TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.71 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի

14:38 30.06.2020

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է մի խումբ անձանց կողմից «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիսի 21-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում, մի խումբ անձինք «Հեղափոխության պահապաններ» […]

̰
Արթիկում այրվել են տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը

14:30 30.06.2020

Հունիսի 30-ին՝ ժամը 09։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին, մարվել՝ 10:08-ին: Այրվել են տան մանսարդային տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ)։

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում

14:17 30.06.2020

Հունիսի 30-ին՝ ժամը 13:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

̰
Վրաերթ Աբովյան քաղաքում․ 45-ամյա կին է մահացել

12:29 30.06.2020

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 29-ին՝ ժամը 19.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա Թամարային, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։

̰
«Լիվերպուլի» նախկին պաշտպանը զինված հարձակման է ենթարկվել

12:16 30.06.2020

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Անդրե Ուիզդոմը զինված հարձակման է ենթարկվել: Անգլիական պարբերականների տեղեկություններով՝ անհայտ անձը հարձակվել է ֆուտբոլիստի վրա այն պահին, երբ վերջինս փորձել է դուրս գալ մեքենայից: Հանցագործը դանակով հարվածել է Ուիզդոմին, ապա գողացել է նրա մոտ եղած բոլոր թանկարժեք իրերը և դիմել փախուստի: Դեպքից անմիջապես հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակն այժմ կայուն […]

̰
Վթար Արշակունյաց պողոտայում․ կան տուժածներ

10:41 30.06.2020

Հունիսի 29-ին, ժամը 23։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 65/3 հասցեի մոտակայքում բախվել են «Samand» (վարորդ՝ Արթուր Մ․) և «BMW» (վարորդ՝ Արման […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 3.7 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:14 30.06.2020

Հունիսի 29-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 400 քմ, Երասխ […]

̰
Ամերիկացի զույգը զինված է դիմավորել հակառասիստ ցուցարարներին

19:45 29.06.2020

ԱՄՆ Սենթ Լյուիս քաղաքում վտանգավոր միջադեպ է եղել հակառասիստական ցույցի ժամանակ։ Երթով շարժվող ցուցարարներին իրենց տան մոտ ամուսինն ու կինը դիմավորել են ինքնաձիգով ու ատրճանակով զինված: Միջադեպի կադրերը հայտնվել են համացանցում։ Ամուսնական զույգը նման ծայրահեղ քայլի դիմել է այն բանից հետո, երբ ցուցարարները կոտրել են նրանց հարևաններից մեկի տան դարպասը։ Զույգը որոշել է անցնել զինված […]

̰
Մահացել է Յուրի Գագարինին ուղեծիր հասցրած հրթիռների նախագծողը

19:30 29.06.2020

Անատոլի Դարոնը մասնակցել էր տիեզերական հրթիռների համար նախատեսված շարժիչների նախագծմանը։ Այդ շարժիչների օգնությամբ 1961-ին տիեզերք է մեկնել առաջին տիեզերագնացը՝ Յուրի Գագարինը։ Իսկ այսօր Դարոնը 94 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Դարոնը մասնակցել է ոչ միայն գագարինյան հրթիռների, այլև դրանից հետո նախագծված բազմաթիվ խորհրդային տիեզերական հրթիռների համար շարժիչների նախագծմանը։ Այդ […]

̰
Անհայտ անձինք փորձել են հրդեհել Գերմանիայի խորհրդարանի շենքը

19:07 29.06.2020

Գերմանիայի Բունդեսթագի՝ խորհրդարանի շենքի պատուհաններից մեկը, պարզվում է, ապակու բացակայության պայմաններում ծածկված է եղել փայտատաշեղային սալիկով (հայտնի է ռուսական «ԴՍՊ» հապավումով)։ Հենց այդ սալիկի վրա անհայտ անձինք կեսգիշերին մոտ բենզին են լցրել ու այրել: Հայտնում է տեղական կայքերից մեկը։ Շենքի հրկիզման փորձի մասին հայտնի է դարձել ժ. 23։30-ին, իսկ կրակը մարվել է կես ժամում։ Ահազանգն […]

