08:17 11.01.2021
Հունվարի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Մասիս-Արտաշատ հատվածում գտնվող կարգավորվող գծանցումում Երևան-Երասխ ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Վթարի պատճառով էլեկտրագնացքը կայարան է ժամանել 1 ժամ 40 րոպե ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ոստան գյուղում գտնվող գծանցումում` նույն գյուղի բնակիչ Ռուստամ Ա.-ի կողմից ճանապարհային երթևեկության […]
23:42 10.01.2021
Հունվարի 10-ին, ժամը 21:04-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտուն հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։18-ին, մարել՝ 22։40-ին։ Այրվել է Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ի […]
22:21 10.01.2021
Հունվարի 10-ին, ժամը 18:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 69/3 շենքի մոտակայքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել […]
21:39 10.01.2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 18:50-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը իրենց […]
21:05 10.01.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Այսօր, հունվարի 10-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի 7 դեպք է արձանագրվել: Հրդեհները բռնկվել են բաց տարածքում՝ չոր խոտի այրվելու հետևանքով, որը քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էր: Սակայն, հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Տուժածներ չկան: Ժամը 14:53-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում […]
12:48 10.01.2021
Ինդոնեզական Boeing 737-500 ինքնաթիռի հավանական կործանման վայրը Ճավա ծովում հայտնաբերվել է, Ինդոնեզիայի զինված ուժերի հրամանատարի խոսքերը փոխանցում է Associated Press- ը: Ջրասուզակները հայտնել են, որ բեկորները հայտնաբերել են 23 մետր խորության վրա: «Մենք հաղորդագրություններ ենք ստացել ջրասուզակների թիմից այն մասին, որ ջրի տեսանելիությունը լավն է, ինչը թույլ է տվել հայտնաբերել ինքնաթիռի որոշ մասեր: Մենք համոզված […]
10:15 10.01.2021
ԱԻՆ-ը հայտնում է՝ հունվարի 10-ին ժամը 03։43-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ՝ Վրեժ Գ․, ծնված 1980 թ.) և […]
22:28 09.01.2021
Հունվարի 9-ին՝ ժամը 17։50-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների վերջնամասում` անտառում, այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնի մոտակայքում՝ […]
21:09 09.01.2021
Ջակարտայի մոտակայքում կործանված ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռը վթարային ազդանշաններ չի տվել, հաղորդում է Antara գործակալությունը ՝ վկայակոչելով Ինդոնեզիայի որոնողափրկարարական վարչության գործողությունների և պատրաստվածության բաժնի ղեկավարի տեղակալ Բամբանգ Սուրիո Հաջին: «Մենք պետք է որոշենք, թե ինչու այն չի փոխանցել ազդանշանը … Ավստրալիան նույնպես ազդանշան չի ստացել։ Ուստի որոնողափրկարարական վարչությունը դեռ փորձում է պարզել, թե ինչու […]
20:58 09.01.2021
Հունվարի 9-ին՝ ժամը 16։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուստամյան փողոցի տներից մեկում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են […]
20:44 09.01.2021
Հունվարի 8-ին՝ ժամը 09։30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01.00-ին տանը, վիճաբանության ժամանակ, 54-ամյա եղբայրը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի […]
19:10 09.01.2021
Իսպանիայում վերջին 50 տարվա ամենաուժեղ ձնաբուքն է գրանցվել, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել։Հաղորդում է Ren.tv-ի լրատվականը ։ «Վերջին հիսուն տարվա ամենաուժեղ ձյան տեղումները խլել են երեք մարդու կյանք:Վատ եղանակի պատճառով երկրի 19 մարզերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները»,-հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարը: «Ֆիլոմենա» փոթորիկը Իսպանիա է բերել ուժեղ ձնաբուք, քամու արագությունը ժամում հասնում է […]
17:42 09.01.2021
Հունվարի 9-ին, ժամը 09։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինսկի փողոցի թիվ 32 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։52-ին։ […]
17:00 09.01.2021
Հունվարի 8-ին, ժամը 09.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01.00-ին տանը, վիճաբանության ժամանակ, 54-ամյա եղբայրը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի […]
16:27 09.01.2021
Sriwijaya Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը շաբաթ օրը վթարի է ենթարկվել Ջակարտայի մոտ գտնվող Ճավա ծովում՝ Լակի կղզու մոտակայքում: Այդ մասին հայտնում է Detik լրատվական պորտալը. փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով ՝ ինքնաթիռի կործանման մասին տեղեկատվությունը ստացվել է տեղական ժամանակով ժամը 14:30-ի սահմաններում, իսկ այժմ որոնողական աշխատանքներ են տարվում: Հիշեցնենք՝ SHANTNEWS.am-ը գրել […]
15:26 09.01.2021
