TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+22.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:50 16.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 15, խարդախության` 11, ֆիզիկական ներգործության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:26 16.01.2025

Հունվարի 14-15-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Միրաք, Շղարշիկ, Ծաղկահովիտ գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Բյուրականից «Ամբերդ ամրոց» տանող և Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Հրդեհ Պարույր Սևակ թաղամասում

10:21 16.01.2025

Հունվարի 16-ին, ժամը 04:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ […]

̰
Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ

10:01 16.01.2025

Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել՝ 06:31-ին: Այրվել է 20 կգ-ոց գազի բալոնի ռետինե խողովակը (մոտ 0,5 գմ), իսկ […]

̰
Կոտայքի մարզում «Toyota Vitz»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա տուժած

17:46 15.01.2025

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 123 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է […]

̰
Ուզբեկստանում 3,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

14:53 15.01.2025

3,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ուզբեկստանի հարավում գտնվող Կաշքադարյա շրջանի Դեխկանաբադ շրջանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ սեյսմիկ կանխատեսումների մոնիտորինգի կենտրոնից։ «Երկրաշարժը գրանցվել է հունվարի 15-ին՝ ժամը 12:32-ին, էպիկենտրոնը գտնվել է Կաշկադարյա շրջանի Դեխկանաբադ շրջանում, ուժգնությունը՝ 3,9, խորությունը՝ 10 կմ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնին հարող Կամաշի թաղամասում […]

̰
Հրդեհ Չարենցավան քաղաքում

13:35 15.01.2025

Հունվարի 15-ին, ժամը 09:41-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող մեկ հարկանի մթերային խանութի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:03-ին, մարվել՝ 10:34-ին: Այրվել են խանութի տանիքի (մոտ 45 […]

̰
Axios. Կալիֆոռնիայում անտառային հրդեհների երկու նոր օջախ է հայտնաբերվել

12:17 15.01.2025

Կալիֆոռնիայի հարավում երկու նոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Axios պորտալը։ Հրդեհներն առաջացել են տարածաշրջանում պահպանվող հրդեհավտանգ եղանակի ֆոնին և տարհանման նոր ալիք են առաջացրել։ Հրատարակությունը պարզաբանում է, որ հրդեհները, որոնք կոչվում են Scout and Stone, բռնկվել են Ռիվերսայդ շրջանում։ Օդերեւութաբանները կանխատեսում են, որ հաջորդ շաբաթ եղանակային պայմանները կվատթարանան, ինչը կարող է հանգեցնել […]

̰
Ավտովթար՝ Լոռու մարզում. կա տուժած

17:29 14.01.2025

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։05-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արման Պարսամյանն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, մոտ 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել բնակելի տան և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]

̰
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

16:22 14.01.2025

Հունվարի 14-ին՝ ժամը 13:05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Կ.-ին (ծնված 1980 […]

̰
Լոս Անջելեսը վերականգնելու համար միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ․ Բայդեն

11:46 14.01.2025

Լոս Անջելեսի զանգվածային հրդեհներից տուժած տարածքների վերականգնումը կարժենա տասնյակ միլիարդավոր դոլարներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնային պաշտոնյաների հետ ճեպազրույցում։ «Տասնյակ միլիարդավոր դոլարներ կպահանջվեն Լոս Անջելեսը վերականգնելու համար: Մեզ պետք է, որ Կոնգրեսը ակտիվանա և ֆինանսավորի այդ կարիքները: Եվ մենք կհասնենք դրան», – ասել է Բայդենը: Հունվարի 7-ին Լոս Անջելեսի օկրուգում սկսված անտառային հրդեհները […]

̰
Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է 54 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 81-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:09 14.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 10-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 321 դեպք, որոնցից 18-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 69, թմրանյութի հայտնաբերման՝ 60, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 23-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 19, […]

̰
Հրդեհ Մարտունի քաղաքում

10:47 14.01.2025

Հունվարի 13-ին, ժամը 19:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, մարվել՝ […]

̰
ՃՏՊ Գյումրի քաղաքում

10:34 14.01.2025

Հունվարի 13-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից նկատվում է ծուխ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Տիգրանյան […]

̰
Քարաթափում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

10:28 14.01.2025

Հունվարի 13-ին, ժամը 21:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Մարմարիկ ջրամբարի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ավտոճանապարհը դարձնելով […]

̰
Ողբերգական վթար՝ Արարատի մարզում. ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սահակյանն է

18:20 13.01.2025

Հունվարի 13-ին՝ ժամը 16:41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է։ Այս […]

̰
Տիբեթում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:44 13.01.2025

4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հարավ-արևմտյան Տիբեթի ինքնավար մարզում՝ Նեպալի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի՝ մոտ 8,7 հազար բնակչություն ունեցող Լոբուչ քաղաքից 83 կմ հյուսիս-արևելք։ Օջախը 10 կմ խորության վրա է: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հունվարի 7-ին Չինաստան-Նեպալ սահմանին 7,1 […]

̰
Ճապոնիայում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:23 13.01.2025

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայում՝ երկրի երրորդ ամենամեծ կղզու՝ Կյուսյուի հարավում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ, հայտնել է Ազգային օդերևութաբանական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրաշարժից հետո մինչև 1 մ բարձրությամբ ցունամին հասել է Կյուսյուի արևելքում գտնվող ափին, իսկ արևելքում՝ հարակից Սիկոկու կղզի, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Որոշ շրջաններում ալիքների բարձրությունը […]

̰
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում

13:12 13.01.2025

Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Թ. Ա.) […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 166-ը՝ արտակարգ

12:15 13.01.2025

Հունվարի 6-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 166-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 98, պայթյունի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, մերկասառույցի, երկրաշարժի՝ 2-ական, բնական հրդեհի՝ 3, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 18, կեղծ ահազանգի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 51, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 147, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 54 այլ […]

̰
Բրազիլիայում սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ

11:32 13.01.2025

Բրազիլիայի Իպատինգա շրջանում սողանքների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հունվարի 12-ին հայտնել է CNN- ի բրազիլական մասնաճյուղը: Տեղի հրշեջ ծառայության  տվյալներով՝ զոհերից երկուսը ութ տարեկան երեխաներ են։ 31-55 տարեկան հինգ մեծահասակ, ինչպես նաև չորս տարեցներ ևս չեն փրկվել աղետից։ Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ պարզելու այլ հնարավոր զոհերի գտնվելու վայրը։

̰
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվն ավելացել է

11:26 13.01.2025

Առնվազն 24 մարդ է զոհվել Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի Բժշկական փորձաքննության դեպարտամենտի հաշվարկը: «Ենթադրվում է, որ առնվազն 24 մարդ է զոհվել, ևս մեկ տասնյակից ավելին անհայտ կորած են համարվում», – հաղորդում է հեռուստաընկերությունը:  

̰
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է գրանցվել

10:37 13.01.2025

Ադրբեջանա-իրանական սահմանին 3,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը։ Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Յարդիմլի կայարանից 14 կմ հյուսիս՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին (իրանական տարածքում)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 26 կիլոմետր խորության վրա։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

10:25 13.01.2025

Հունվարի 12-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Աբովյան, Սևան, Աշտարակ քաղաքներում, Հանքավան գյուղում և Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: Միաժամանակ շրջայց իրականացնելիս փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ի […]

̰
ՃՏՊ Ջանիբեկյան փողոցում. կա երկու տուժած

10:00 13.01.2025

Հունվարի 13-ին, ժամը 04:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Հ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

19:00 12.01.2025

Հունվարի 12-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Հ. Գ.) […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Ford Transit»-ն ու «Nissan X-Trail»-ը

16:49 11.01.2025

Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Mercedes», «Ford Transit» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […]

̰
Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան տուժածներ

14:24 11.01.2025

Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Ապարան հատվածում բախվել են «Chevrolet», «UAZ», «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, «MAN» և «Mitsubishi» մակնիշի բեռնատարները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում […]

̰
Հարավային Կորեայում վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունը վթարից 4 րոպե առաջ

13:28 11.01.2025

Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում Jeju Air-ի ինքնաթիռի երկու սև արկղերը՝ թռիչքի տվյալների ձայնագրիչը և օդաչուների խցիկի ձայնագրիչը, դադարեցրել են ձայնագրությունը վթարից մոտ չորս րոպե առաջ: Այս մասին հայտնում է Կորեայի Հանրապետության պետական ​​տարածքների, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ձայնագրիչի տվյալները վերծանվել և վերածվել են աուդիո ֆայլերի և տեքստի, ինչի արդյունքում պարզվել է, որ […]

̰
Կոտայքի մարզում «Lexus»-ը դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

13:16 11.01.2025

Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Զոհրաբ Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր […]

̰
BACK_TO_TOP