TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվակից

18:26 07.01.2021

Հունվարի 7-ին, ժամը 16:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաղբյուր-Աշոցք ավտոճա­նապարհին կայանած ավտոմեքենան հայտնվել է առվակում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով (մոտ […]

̰
Այրվել է մոտ 200 հակ անասնակեր

17:41 07.01.2021

Հունվարի 7-ին, ժամը 14։35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:58-ին, մարվել՝ 15։42-ին։ Այրվել է մոտ 200 […]

̰
Մոսկվայի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել․ կա 4 զոհ

16:21 07.01.2021

Մոսկվայի արևմուտքում գտնվող բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել: Հրդեհը բռնկվել է Բելովեժսկայա փողոցում գտնվող 22 հարկանի բնակելի շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում: ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: «Մակերեսը երեք քառակուսի մետր է.. ցավոք, հրդեհը չորս մարդու մահվան պատճառ դարձավ։ Հրդեհը մարվեց»,- նշել է աղբյուրը: Նա […]

̰
Դամասկոսի վրա իսրայելական հրթիռային հարվածը հայտնվել է տեսանյութում

12:49 07.01.2021

SANA գործակալությունը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի կադրերը, որոնք ետ են մղել Դամասկոսի վրա հրթիռային հարվածը: Ըստ սիրիական բանակի՝ Իսրայելը Գոլանի բարձունքներից հարվածներ է սկսել Սիրիայի հարավում: Միաժամանակ հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, ասում են զինվորականները: Սա Իսրայելի կողմից սիրիական տարածքի դեմ առաջին հարվածը չէ: Այսպիսով, դեկտեմբերի 30-ին իսրայելցի զինվորականները […]

̰
«Ռոմայի» տնօրենը լուրջ ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել

12:24 07.01.2021

«Ռոմայի» նախկին դարպասապահ, իսկ այժմ ակումբի տնօրեն Մորգան դե Սանկտիսը ենթարկվել է լուրջ ավտովթարի։ Նա ծանր վնասվածքներ է ստացել և հոսպիտալացված է: 43-ամյա Դե Սանկտիսը ենթարկվել է լուրջ վիրահատությունների. նախ հեռացրել են նրա փայծաղը, որից հետո սկսվել է ներքին արյունահոսություն։ Դրա համար ևս անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։ Նա ստացել է նաև կողոսկրերի, գլխի և […]

̰
Ավտովթար Մաշտոցի պողոտայում․ կան տուժածներ

10:35 07.01.2021

Հունվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտա թիվ 2/2 հասցեի՝ «Մետոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Արշակ Արշակունու վարած BMW մակինիշի 77 UF 707 համարանիշի և 69-ամյա Ռազմիկ Աթյանի վարած VAZ 2102 մակնիշի 67 OO 076 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով VAZ-ի վարորդ Ռ․ Աթյանը և […]

̰
Հրդեհ Արտաշատի տներից մեկում․ բնակիչն այրվածքներով հոսպիտալացվել է

09:52 07.01.2021

Հունվարի 5-ին՝ ժամը 21։31-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս.Հակոբյան փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:53-ին, մարվել` 22:55-ին: Այրվել է երկհարկանի տան պատշգամբի մոտ 2 քմ հատվածում կուտակած աղբը, ննջասենյակը՝ գույքով (մոտ […]

̰
Երկու ուղղաթիռ, ավելի քան 70 հրշեջ-փրկարարական տեխնիկա և նույնքան փրկարարներ Վրաստանում պայքարում են հրդեհների դեմ

23:12 06.01.2021

Երկու ուղղաթիռ, ավելի քան 70 հրշեջ-փրկարարական տեխնիկա ու 700 հրշեջ-փրկարարներ Վրաստանում պայքարում են անտառային և դաշտային հրդեհների դեմ ամբողջ Վրաստանում:Հաղորդում է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը: Աղբյուրի համաձայն,վերջին երեք օրվա ընթացքում անտառներում և դաշտերում գրանցվել է 250 հրդեհ, որից 242-ը մարվել է: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ Այս պահին երկրի ողջ տարածքում մնացել է հրդեհի […]

