Ողբերգական ավտովթար Գյումրի-Աշոցք ճանապարհին․ 9-ամյա երեխան տեղում մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+19.09 oC

Ողբերգական ավտովթար Գյումրի-Աշոցք ճանապարհին․ 9-ամյա երեխան տեղում մահացել է

22:38 19.07.2020

Այսօր՝ ժամը 17-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին: Թորոսգյուղի մոտակայքում 21-099  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մի քանի պտույտ շրջվելուց հետո հայտնվել մոտակա դաշտամիջյան հատվածում։ Մեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ ճզմվել է:

«Մեքենայում եղել է 9 ուղևոր, երկուսը՝ չափահաս, մյուսները՝ երեխաներ: 9-ամյա տղան տեղում մահացել էր, վարորդին ու մյուս չափահաս ուղևորներին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, իսկ մյուս երեխաներին՝ «Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»»,- SHANТNEWS.am-ին փոխանցեց Ճանապարհային ոստիկանության երկրորդ դասակի ավագ տեսուչ Լյովա Սիմոնյանը:

SHANТNEWS.am-ի հետ զրույցում Սարապատ խոշորացված համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանն էլ տեղեկացրել է, որ վթարի ենթարկվածները Գոգհովիտ գյուղի բնակիչներ են: Վթարը տեղի է ունեցել Ղարախաչ կոչվող հանդամասից վերադառնալիս:

«Այդ տարածքում յայլա է, իրենք շատ անասուն են պահում, վերադառնալիս շեբենի վրայով են անցել, ու ըստ երևույթին, մեքենայի կառավարումը կորցրել է վարորդը և կողաշրջվել են: Մահացած երեխան վարորդի եղբորորդին է, մայրն էլ է եղել մեքենայի մեջ, որքանով տեղյակ եմ, ոտքն է կոտրվել: Ցավալի դեպք է կատարվածը, ընտանիքը նորմալ պայմաններում է ապրում»,- տեղեկացրեց Արտուշ Մանուկյանը:

«Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Ժորժիկ Սերոբյանն էլ փոխանցել է, որ իրենց բուժհաստատություն տեղափոխված տուժած բոլոր երեխաները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու գործիքային հետազոտություններ անցել:

«Մեզ մոտ է տեղափոխվել 6 անչափահաս երեխա` 5-7 տարեկան: Հինգ երեխաները ենթարկվել են բուժզննության ու տուն են ուղարկվել, ստացիոնար բուժման կարիք չկար: 7-ամյա աղջնակը դեռ մեզ մոտ է, կատարվել է համակարգչային շերտագրություն, պատասխանները լինելուց հետո հետագա քայլերը կհստակեցվեն, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, գիտակցությունը տեղն է»,- SHANТNEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժորժիկ Սերոբյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP