-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Աշոցք-Մեծ Սեպասար, Սարիար-Սալուտ և Արա գյուղ տանող ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Չարենցի փողոցում ավտոմեքենա է այրվել

10:15 22.01.2025

Հունվարի 22-ին, ժամը 04:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 138 հասցեի մոտակայքում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա․ Մ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հրդեհ սուպերմարկետում

10:09 22.01.2025

Հունվարի 22-ին, ժամը 00:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող սուպերմարկետներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 5/1 […]

̰
ՃՏՊ Ուշիի ոլորաններում. կան զոհեր և տուժածներ

08:50 22.01.2025

Հունվարի 21-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման […]

̰
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել

17:51 21.01.2025

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, ևս 51-ը՝ վիրավորվել, հայտնում է Daily Sabah-ը։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում փայտե հյուրանոցի չորրորդ հարկում, որտեղ կար 237 մարդ։ Փրկարարական աշխատանքները բարդացրել են հյուրանոցի գտնվելու վայրը, որը գտնվում է լեռան լանջին։ Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հայտնել է, […]

̰
BACK_TO_TOP