Օգոստոսի 21-ին՝ ժամը 20։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից Հաղթանակի զբոսայգի տանող ճանապարհին ծառը շրջվել և փակել է երթևեկելի հատվածը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել են վնասված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։