̰
Պայթյուն Մոսկվայի բնակելի շենքերից մեկում

18:20 29.06.2020

Վնասված տների բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարանով։

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 մեքենա

17:37 29.06.2020

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 27-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 3 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում և Վանաձորում․ հայտնաբերվել է ոչ սթափ 21 վարորդ

17:17 29.06.2020

Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 26-ին և 27-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրում և Վանաձորում։ Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 24 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 21 անձ։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 44, թաղանթապատված դիմապակիով՝ 12 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային […]

̰
Գազի արտահոսք Սարի թաղում՝ հրդեհի բռնկմամբ

15:22 29.06.2020

Հունիսի 29-ին՝ ժամը 09:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է բալոնից արտահոսած գազը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Ատամնաբուժարանից վերադարձած «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալի մոտ հայտնաբերվել են քողարկված բջջային հեռախոսներ, թմրանյութ

13:02 29.06.2020

Հունիսի 26-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել Վաղարշապատի ատամնաբուժական կենտրոնից հիմնարկ վերադարձած դատապարտյալ Կ. Հ.-ին։ Վերջինիս գոտկատեղում հայտնաբերել են քողարկված 7 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, մարտկոց, ինչպես նաև պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված 4 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին […]

̰
Սպանություն Վարդենիսում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

13:00 29.06.2020

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի շենքերից  մեկի  մուտքի մոտ առերևույթ  հանցագործություն կատարած անձը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել Վարդենիս […]

̰
Արագիլները դարձյալ յուղի մեջ են հայտնվել. քրեական գործը կարճվել է

12:16 29.06.2020

«Նորից նույն պատմությունը, քանի որ ոչ մի պետական կառույց ոչ մի բան չարեց անցած տարվա դեպքերի ընթացքում և դրանից հետո։ Միայն մեծ-մեծ խոսել ու ամեն ինչ ծածկադմփոց անել գիտեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը՝ կիսվելով ֆեյբուքյան օգտատեր Վասիլի Անանյանի հրապարակած նկարներով: Լուսանկարաներում դարձյալ յուղոտված արագիլներ են: Հիշեցնենք, որ խնդիրը […]

̰
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

11:13 29.06.2020

Հունիսի 28-ին` ժամը 21:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է […]

̰
Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվել

10:10 29.06.2020

Հունիսի 28-ին՝ ժամը 20:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Կարեն Թ․-ի (ծնված 1984 […]

̰
Հրդեհ կահույքի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

10:08 29.06.2020

Հունիսի 29-ին`ժամը 04։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 37 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում: Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և […]

̰
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացածին ու 3 վիրավորներից 2-ին հայտնաբերել են մեքենայից դուրս

23:06 28.06.2020

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր […]

̰
Հորդանանի հատուկ ծառայությունները կանխել են Ամմանում հայկական եկեղեցու դեմ ԴԱԻՇ-ի ահաբեկչությունը

21:25 28.06.2020

Արաբագետ Արաքս Փաշայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Հորդանանի հատուկ ծառայությունները կանխել են Ամմանում հայկական եկեղեցու դեմ ահաբեկչությունը։ «Հորդանանի հատուկ ծառայությունները կանխել են Ամմանում հայկական եկեղեցու դեմ ԴԱԻՇ-ի ահաբեկչությունը»,- գրել է արաբագետը:

̰
Ինչպես է փիղը կատակով հարվածում գոմեշին՝ ընկերանալու համար

20:30 28.06.2020

Հնդկաստանում փիղը կատակով հարվածել է գոմեշին: Տեսանյութը նկարահանել է Հնդկաստանի անտառային ծառայության սպա Սուսանտա Նանդան, հաղորդում է Republic World-ը: Elephants are extremely playful.This naughty one just kicks the Buffalo for fun.And he knows what it means to tease😇 pic.twitter.com/b2O7VFGZsm — Susanta Nanda (@susantananda3) June 14, 2020 Կադրերում երևում է, թե ինչպես է փիղը մոտենում ու […]