̰
Գավառ քաղաքում բախվել են շտապօգնության ու «Նիվա»  մակնիշի ավտոմեքենաները

20:25 06.01.2021

Այսօր ՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել են  ВАЗ 2121 մակնիշի և ГАЗ 32214 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ГАЗ 32214-ի ուղևորը և  ВАЗ 2121-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:   Ըստ Shamshyan.com-ի՝ ГАЗ 32214-ը պատկանում է Գավառի բժշկական […]

̰
Հրդեհն Արևմտյան Վրաստանում ոչնչացնում է անտառները

14:26 06.01.2021

Արևմտյան Վրաստանում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները: Սամեգրելոյի Ծալենջիխայի շրջանի անտառներում դեռ կան անտառային հրդեհների մի քանի օջախներ: Վերջին օրերին հրշեջ-փրկարարները մարել են շուրջ 80 անտառային հրդեհներ Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի շրջանում: Պաշտոնյաները նշում են, որ հրդեհներն առաջացել են գյուղատնտեսական աշխատանքների և անփութության պատճառով: Հրդեհը  մեծ մասամբ ոչնչացրել է թփեր և փոքր ծառեր: Այրվել են ավելի քան […]

̰
Հրդեհ Քարաբերդ գյուղում․ այրվում է խոտածածկ տարածք

11:43 06.01.2021

Հունվարի 6-ին, ժամը 07։30-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 14։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քարաբերդ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար։ Հրդեհը […]

̰
Հրդեհ Երևանի Վանթյան փողոցի երեք տան ընդհանուր տանիքում․ տարհանվել է 9 քաղաքացի

10:08 06.01.2021

Հունվարի 6-ին, ժամը 00:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վանթյան փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, […]

̰
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում

09:43 06.01.2021

Հունվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 02:26-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 5-ին, ժամը 22:26-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.42⁰ և արևելյան երկայնության 44.01⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել […]

̰
Վանաձորում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ

21:48 05.01.2021

Հունվարի 5-ին՝ ժամը 16։04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասին հարակից անտառում այրվում է խոտածածկ տարածք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տարոն-4 թաղամասից դեպի հյուսիս ընկած անտառային հատվածում։ Հրդեհը […]

̰
Տավուշի մարզում ջրից մի շարք անձինք են թունավորվել

20:43 05.01.2021

Հունվարի 5-ին` ժամը 15։00-ին, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչ 2021 թվականի հունվարի 4-ը թունավորման նախանշաններով (ջրից) բժշկական կենտրոն են տեղափոխվել Կողբ գյուղի բնակիչներ Մարիամ Բ․-ն (ծնված 2017 թ․), Մարիամ Ջ․-ն (ծնված 2008 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 2012 թ․), Նարե Բ․-ն (ծնված 2006 թ․), […]

̰
Հայտնի է Սպիտակ-Երևան ճանապարհին մեքենաների բախման հետևանքով զոհված վարորդի ինքնությունը

15:32 05.01.2021

Հունվարի 4-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին, Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտ, իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ «ՎԱԶ-217030»-ի վարորդը՝ 1989 թ. ծնված Տարոն Չախալյանը, մահացել է, իսկ 2 ուղևորները և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

̰
Որսի ժամանակ կրակել և անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել համագյուղացուն

12:57 05.01.2021

Ոստիկանության Վաղարշապատի բաժանի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, բաժին են ներկայացրել Գրիբոյեդով գյուղի 63-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա 2020 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գրիբոյեդով գյուղի հարակից դաշտերում իր անվամբ հաշվառված երկփողանի ողորկափող որսորդական հրացանով որսի անելիս կրակել և անզգուշաբար ոտքի հատվածում մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա համագյուղացուն: Վերջինս […]

̰
Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ 480 հակ անասնակեր է այրվել

10:03 05.01.2021

Հունվարի 4-ին, ժամը 23:18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղի տներից մեկին կից այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է հունվարի 5-ին, ժամը 01:00-ին, մարվել՝ 02:26-ին: Այրվել է […]

