10:11 08.01.2025
Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր և Ապարան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:05 08.01.2025
Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 74/9 հասցեի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ […]
17:14 07.01.2025
Սանկտ Պետերբուրգից Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք չվերթ իրականացնող Boeing 737 ինքնաթիռը՝ 173 ուղևորով, հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ կայունացուցչի անսարքության պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ «Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում՝ կայունացուցչի անսարքության պատճառով»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նշվում է, որ ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել։
14:10 07.01.2025
Հունվարի 5-ին, ժամը 21-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին իրար են բախվել «ԶԻԼ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ։ «Նիսանի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
13:38 07.01.2025
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության և հաղորդման կենտրոնն ավարտել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչի վերծանումը, հայտնում է բրազիլական G1 պորտալը։ «Երկու «սև արկղի» տվյալների հավաքագրումն ու ստուգումն ավարտված է», – G1-ին հայտնել են կենտրոնի աղբյուրները: Բրազիլական մեկ այլ հրատարակություն՝ O Globo թերթը, գրում է, որ «սև արկղերի» […]
13:06 07.01.2025
Ճապոնիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի հեռավոր Թորի կղզիների շրջանում, աղբյուրը գտնվել է 420 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։
12:50 07.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 248 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, մարմնական վնասվածք պատճառելու` 28, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 27-ական, խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 14, […]
12:26 07.01.2025
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի, 130-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 53 զոհի և 62 վիրավորի մասին։
11:15 07.01.2025
Ադրբեջանա-իրանական սահմանին (իրանական տարածքում) 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։ Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Յարդիմլի կայարանից 17 կմ հյուսիս։
10:18 07.01.2025
Հունվարի 6-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեում գտնվող «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող չշահագործվող պահակակետում […]
10:09 07.01.2025
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժ է տեղի ունեցել: Դրա հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, տուժածներինը՝ 62-ի, հայտնում է Xinhua գործակալությունը։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր առնվազն 32 զոհի և 38 վիրավորի մասին։ Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման։ Տեղում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտու ամենավտանգավոր […]
10:00 07.01.2025
Հունվարի 7-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գերցեն փողոցում՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գերցենի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում: […]
22:11 06.01.2025
Թուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […]
20:20 06.01.2025
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Տառերի պուրակի մոտակայքում, բախվել են Երևան-Ապարան-Երևան երթուղին սպասարկող 531 համարի «GAZelle» (վարորդ՝ Դ․ Մ․, ծնված 1965 թ․), «Opel» (վարորդ՝ Ս․ Տ․) և «VAZ» մակնիշների (վարորդ՝ Ա․ Ջ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «GAZelle» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևելելի հատվածից (մոտ 5 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա 10 տուժած։ Փրկարարները «GAZelle» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 2 տուժածի, վարորդ Դ․ Մ․-ին […]
19:52 06.01.2025
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Դավիթ Արտեմենկոն իր վարած «Scania» մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Դեբետ գետում: Ինչպես հայտնում է […]
19:27 06.01.2025
Հունվարի 6-ին՝ ժամը 13:03-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Opel» (վարորդ` Գ․ Ա․, ծնված […]
17:28 06.01.2025
Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո: Նրանք ևս առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Մեկ տուժող «Աշտարակ» բժշկական կենտրոնում է, նա ևս շուտով դուրս կգրվի: Տուժածների […]
16:24 06.01.2025
Հունվարի 6-ին՝ ժամը 15:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է […]
15:07 06.01.2025
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ:
14:57 06.01.2025
Հունվարի 6-ին, ժամը 09:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին […]
14:40 06.01.2025
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։ 47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։ Սահմանվել է հերթապահություն։ Հունվարի 5-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք […]
12:15 06.01.2025
Այսօր Իրանի Քերման նահանգում 4,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով Free Iran Telegram ալիքին։ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:24-ի սահմաններում: Պարզ չէ՝ երկրաշարժի հետևանքով ավերածություններ կամ մարդկային կորուստներ են եղել, թե ոչ։
11:14 06.01.2025
Հունվարի 5-6-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
11:00 06.01.2025
Այսօր՝ հունվարի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական […]
10:17 06.01.2025
Հունվարի 6-ին, ժամը 06:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, […]
10:11 06.01.2025
Հունվարի 6-ին, ժամը 00:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզել է, որ հրդեհը բռնկվել է […]
10:00 06.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» և Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
23:18 05.01.2025
Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» և «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը «Nissan»-ի վարորդն է, ով Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Շուշանյանն է։ […]
22:10 05.01.2025
Սև ծովում՝ Անապայի մոտ, նավթի բիծ է հայտնաբերվել, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Կրասնոդարի երկրամասում վերևից հետազոտվել են Անապայի ափամերձ և «Ուտրիշ» արգելոցի դժվարամատչելի հատվածները։ Անապայի կենտրոնական լողափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա ծովում յուղոտ կետ է հայտնաբերվել։ Ծովային փրկարար ծառայության մասնագետները սկսել են նավթաջրային խառնուրդի հավաքումը»,- հայտնել են ծառայությունից: Մեկ այլ բիծ էլ […]
21:40 05.01.2025
Ավելի քան 30 դելֆին, որոնք, ամենայն հավանականությամբ, սատկել են մազութի արտահոսքի հետևանքով, հայտնաբերվել են ծովում՝ Կերչի նեղուցում լցանավերի վթարից հետո։ Այս մասին հայտնում է դելֆինների փրկության գիտական և բնապահպանական կենտրոնը։ «Արտակարգ դեպքից հետո մենք հայտնաբերել ենք 61 սատկած կետաձուկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դելֆինները, ամենայն հավանականությամբ, սատկել են մազութի արտահոսքի հետևանքով։ Մնացածները սատկել են մինչև […]