̰
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը բախվել է արգելապատնեշին․ վարորդը հոսպիտալացվել է

20:10 28.06.2020

Հունիսի 28-ին, ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոբերտ Մ․, ծնված 1980 թ․) […]

̰
Թալանելու նպատակով խանութ ներխուժած մոսկվացին փոշմանել է ու գրկել վաճառողին

19:00 28.06.2020

Մոսկվայի բնակիչը դանակով զինված մտել է խանութներից մեկը, սակայն վաճառողի հետ խոսելուց հետո գրկել է նրան, ներողություն խնդրել և հեռացել:  Չկայացած թալանի մասին տղամարդու հարցաքննության տեսանյութը հայտնվել է Telegram ալիքում: Ոստիկաններին տղամարդը պատմել է, որ պարտքերի մեջ խրված է՝ ունի վարկեր, վիճել է կնոջ և ծնողների հետ, որոշել է խանութ թալանել, որպեսզի պարտքերը փակի: «Ընդհանուր […]

̰
Ինչպես է ընձուղտը վազում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենայի հետևից ու վախեցնում մարդկանց

17:00 28.06.2020

Ընձուղտը վազել է զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենայի հետևից և վախեցրել մարդկանց: Միջադեպը տեղի է ունեցել աֆրիկյան արգելոցներից մեկում, իսկ տեսանյութը տեղադրել է անտառային ծառայության սպա Սուդհա Ռամենը Twitter-ի իր էջում: Կադրում երևում է՝ ինչպես է կենդանին վազում մեքենայի հետևից, առաջ անցնում դրանից, մի պահ կանգ առնում ու նայում ուղևորներին: Վարորդն արագացնում է ընթացքը, ու այդ պահին […]

̰
Տավուշի մարզում տրակտորը շրջվել է. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող եղբայրներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com

16:34 28.06.2020

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել: Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն […]

̰
Վերականգնողն անճանաչելիորեն աղավաղել է Մարիամ Աստվածածնին պատկերող կտավը

15:30 28.06.2020

«Կույս Մարիամի անաղարտ բեղմնավորումը» կտավն աղճատվել է, երբ դրա տերը կտավի վերականգնումը վստահել է կահույքի և այլ իրերի վերականգնումով զբաղվողին։ Իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի կտավի կրկնօրինակը անճանաչելիորեն փոխվել է։ Այդ «ապականումը» տեսնելուց հետո կտավի տերը «վերականգնողից» պահանջել է կտավին հաղորդել նախկին տեսքը, սակայն վերջինս էլ ավելի է աղավաղել պատկերը։ Դրանից հետո հավաքորդը 1,2 հազար […]

̰
Սպանություն Վարդենիսում. 25-ամյա երիտասարդը մահացել է հրազենային վնասվածքներից. news.am

14:34 28.06.2020

Երեկ` հունիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Վարդենիսում: Այս մասին NEWS.am-ին հայտնել ենՈստիկանության լրատվական վարչությունից: «Հունիսի 28-ին՝ ժ.00.05-ին, Գեղարքունիքի մարզի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995 թ.ծնված քաղաքացի: Պարզվել է, որ հունիսի 27-ին ժ.23.35-ի սահմաններում անհայտ անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ: […]

̰
Փրկարարները Ծովազարդ գյուղի մոտակայքից «Օպելը» դուրս են բերել փոսից

14:15 28.06.2020

Հունիսի 28-ին, ժամը 01։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի ավտո­­­ճանա­պարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «OPEL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջանիկ Հ․) դուրս է եկել […]

̰
BACK_TO_TOP