TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել

13:07 11.01.2025

Սոչիում առավոտյան մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը՝ 3,5 մագնիտուդով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանգստավայրի սեյսմոլոգիական կայանի ղեկավարը: «Վերջին մի քանի ժամվա ընթացքում երկրաշարժերի շարք է եղել, ամենաուժեղը եղել է 3.5 բալ մագնիտուդ»,- ասել է նա։ Սոցցանցերում առավոտյան ցնցումների մասին հաղորդագրություններ են հայտնվել։ Դատելով մեկնաբանություններից՝ դրանք զգացել են քաղաքի տարբեր հատվածների բնակիչները։ Ինչպես […]

̰
Եթովպիայում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:35 11.01.2025

Եթովպիայում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նազրեթ քաղաքից 125 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 213 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

̰
Այրվել է ավտոմեքենա

09:15 11.01.2025

Հունվարի 10-ին, ժամը 22:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի խաչմերուկում գտնվող սննդի կետերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ին, «Mercedes-Benz » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 2002 […]

̰
Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. կա տուժած

18:12 10.01.2025

Այսօր՝ հունվարի 10-ին, մոպեդի մասնակցությամբ հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Տիչինայի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մոպեդը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Mazda»-ի վարորդն ու քաղաքացիները, տեղափոխվել է «Աստղիկ» […]

̰
Գեղարքունիքի մարզում «Nissan X-Trail»-ը հայտնվել է ձորակում. կա 5 տուժած

17:36 10.01.2025

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում Մարտունի քաղաքից դեպի Երևան ընթանալիս Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Յուրիկ Կ.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձախակողմյան հատվածում գտնվող ձորակում՝ բախվելով քարերին և ծառերին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […]

̰
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է

15:16 10.01.2025

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում «Նիսան» մակնիշի մեքենան կողաշրջվել է, և արգելափակված անձինք քաղաքացիների շնորհիվ դուրս են բերվել: Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.45-ին «Նիսան» մակնիշի մեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 68-ամյա […]

̰
ՃՏՊ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին․ կան տուժածներ

14:15 10.01.2025

Հունվարի 10-ին, ժամը 09:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Howo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Խ. Խ., ծնված 1956 […]

̰
Լոս Անջելեսի շերիֆը հրդեհների հետևանքները համեմատել է ատոմային ռումբի պայթյունի հետ

12:28 10.01.2025

Լոս Անջելեսի շերիֆ Ռոբերտ Լունան Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների հետեւանքները համեմատել է ատոմային ռումբի արձակման հետ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Լունայի խոսքերը մամուլի ասուլիսում։ «Լոս Անջելեսի շերիֆ Ռոբերտ Լունան ասել է, որ կարծես ատոմային ռումբ է ընկել այս տարածքներում», – հաղորդել է լրատվամիջոցը: Լունան նշել է, որ թեև, իր տվյալներով, մինչ այժմ հրդեհների զոհերի թիվը 10 […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 9-10-ը

11:12 10.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 45, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 11, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, խարդախության՝ 8, […]

̰
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ

11:03 10.01.2025

Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ`) դուրս է […]

̰
Երևան քաղաքի Աթոյան փողոցի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

10:00 10.01.2025

Հունվարի 10-ին, ժամը 04:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:37-ին, մարվել՝ 04:53-ին: Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ․ Գ․) դիմային հատվածը […]

̰
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

09:52 10.01.2025

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ քաղաքում 4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։ Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 07:08-ին, օջախը գտնվել է 13,3 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Երևանում բախվել են «Toyota»-ն, «Mercedes»-ն ու «Volvo Trailer»-ը

19:38 09.01.2025

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Արթուր Գրիգորյանի վարած «Toyota», Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Volvo Trailer» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Երևանի բնակիչ 51-ամյա Խաչատուր Գասպարանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […]

̰
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը

19:14 09.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը, որը նա վարձել էր Մալիբուում, ամբողջությամբ այրվել է Կալիֆոռնիա նահանգը պատած ավերիչ հրդեհների հետևանքով, գրում է Daily Mail թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հանթեր Բայդենի վարձակալած տունը Մալիբուում հրդեհից ավերվել է», – ասվում է հրատարակության կայքի հրապարակման մեջ: Պարբերականի տեղեկություններով՝  այն շքեղ տուն էր՝ երեք ննջասենյակով և […]

̰
Կալիֆոռնիայի հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ

18:35 09.01.2025

Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ. հրդեհ է բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Իշխանությունները հայտարարել են մոտակա շրջաններից տարհանման մասին, քանի որ քամին կրակը տարածում է: Բռնկված հրդեհների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Այրվել են բազմաթիվ տներ, այդ թվում՝ կինոյի աստղերի, հայտնի մարդկանց տներ: Տարհանման հրաման է տրվել հարավում՝ Հոլիվուդ […]

̰
Լոս Անջելեսում հրդեհների պատճառով տարհանվել են չորս երկրների գլխավոր հյուպատոսություններ

15:31 09.01.2025

Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Լոս Անջելեսում մի քանի այլ երկրների հյուպատոսություններ։ Այս մասին Iltalehti թերթին հայտնել է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոս Օկկո-Պեկկա Սալմիմիեսը։ «Ներկայումս գրասենյակը գտնվում է տարհանման կամ նախազգուշացման գոտուց դուրս, սակայն սեփականատերը որոշել է, որ շենքը պետք է փակվի, կան մի քանի այլ հյուպատոսություններ, մասնավորապես՝ […]

