TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+21.16 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ուկրաինայում խաղի ժամանակ իրանցի ֆուտբոլիստ է մահացել

13:02 26.06.2020

Ուկրաինական «Մետալիստ» ակումբի մարզադաշտի հարևանությամբ ընթացող սիրողական հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել: 29-ամյա իրանցին վազելիս իրեն վատ է զգացել և ընկել է՝ կորցնելով գիտակցությունը: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նշվում է, որ մահվան պատճառը եղել է սրտի   կանգը: Քրեական գործ է հարուցվել՝ բնական մահ նշումով:

̰
Թեհրանին մոտ գտնվող ռազմական համալիրում պայթյուն է տեղի ունեցել

11:46 26.06.2020

Թեհրանի և մոտակա արվարձանների բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել՝ նշելով, որ իրար հաջորդող երկու պայթյուն են լսել։

̰
Հայտնի են դարձել 26-ամյա հայ բասկետբոլիստի մահվան հանգամանքները

11:42 26.06.2020

Հայտնի են դարձել 26-ամյա հայ բասկետբոլիստի ողբերգական մահվան հանգամանքները: Հիշեցնենք՝ նա ավտովթարի զոհ էր դարձել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս էր […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 45․9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:20 26.06.2020

Հունիսի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 600 քմ, 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, 8000 քմ, 3000 քմ, 600 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, […]

̰
Արևաշատ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

08:54 26.06.2020

Հունիսի 25-ին` ժամը 19։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, մարվել՝ 20:33-ին: Այրվել է մոտ […]

̰
Վարշավայում 30 ուղևոր տեղափոխող ավտոբուսն ընկել է կամրջից․ կան տուժածներ և զոհ

23:10 25.06.2020

Այսօր՝ հունիսի 25-ին, Վարշավայում 30 ուղևոր տեղաափոխող ավտոբուսն ընկել է կամրջից։ Այդ մասին հաղորդում է լեհական Interia Fakty-ն. Վթարի հետևանքով ավտոբուսը երկու մասի է բաժանվել, և առաջին մասը ուղևորների հետ 5 մետր բարձրությունից ընկել է։ Լեհաստանի առողջապահության նախարար Լուկաշ Շումովկին հաղորդել է, որ վթարի հետևանքով 17 մարդ է տուժել, որոնցից 5-ի վիճակը ծանր է, մեկ […]

̰
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ուղևորը մահացել է

21:30 25.06.2020

Երեկ՝ հունիսի 24-ին, «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 23-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.1 կմ հատվածում բախվել […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները տարածելու դեպքի հանգամանքները

18:48 25.06.2020

2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել […]

̰
Հրդեհ Գյումրիի բնակելի տներից մեկում

18:00 25.06.2020

Հունիսի 25-ին՝ ժամը 10:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի տներից մեկում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը […]

̰
Շղթայական ավտովթար Երևանի Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ

17:53 25.06.2020

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև Ford-ը, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական […]

̰
Լոնդոնում անկարգությունների հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել

17:05 25.06.2020

Լոնդոնում անկարգությունների ընթացքում վիրավորվել է 22 ոստիկան: Այդ մասին հայտնում է Sky News-ը: Ոստիկաններ են կանչվել փողոցային հավաքույթի պատճառով, սակայն դրա մասնակիցները հրաժարվել են ենթարկվել ոստիկանների պահանջներին: Արդյունքում՝ բախումներ են սկսվել ոստիկանության և փողոցային հավաքույթի մասնակիցների միջև: Ոստիկանությունից հայտնում են, որ վիրավորվել է 22 ոստիկան, նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, չնայած անհրաժեշտ է […]

̰
Ստամբուլում հորդառատ անձրևին ու կարկուտին հաջորդել է տորնադոն

16:32 25.06.2020

Ստամբուլում հորդառատ անձրևին ու կարկուտին հաջորդել է տորնադոն: Այդ մասին հայտնում է Hurriyet Daily News-ը: Ականատեսներն այն հասցրել են նկարահանել: Տորնադոն պատճառ է դարձել 1 մարդու մահվան, մի քանիսն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

̰
Մեքսիկայում մահաբեր երկրաշարժ է տեղի ունեցել

16:10 25.06.2020

Մեքսիկայում Օախակա դե Խուարես քաղաքում տեղի է ունեցել 7,5 մագնիտուդ երկրաշարժ: Այս մասին հայտնում է DPA-ը: «7,5 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 23-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի քան երկու հազար տուն վնասվել է տարերային աղետի պատճառով: Շուրջ 2,7 միլիոն մարդ մի քանի ժամ մնացել է առանց […]

̰
Ողբերգական դեպք Արարատի մարզում. վառված տնակում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի

14:06 25.06.2020

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Ուրցաձոր գյուղի «Գնջռլու յայլաներում» գտնվող և այնտեղ ժամանակավորապես որպես կացարան տեղադրված վագոն-տնակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են […]

̰
Խաղաղ օվկիանոսը հատելիս մահացել է 2012թ. պարաօլիմպիական խաղերի մեդալակիրը

13:06 25.06.2020

ԱՄՆ-ում վախճանվել է 2012 թվականի պարաօլիմպիական խաղերի մեդալակիր, թեթև ատլետ Անջելա Մադսենը: Նշվում է, որ նա ցանկանում էր սահմանել համաշխարհային ռեկորդ՝ դառնալ մարմնի ներքևի հատվածի կաթված ունեցող առաջին կինը, որին հաջողվել է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը: Նա դուրս էր եկել ծով կալիֆոռնիական ափից ապրիլին, սակայն հունիսի 21-ին նրա հետ կապն ընդհատվել է:  Նրա հարազատները ավելի […]