Ցամաքային ծառայությունները կորցրել են կապը ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի հետ, որը Ջակարտայից ուղևորվում էր Պանտիանակ քաղաք (Ինդոնեզիայի Արևմտյան Կալիմանտան նահանգի վարչական կենտրոն): Այդ մասին հաղորդել է Detik լրատվական պորտալը. փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Boeing-737-524 ինքնաթիռը վերջին անգամ նկատվել է Ճավա ծովի ջրերի վրա ՝ Ճավա կղզու հյուսիսային մասում, նշում է պորտալը: Այս […]
14:22 09.01.2021
Հունվարի 10-ին Նորիլսկի լեռնադահուկային հանգստավայրի մերձակայքում ձնահյուսի զոհ դարձածների համար հայտարարվել է սուգ: Այս մասին շաբաթ օրը հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից. փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Սուգ հայտարարելու մասին որոշումը ստորագրել է Նորիլսկի ղեկավար Անդրեյ Մալկովը: «Սգո օրը Նորիլսկ քաղաքում կիջեցվեն դրոշները», – ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ Ռուսաստանի Նորիլսկ քաղաքի լեռնադահուկային համալիրում ձնահյուս […]
10:14 09.01.2021
Հունվարի 9-ին, ժամը 05։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուվորովի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։57-ին, մարվել՝ 06։08-ին։ Այրվել են տան հյուրասենյակը […]
09:37 09.01.2021
Հունվարի 9-ին, ժամը 04։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 8/2 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։21-ին։ Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Հ․) և […]
00:27 09.01.2021
Նորիլսկում ձնահոսք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, ձնահոսքը ծածկել է հինգ տնակ, որտեղ կարող էին մարդիկ գտնվել։ Գերատեսչությունում ճշտել են, որ արտակարգ պատահարի մասին տեղեկատվությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 20:30-ին: Ականատեսները կադրեր են հրապարակել։ Դեպքի վայր է մեկնել որոնողափրկարարական ջոկատը՝ ավելի քան 200 մարդ և 18 միավոր տեխնիկա:
00:25 09.01.2021
58-ամյա տղամարդուն ծեծելով սպանել էին, դիակը տեղափոխել ու թողել դաշտամիջյան ճանապարհին։ ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Արարատի մարզում տեղի ունեցած սպանությունից։ Հունվարի 8-ին՝ ժամը 12.45-ին, ոստիկանության Արարատի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները փայտե արկղում հայտնաբերել […]
00:14 09.01.2021
Իտալական Նեապոլ քաղաքում ՝ Ospedale del Mare հիվանդանոցի մոտ, որտեղ բուժում են անցնում կորոնավիրուս ախտորոշմամբ հիվանդները, հզոր պայթյուն է որոտացել: Դրա հետեւանքով հաստատության հարևանությամբ ավտոմոբիլային կայանատեղիում հսկայական խառնարան է գոյացել, իսկ հիվանդներին ստիպված են եղել տարհանել, հաղորդում է The Local-ը: Խառնարանի մակերեսը, ըստ տարբեր տվյալների, 500-2000 քառակուսի մետր է: Մի քանի ավտոմեքենա ընկել է գոյացած […]
20:59 08.01.2021
Հունվարի 8-ին, ժամը 20։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 24 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ շենքի 4-րդ հարկի […]
20:42 08.01.2021
Նիժնի Նովգորոդում հրդեհը վնասել է գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Դարիա Շկուրիխինայի բնակարանը: Հրդեհը տեղի է ունեցել Սուրբ ծննդյան գիշերը: Այս մասին աղջիկը հայտարարել է Instagram- ի իր էջում: Դատելով տեսանյութի կադրերից, որոնք Դարիա Շկուրիխինան տեղադրել է իր էջում, սոցիալական ցանցերում, բնակարանում ամենաշատը տուժել է ննջասենյակը: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: Դարիա Շկուրիխինան հայտնել է, որ […]
17:35 08.01.2021
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2021թ. հունվարի 8-ին՝ ժամը 12:45-ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն համայնք տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, դիակ կա: Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փայտե արկղ, որում տղամարդու դի՝ ծալված վիճակում, ինչպես նաև ծխախոտի ծխուկ և ներարկիչի ասեղ: Դիակի արտաքին […]
10:12 08.01.2021
Հունվարի 7-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2004թ.ծնված Լ. Ս.-ն։ Ստուգմամբ պարզվել է, որ Լ. Ս.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից […]
23:50 07.01.2021
Հունվարի 7-ին՝ ժամը 20:11-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23–րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 3-րդ շենքի մոտակայքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։43-ին, […]
21:24 07.01.2021
Հնդիկ մոտոարշավորդ Սանթոշ Չանչանգուպպե Շիվաշանքարը ծանր վնասվածքներ է ստացել Սաուդյան Արաբիայում անցկացվող Դաքարի մոտոարշավում: Մարզիկն անմիջապես տեղափոխվել է Ռիադի կլինիկաներից մեկը: Նրան բուժաշխատողները արհեստական կոմայի մեջ են գցել: Չորրորդ փուլի ընթացքում Շիվաշանկարը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և հարված է ստացել գլխին: 40-ամյա հնդկացու վիճակը մտահոգություն չի հարուցում, այնուամենայնիվ, ավելի մանրակրկիտ հետազոտության համար մրցարշավորդը արհեստական կոմայի […]