20:55 31.12.2024
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա. Մ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։02-ին, մարվել՝ 19։05-ին։ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական մալուխներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
13:35 08.08.2025
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալՊաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...
13:30 08.08.2025
Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFCՌիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...
13:21 08.08.2025
Կոբախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին լուրջ վնաս է հասցրել ՎրաստանինՆախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը ռազմական գործողություններ սկսեց 2008 թվականի օգոստոսին և հսկայական վնաս հասցրեց Վրաստանի ազգային շահերին, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր մենք պետք է հիշենք այն ժամանակվա կառավարության կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը, որոնցում նշվում է, որ Սաակաշվիլիի ռեժիմն է սկսել պատերազմը: Այս փաստաթղթերից փախուստ չկա, դրանք անհերքելի ապացույց են, որ այն ժամանակվա […] ...
13:09 08.08.2025
Հրազդանում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՕգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելեցին, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել նաև դանակահարված մեկ […] ...
13:00 08.08.2025
«Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է Յոհան Կրոյֆի անվան մրցանակի հավակնորդների անվանացանկը: Տարվա «Լավագույն մարզիչ» մրցանակին հավակնում են հետևյալ մասնագետները։ Առնե Սլոթը – «Լիվերպուլ» Լուիս Էնրիկեն – ՊՍԺ Հանս-Դիտեր Ֆլիկը – «Բարսելոնա» Անտոնիո Կոնտեն – «Նապոլի» Էնցո Մարեսկան – «Չելսի» Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...
12:54 08.08.2025
ԱՄՆ-ում ավելի քան 4000 մարդ ստիպված է տարհանվել հրդեհների պատճառով. APԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի հյուսիսում անտառային նոր հրդեհի պատճառով չորս հազարից ավելի մարդ պետք է անհապաղ տարհանվի, ևս 12,5 հազար մարդ նախազգուշացում է ստացել տարհանման հնարավոր անհրաժեշտության մասին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հրշեջներին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը սկսվել է հինգշաբթի կեսօրին։ Հինգ ժամվա ընթացքում այն ընդգրկել է գրեթե 600 հեկտար տարածք։ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և […] ...