TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.71 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Ձյունիկ սառնարան»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ հրդեհաշիջման աշխատանքները հսկել է Ֆելիքս Ցոլակյանը

14:12 28.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ հիվանդ է մահացել

13:21 28.06.2020

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ հիվանդը՝ 82-ամյա տղամարդ է մահացել: Նա Վրաստանի քաղաքացի է, որ երկիր է մուտք գործել հարևան երկրներից մեկից: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: «Հիվանդի վիճակը հենց սկզբից ծանր էր գնահատվում: Նա այլ հիվանդություններ էլ ուներ և վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր արհեստական ​​շնչառությամբ»,- հայտնել […]

̰
Երևանում 30–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է BMW-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

12:45 28.06.2020

Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, Shamshyan.com-ը: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արշակ Բ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով բախվել է Չարենցի փողոցի 103 հասցեի դիմաց կայանված, Մեղրի քաղաքի բնակիչ, 32-ամյա Արթուր Գ.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով էլ Mitsubishi-ի վարորդ Արշակ Բ.-ն մարմնական […]

̰
Հրդեհ է բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում

12:04 28.06.2020

Հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ […]

̰
Ամերիկացին «ջրասույզ է արել» իր պիկապն ու ամենագնացը՝ փորձելով փրկել նավը

11:30 28.06.2020

ԱՄՆ Մինեսոտա նահանգի մի բնակիչ «զոհել է» Ford F-150 Raptor-ը և Jeep Wrangler ամենագնացը, որպեսզի փրկի իր 300 հազար դոլար արժողությամբ սպորտային Pavati նավը: Դեպքի մասին հաղորդվում է Lift Ladders and Docks.com-ի ֆեյսբուքյան էջում: Դեպքը տեղի է ունեցել Սիդար Լեյք քաղաքի լճի ափին: Շքեղ Pavati-ն հանկարծ սկսել է խորտակվել: Նավի տերն անմիջապես շտապել է փրկել […]

̰
Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 33 տարեկան տղամարդ է, ամենատարեցը` 87-ամյա կին

11:16 28.06.2020

ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ նախորդ օրվա ընթացքում 6 պացիենտ է  մահացել կորոնավիրուսային հիվանդությունից: «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է […]

̰
Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը hրշեջ-փրկարարները մարել են

11:14 28.06.2020

Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև դեպքի […]

̰
«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում բախվել են մոտոցիկլետն ու ավտոմեքենան, կա տուժած

11:05 28.06.2020

Հունիսի 27-ին, ժամը 20։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետն ու մարդատար ավտոմեքենան․ կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Մխչյան գյուղում ավտոմեքենա է այրվել

10:50 28.06.2020

Հունիսի 27-ին, ժամը 23։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղի Ալավերդյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:09-ին, մարվել` 00:32-ին: Այրվել են տան մոտակա ավտոտնակում կայանած «ՎԱԶ-2106» մակ­նիշի ավտոմեքենան և տան լոգարանի կախովի […]

̰
Արփա գետում hայտնաբերվել են տանկի արկերի մարտագլխիկներ

10:39 28.06.2020

Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մոզի աղբյուր» կոչվող տարածքում՝ Արփա գետում, հայտնաբերվել է տանկի արկ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկից երկու փրկարար ծառայող։ Պարզվել է, որ հայտնաբերվածը տանկի 12 արկերի մարտագլխիկներ են։ Փրկարարները հայտնաբերված մարտագլխիկները […]

̰
«Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են Opel-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

22:06 27.06.2020

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, Ազատության պողոտայում` «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել, մտցիլկլավրին նրան տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստում: Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի […]

̰
Հրազդանի կիրճում խոշոր հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

20:46 27.06.2020

Արդեն 2 ժամից ավելի է` Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը պայքարում են Երևան քաղաքի Հրազդանի կիճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ առաջացած խոշոր հրդեհի դեմ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջները մի քանի ուղղություններով են պայքարում կրակի դեմ և նրանց աշխատանքը […]

̰
Ալյասկայում գտել են 1952 թվականի ինքնաթիռի վթարի զոհերի աճյունամասերը

20:00 27.06.2020

ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնաբերել են 1952 թվականին Ալյասկայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների աճյունամասեր, գրում է AP-ն: Հայտնաբերվել են նաև ուղևորների որոշ իրեր՝ Բուդդայի արձան, մի քանի փոստային նամականիշ և այլն: Վաշինգտոն նահանգից Ալյասկա թռչող C-124 Globemaster ռազմական ինքնաթիռը նոյեմբերի 22-ին կործանվել էր Գենեթ լեռան վրա` Անկորիջ քաղաքի մերձակայքում: Մահացել էր 41 ուղևոր և […]

̰
Հայանիստ գյուղի մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

19:39 27.06.2020

Հունիսի 27-ին, ժամը 13։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայանիստ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:59-ին, մարվել` 14:03-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

̰
Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են. shamshyan.com

18:05 27.06.2020

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 51-ամյա Արսեն Սարգսյանը, Ford-ը վարել է 57-ամյա Մոհսեն Ֆարշբաֆին, իսկ կայանված Mitsubishi-ն պատկանել է […]