̰
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

23:52 04.01.2021

Այսօր` հունվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և LADA Priora մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմանվ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և մի քանիսին իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց։ Ճանապարհին վիրավորներից մեկը […]

̰
Տոնական օրերին ի՞նչ խախտումներ է արձանագրել ՃՈ-ը և ի՞նչ են նկատել քաղաքացիները

19:55 04.01.2021

Արդյո՞ք տոնական օրերին երթևեկության կանոնները պահպանվել են։ Անցած 3 օրերի ընթացքում ի՞նչ խախտումներ է արձանագրել ՃՈ-ը և ի՞նչ են նկատել քաղաքացիները։ Ինչպե՞ս ա կետից բ կետ տեղափոխվելիս դա անել անտանգ։ Գաղտնիք չէ, որ հատկապես տոնական օրերին, երթևեկող ոչ սթափ վարորդների պակաս չի զգացվում։ Այս դեպքում ինչպե՞ս են քաղաքացիները վստահ լինում, որ օրինակ իրենց տաքսի ծառայություն […]

̰
Նոր Խարբերդ գյուղում  վագոն-տնակ է այրվել

15:53 04.01.2021

Հունվարի 4-ին` ժամը 11։08-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 15-րդ փողոցում այրվում է տնակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:07-ին, մարվել` 13:47-ին: Այրվել է վագոն-տնակ՝ մոտ 40 քմ:

̰
Նորաշեն գյուղում տուն է այրվել

15:39 04.01.2021

Հունվարի 4-ին, ժամը 09։18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղում տուն է այրվում: Ինչպե տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկ մարտական […]

̰
Արագածոտնի մարզում Opel-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել քարերի վրա․ կա 3 տուժած

12:39 04.01.2021

Հունվարի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 82 կմ հատվածում, Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել քարերի վրա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն էլ իրենց անձնական […]

̰
Վայոց Ձորի մարզում բախվել են զորամասի ծառայության պետի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի Opel-ը. կա 5 վիրավոր

11:24 04.01.2021

Հունվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի […]

̰
Դավիթ Բեկի փողոցում «BMW»-ն բախվել է ճամփեզրի եզրաքարին․ կան տուժածներ

10:32 04.01.2021

Հունվարի 3-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել […]

̰
«Ուրարտու» ակումբի 22-ամյա ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել

09:52 04.01.2021

Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Վովա Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և 22-ամյա Աբրահամ Պորտուգալյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա.Պորտուգալյանի ուղևոր Երևանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մուրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի […]

̰
Երևանում թալանել են Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի տունը

09:35 04.01.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Շիրինյանի ահազանգի փաստով: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 22:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վեգների փողոցում գտնվող իր […]

̰
Հնդկաստանում թաղման արարողության ժամանակ 18 մարդ է զոհվել

20:30 03.01.2021

Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգի Մուրադնագար քաղաքում թաղման արարողության ժամանան 18 մարդ է մահացել դիակիզարանի տանիքի փլուզման հետևանքով: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, հղում անելով   NDTV հեռուստաընկերությանը: Նշվում է, որ փլատակների տակ են հայտնվել տասնյակ մարդիկ: Փրկարարին հաջողվել է դուրս բերել նրանցից 38-ին: Հնդկաստանի արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունը, հրշեջները և ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները: Տուժածները […]

̰
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել հողաթմբերին ու քարերին, գլխիվայր հայտնվել ձորակում․  39-ամյա վարորդը մահացել է

19:42 03.01.2021

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը,հունվարի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Թադևոսյանը իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով վարորդ Լ. Թադևոսյանը տեղում մահացել է: Կայքի տեղեկություններով՝ […]

̰
Երևան–Մեղրի ավտոճանապարհին ին բախվել են «Mercedes-Benz» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները․կան տուժածներ

15:00 03.01.2021

Հունվարի 3-ին, ժամը 11։20-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Մեղրի ավտոճանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հովհաննես Ս․, ծնված 1983 […]

̰
BACK_TO_TOP