46-ամյա տղամարդուն սպանել էր, այնուհետև հրկիզել. գործը դատարանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

46-ամյա տղամարդուն սպանել էր, այնուհետև հրկիզել. գործը դատարանում է

16:00 31.07.2020

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել՝ մինչ ժամկետային զինվորական ծառայության անցնելը: Այդ ընթացքում նրանք շփվել են միմյանց հետ, հաճախակի հեռախոսազրույցներ ունեցել, ինչը շարունակվել է նաև երիտասարդի՝ ժամկետային զինվորական ծառայության անցնելու ժամանակ:

2019թ. օգոստոսի 17-ին՝ երիտասարդի զորացրվելուց հետո, Վանաձորի բնակիչը վերջինիս իր ամառանոց հացկերույթի է հրավիրել, որի ընթացքում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ 46-ամյա վանաձորցին հարվածներ է հասցրել երիտասարդին՝ նրա առողջության պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Վերջինս, գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և 17 հարված հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկելով կյանքից:

Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, բենզինը լցրել է դիակի վրա և այրել՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը՝ սեփականատիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 2.254.000 ՀՀ դրամի գույքային վնաս, ու դիմել փախուստի:
Դեպքի վայրից հեռանալուց հետո լվացվել է մոտակա Չայլաղ գետում, այնուհետև գնացել է տուն, փոխել հագուստը և կրկին վերադառնալով գետի ափ՝ արյունոտ հագուստները նետել է գետը, որից հետո եղբոր հետ վերադարձել է այրվող առանձնատան մոտ՝ հետևելով, թե ինչպես են հրշեջ-փրկարարները մարում հրդեհը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել

11:25 09.07.2025

Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել

Առնվազն 95 պաղեստինցի է զոհվել երկուշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում, այդ թվում՝ տեղահանված պաղեստինցիների վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ «Ալ Ջազիրան» նաև հաղորդում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 27-ից ի […] ...

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

11:11 09.07.2025

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

10:30 09.07.2025

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...

BACK_TO_TOP