̰
Տղամարդուն ծեծել ու ապօրինի զրկել են ազատությունից

16:00 27.06.2020

Հունիսի 26-ին, ժամը 05.40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի խումբ անձինք Մաշտոցի պողոտայի այգում մի տղամարդու են ծեծել և ապօրինի զրկել ազատությունից:  Մեկնած օպերատիվ խումբը Բուզանդի փողոցից բաժին բերման է ենթարկել 30-35 տարեկան 4 տղամարդու: Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է 12 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ: Պարզվել է, որ ժամը […]

̰
Բացահայտվել է նախկինում կատարված գողության դեպքը

15:30 27.06.2020

Մայիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում խանութ-սրահից 2.000.000 դրամ արժողության մթերային և տնտեսական ապրանքներ գողանալու վերաբերյալ հաղորդում է ստացել: Հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողների և Բերդի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հունիսի 26-ին պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Արծվաբերդի չորս […]

̰
Որքա՞ն է Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի մակերեսը․ լուսանկար

15:05 27.06.2020

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրաբ Եգանյանը գրառում է կատարել և հրապարակել լուսանկար, որում ամբողջությամբ երևում է երեկ Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի հետևանքները: «Երեկվա հրդեհի հետևանքները»,- գրել է Զոհրաբ Եգանյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=3141915179199776&set=a.514880315236622&type=3&theater

̰
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ. ՊԲ

14:18 27.06.2020

Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց, հայտնում են ՊԲ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 43 հա տարածք

12:30 27.06.2020

Հունիսի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 21 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, 5000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 3000 […]

̰
Հրդեհ պանդոկ-սրճարանում

10:20 27.06.2020

Հունիսի 27-ին` ժամը 03:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասկադ համալիրի մոտակայքում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանի 1-ին հարկի սրահում։ Հրդեհը […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հանրախանութի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց

08:54 27.06.2020

Հունիսի 25-ին ծեծկռտուք է տեղի ուեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ վիրավորն Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Վահան […]

̰
Մարզահամերգային համալիրի տարածքում այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք, մոտակա շինություններին վնաս չի պատճառվել

08:32 27.06.2020

Հունիսի 26-ին՝ ժամը 20:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 14 մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 6 փրկարարական ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային […]

̰
Մարզահամերգային համալիրի տարածքում hրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մոտ 120 փրկարար ծառայող. ԱԻՆ

23:49 26.06.2020

Հրշեջ-փրկարարները պայքարում են Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված խոշոր հրդեհի դեմ. դեպքի վայրում է գտնվում ԱԻ Նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Հունիսի 26-ին՝ ժամը 20:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
ԱՄՆ-ում ծննդյան օրվա երեկույթից հետո ընտանիքի 18 անդամները վարակվել են կորոնավիրուսով

23:36 26.06.2020

ԱՄՆ Տեխաս նահանգում Քեռոլթոն քաղաքի բնակչուհու ծննդյան տարեդարձի առիթով տանն անցկացված երեկույթից հետո նրա ընտանիքի 18 անդամները վարակվել են կորոնավիրուսով: Երեք մարդ հոսպիտալացվել է: Ինչպես հայտնում է ABC-ն, հոբելյարի բարեկամներից մեկն ասել է, որ իր հայրն ու մայրը՝ Ֆրենկը և Քերոլը, որոնք արդեն 80-ից բարձր տարիքի են, ինչպես նաև նրա քույրը՝ Քեթին, որը բուժում է ստանում […]

̰
Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը բռնկվել է հրավառության պատճառով. Ֆելիքս Ցոլակյան

22:25 26.06.2020

Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհը, նախնական տվյալով, բռնկվել է հրավառության պատճառով։ Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը քիչ առաջ ժամանել է դեպքի վայր։ Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է մոտ մեկ ժամ առաջ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է արդեն 20 մարտական հաշվարկ։ Հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում, հուշահամալիրի մոտ։ Տեսանյութը՝ Կարեն […]

̰
Թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

18:23 26.06.2020

Հունիսի 26-ին՝ ժամը 15։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ,  երկու ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման […]

̰
Հրդեհ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» տանիքում

16:30 26.06.2020

Հունիսի 26-ին՝ ժամը 15։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […]

̰
Արևմտյան Հայաստանում գանձագողությունը շարունակվում է. Կարո Փայլանը դիմել է խորհրդարանին

16:11 26.06.2020

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է տարել մի հարց, որ վերաբերվում է «Սուրբ կույսեր» հայկական մենաստանին: Փայլանն անդրադարձել է մասնավորապես մենաստանի տարածքում նկատվող շարժումներին ու գանձագողների կատարած քայլերին։ Թեման մանրամասն ուսումասիրել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կալիֆոռնիայում Խաղաղ օվկիանոսի ալիքները 3 մարդու քշել-տարել է օվկիանոս

14:00 26.06.2020

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում Խաղաղ օվկիանոսի ալիքները 3 մարդու օվկիանոս է քշել-տարել: Այս մասին հայտնում է Վենտուրա շրջանի հրշեջ ծառայությունը Twitter-ի էջում: Նշվում է, որ հրշեջները կարողացել են օպերատիվ որոնողական աշխատանքներ իրականացնել ջրում և երեք հոգու ափ են դուրս բերել: Տուժածները ստացել էին մահացու վնասվածքներ: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:40-ին: […]

̰
BACK_TO_TOP