̰
Հոլիվուդում նոր հրդեհ է բռնկվել

12:27 09.01.2025

ԱՄՆ-ում նոր հրդեհ է բռնկվել Լոս Անջելեսի Հոլիվուդում (Կալիֆոռնիա), հրդեհը սպառնում է Հոլիվուդի բուլվարի Փառքի ծառուղուն և Hollywood Bowl համերգասրահին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter ամսագիրը։ Ինչպես նշում է հրատարակությունը, իշխանությունները հայտարարել են մոտակա շրջաններից տարհանման մասին։ Պարբերականը նշում է, որ հրդեհի վայրը «մոտ է Լոս Անջելեսի խորհրդանշական տեսարժան վայրերին և զբոսաշրջային ուղղություններին»: […]

̰
Լոս Անջելեսում այրվել է Փերիս Հիլթոնի տունը․ ԶԼՄ

11:26 09.01.2025

Ամերիկացի հայտնի դերասանուհի, ձեռնարկատեր Փերիս Հիլթոնի լողափնյա տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Փալիսադես շրջանում (Կալիֆորնիա) ավերիչ հրդեհի հետևանքով, հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Խաղաղօվկիանոսյան ափամերձ մայրուղու հրդեհը ավերել է մի քանի տներ և ձեռնարկություններ՝ դրանք վերածելով մխացող փլատակների: Ինչպես նշում է հրատարակությունը, Փերիս Հիլթոնը կորցրել է իր սեփականություններից մեկը, սակայն ծովափնյա տունը […]

̰
ABC. Լոս Անջելեսի հրդեհի վնասը գերազանցում է 50 միլիարդ դոլարը

10:55 09.01.2025

Լոս Անջելեսի տարածքում անտառային հրդեհները 52-57 միլիարդ դոլարի վնաս են պատճառել, հաղորդում է ABC-ն ՝ վկայակոչելով AccuWeather-ի տվյալները: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ աղետն արդեն 5 մարդու կյանք է խլել, կան տուժածներ։ Կալիֆոռնիայում շարունակում են մոլեգնել չորս խոշոր հրդեհներ։ Դրանցից ամենակործանարարը Փալիսադեսի շրջանում բռնկված հրդեհն էր, որն ավերել է մոտ հազար շինություն և զբաղեցնում է ավելի քան […]

̰
Բայդենը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով

10:40 09.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չեղարկել իր այցը Իտալիա Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով, որոնց զոհ է դարձել առնվազն հինգ մարդ։ Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել նահանգում։ Այս մասին ասված է չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի տարածած հայտարարության մեջ։ «Այսօր երեկոյան Լոս Անջելեսից վերադառնալուց հետո, որտեղ նա այսօր ավելի վաղ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:17 09.01.2025

Հունվարի 8-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ջերմուկ, Արտաշատ, Ապարան քաղաքներում, Ռյա Թազա, Եղիպատրուշ, Մուսայելյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը

09:52 09.01.2025

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները : «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժը դեպքի վայրից։

̰
Ալմաթիից Անթալիա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում

19:46 08.01.2025

Air Astana ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ալմաթի-Անթալիա КС915 չվերթը, տեխնիկական անսարքության պատճառով  հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքի օդանավակայանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Kazinform լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Air Astana ավիաընկերությանը։ Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ չվերթը կմեկնարկի հունվարի 9-ի առավոտյան ժամը 9:20-ին ՝ Ալմաթիից պահեստամասերի առաքման անհրաժեշտության պատճառով: Օդանավի ուղևորները […]

̰
Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում

19:40 08.01.2025

Հունվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 95 կմ հատվածում, Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մհեր Մ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի վրացական համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 ուղևոր, ով անչափահաս է, տեղափոխվել […]

̰
Վրաստանում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել

19:14 08.01.2025

Վրաստանից չվերահսկվող Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության հետ կապված հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել, հայտնում է AliQ Media-ն: Հիշեցնենք՝  Աբխազիայի Գալի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով հինգ երեխա էր մահացել։ Տատիկը տանը մենակ էր եղել երեխաների հետ: Առավոտյան որոշել է վառել վառարանը, բենզինը շփոթել է դիզվառելիքի հետ, ու հրդեհ է բռնկվել։ Տունը […]

̰
Հնդկաստանում փղի հարձակման հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ

18:26 08.01.2025

Առնվազն 17 մարդ է վիրավորվել Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում փառատոնի ժամանակ փղի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Փառատոնին, որին ներկա են եղել տեղի հազարավոր բնակիչներ, մասնակցել է ոսկե ափսեներով զարդարված հինգ փիղ: Հանկարծ փղերից մեկը սկսել է հարվածել ամբոխին։ Փիղը կնճիթով բռնել է մի մարդու ոտքից, օդում ճոճել ու […]

̰
Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ն ու «Opel Astra»-ն. կան տուժածներ

17:06 08.01.2025

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Նոր Արեշ 26 փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen ID4» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը: Դեպքի […]

̰
Այրվել է չշահագործվող սրճարան

13:43 08.01.2025

Հունվարի 8-ին, ժամը 11:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երվանդ Քոչար փողոցում գտնվող չշահագործվող շինությունում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։27-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել են սրճարանի փայտե […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:25 08.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 12, փաստաթղթեր կեղծելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 7, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական […]

̰
Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 515 հետցնցում

10:54 08.01.2025

Ավերիչ երկրաշարժից հետո չինացի սեյսմոլոգները 515 հետցնցում են գրանցել Տիբեթի Ինքնավար Մարզի աղետի գոտում: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հստակեցվում է, որ Շիհացե քաղաքի տարածքում շարունակական սեյսմիկ ակտիվության դեպքերի մինչև 95%-ը եղել են 3,0 մագնիտուդով ցածր ցնցումներ։ Դրանցից ամենաուժեղը հասել է 4,4 մագնիտուդի։ Հունվարի 7-ի առավոտյան Տիբեթում երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ ակտիվությունը […]

̰
BACK_TO_TOP