Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+14.09 oC

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

11:08 17.01.2021

Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտը-սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

է 1Tv.ge-ի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Թբիլիսիի ժամանակով 03:39-ին:

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ, և դրա էպիկենտրոնը եղել է Ծալկայից հարավ-արևմուտք, Մամիշլար գյուղի մոտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ

08:03 19.04.2024

Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ

Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում այրվում է պահեստ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 03։25-ին։ Այրվել […] ...

Թուրքիայում այսօր երկրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել

23:25 18.04.2024

Թուրքիայում այսօր երկրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել

4,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Թոքաթ նահանգում։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, երկրաշարժի օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝ 6 կիլոմետր խորության վրա։ ...

Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում

23:00 18.04.2024

Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում

Ապրիլի 18-ին, ժամը 15։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում այրվում է ավտոտնակի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտա 1-ին փակուղում գտնվող խորդանոցում և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է 15։31-ին, […] ...

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

22:27 18.04.2024

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

Ապրիլի 18-ին, ժամը 17:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:45-ին, մարվել՝ 18:37-ին: Անտառտնտեսության տարածքում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ 10 ծառ: Հրդեհաշիջման […] ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

22:07 18.04.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Մուշեղ Գրիգորյան վարած «Կամազ» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Նիկիտա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի […] ...

Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:46 18.04.2024

Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, երկրաշարժի օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝  6 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։ ...

BACK_TO_TOP