̰
«Դվին» հյուրանոցում բռնկված հրդեհը մարվել է

10:34 25.06.2020

Հունիսի 24-ին՝ ժամը 23։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցի վերջին հարկից կրակ է նկատվում։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ «Դվին» հյուրանոցի 14-րդ հարկի պատշգամբում այրվում […]

̰

10:32 25.06.2020

«Արագած» բասկետբոլային ակումբն իր ինստագրամյան էջում հայտնել է թիմի բասկետբոլիստ Պիեր Ղուկասի մահվան մասին։ «Արագած» բասկետբոլային ակումբը ցավով հայտնում է թիմի մարզիկի մահվան մասին և զորակցությունն է հայտնում  ընտանիքին»,- ասված է թիմի հաղորդագրությունում։ Պիեր Ղուկասը սիրիահայ էր: Մահվան պատճառն ավտովթարն է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 4․4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:29 25.06.2020

Հունիսի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝  500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1․5 հա, 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ […]

̰
Մարմաշենում սպանված երիտասարդի ընտանիքի փաստաբաններն գործի՝ իրենց հետաքննությունն են սկսել

17:30 24.06.2020

Վահրամաբերդ ու Մարմաշեն գյուղերի երիտասարդների միջև ծագած վեճի հետևանքով սպանված 21-ամյա բնակչի ընտանիքի փաստաբաններն իրենց հետաքննությունն են սկսել: Այս մասին այսօր հայտնել են փաստաբանները և սպանված երիտասարդի քույրը, որը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին: Մարմաշեն և Վահրամաբերդ գյուղերի երիտասարդների միջև վեճ է ծագել ֆուտբոլային խաղից հետո, ինչի հետևանքով […]

̰
Հրդեհ բենզալցակայանում․ կա տուժած

17:10 24.06.2020

Հունիսի 24-ին՝ ժամը 11։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել են բենզալցակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), բենզինի տարաների ջերմամեկուսիչը […]

̰
Քոբի Բրայանթի ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանի ընտանիքը խնդրել է դժբախտ պատահարի գործով դատական նիստը տեղափոխել Լոս Անջելեսից

15:16 24.06.2020

Քոբի Բրայանթի ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանի ընտանիքը խնդրել է դժբախտ պատահարի գործով դատական նիստը տեղափոխել Լոս Անջելեսից: Ընտանիքը գտնում է, որ Բրայանթը Լոս Անջելեսում չափազանց մեծ հեղինակություն ունի, և դատարանը չի կարող օբյեկտիվ դատավարություն իրականացնել: Հիշեցնենք, որ ողբերգական ավիավթարը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 26-ին, ինչի հետևանքով մահացել էին Քոբի Բրայանթը, նրա 13-ամյա դստերը, […]

̰
Խոշոր հրդեհից հետո գյումրեցի ամուսինները 2 անչափահաս երեխաների հետ հայտնվել են դրսում

15:04 24.06.2020

Գյումրիի նախկին «Շիրակշին» բանավանի երկհարկանի մոդուլային տնակներից մեկում հունիսի 5-ին բռնկված հրդեհից տուժած ընտանիքը 3 շաբաթ է՝ ապրում է կից երկաթե ավտոտնակում: SHANTNEWS.am-ին Հարոյանները ներկայացրել են հողե հատակով, թիթեղապատ ու կենցաղային այլ պայմաններից զուրկ ավտոտնակը, որտեղ ապրում են: Ամուսինները 2 փոքրիկ երեխաներին ուղարկել են ծնողների տուն, որ խոնավ ու թաց ավտոտնակում չմնան։ Ավտոտնակը կիսել են […]

̰
Դիլիջանում հրազենով սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է

13:14 24.06.2020

Հունիսի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ձեռք բերած օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերեցին և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկեցին 2019 թվականի դեկտեմբերից Դիլիջանի բաժնի կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 35-ամյա մի տղամարդու, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։ Հիշեցնենք, […]

̰
ՔԿԱԳ գործակալությունում սուտ տեղեկություններ հաղորդելով՝ հայրություն է ճանաչել և կազմված կեղծ ակտը ներկայացրել դատարան

12:17 24.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժնում՝ Երևանի բնակիչ Ա.Վ.-ի կողմից առերևույթ սուտ տեղեկություններ հաղորդելով հայրության ճանաչման ակտ գրանցելու և այդ կապակցությամբ կազմված կեղծ ակտը հետագայում դատարան ներկայացնելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների […]

̰
Պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը նիստի ժամանակ վատացավ

11:48 24.06.2020

ԱԺ-ում այսօր արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ: Թե ինչն էր պատճառը, պարզ չէ։ ԱԺ նախագահը հորդորեց կանչել բուժաշխատողին, որից հետո հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Նշենք, որ ԱԺ-ն քննարկում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 36.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:58 24.06.2020

Հունիսի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 9000 քմ և 5000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ […]

̰
Տաշիր քաղաքում տեղի ունեցած վթարից տուժածներից 2-ը մահացել են

09:03 24.06.2020

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 23-ին` ժամը 22:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Համբարձում Դ․, […]

̰
Վայքի գերեզմանատան մոտ բռնկված հրդեհը մարվել է

09:00 24.06.2020

Հունիսի 23-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Վայք քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր՝ ազատ հերթափոխի անձնակազմով։ Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և […]

̰
Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Nissan X-Trail-ն ու 07-ը. 4 վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

00:18 24.06.2020

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր […]

̰
Մեքսիկայում 11 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ․ կա 1 զոհ և 1 տուժած

22:10 23.06.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:29-ին), Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 16.10⁰ և արևմտյան երկայնության 95.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Մեքսիկա, Կրուսեսիտա քաղաքից 23 կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 7.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 11 […]

̰
BACK_TO_TOP