22:43 09.08.2020
Բժիշկները փամփուշտ են գտել Արևելյան Երուսաղեմից մի տղայի գլխի մեջ, որը բողոքում էր քնկոտությունից: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:
Հուլիսի 31-ին ծնողներն անհանգստացել են իրենց իննամյա որդու անսովոր պասիվ պահվածքից և նրան տարել են հիվանդանոց: Երբ երիտասարդ պաղեստինցուն տեղափոխվել են բժշկական հաստատություն, նրա գիտակցությունը թեև չէր կորել, բայց տղան անընդհատ քնում էր: Բժիշկները զննել են նրան և գլխի վրա նկատել են մի փոքր վերք և լերդացած արյուն:
Երեխան անցել է ուղեղի համակարգչային տոմոգրաֆիա և հայտնաբերվել է, որ գլխի ետևի մասում փամփուշտ կա: Տղայի ծնողները և բժիշկները զարմացել են: Նրանք չգիտեին, որ տղայի վրա կրակել են: Պաղեստինցիները մտածել են, թե իրենց որդին վիրավորվել է ընկերների հետ խաղալիս:
Նյարդավիրաբույժները տղային շտապ վիրահատության են ուղարկել հիվանդանոց գալուց երկու ժամ անց: Այն հաջող է անցել: Բժիշկը նշել է, որ եթե փամփուշտն անցներ մի փոքր այլ անկյունով, երեխան չէր ապրի կամ հաշմանդամ կդառնար:
Տղան աստիճանաբար վերականգնվում է վիրահատությունից հետո:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել կատարվածի վերաբերյալ: Ենթադրաբար, տղայի վրա կրակել են Կուրբան Բայրամի տոնակատարության ժամանակ: Տոնակատարության ժամանակ մահմեդականները օդ են կրակում:
17:14 20.05.2025
Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան․ Մախաչևի մենեջերUFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևի մենեջեր Ալի Աբդելազիզը կարծում է, որ Արման Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Չառլզ Օլիվեյրան, գրում է Red Crorner MMA-ը. «Օլիվեյրան իր վերջին չորս մենամարտերում երկու հաղթանակ է տարել, կրել երկու պարտություն։ Նույնիսկ Ջասթին Գեյջին ավելի լավ վիճակագրություն ունի, բայց նա հրաժարվեց գոտուց և մենամարտեց […] ...
17:10 20.05.2025
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄայիսի 20-ին՝ ժամը 14:20-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ […] ...
17:05 20.05.2025
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին «Հայաստան […] ...
16:57 20.05.2025
Հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ համատեղ: Մայիսի 12-ին՝ ժամը 13:30-ին, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, Զվարթնոց թաղամասի տարածքում, վտանգավոր քիմիական նյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Երևանի Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 250 գրամ տարողությամբ ապակե տարա` սնդիկի նմանվող արծաթագույն հեղուկով, նաև` գաղտնի փականով դանակ: Ըստ […] ...
16:50 20.05.2025
Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգըUFC-ի մարտիկ Իլյա Տոպուրիան մտադիր է հետագայում կրկին փոխել քաշային կարգը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Իլյան մտադիր է նվաճել թեթև քաշային կարգի գոտին, մի քանի անգամ պաշտպանել այն, իսկ այնուհետև տեղափոխվել կիսամիջին քաշ»,- ասել է մարտիկի ներկայացուցիչը։ 28-ամյա Տոպուրիան վերջերս է ազատել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Նա բարձրացել է թեթև քաշային կարգ` չեմպիոն […] ...
16:46 20.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի ազգային արխիվԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Նախարարը, մասնավորապես, այցելել է Տարտուի ազգային արխիվ, որտեղ Հայաստանի պատվիրակությանը ներկայացվել են արխիվի գործունեությունը, թվայնացման մեխանիզմները, արխիվի լաբորատորիաներում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի՝ ձեռագրերի թվայնացման հնարավորություններին առնչվող […] ...